Մետաղի մակրոկառուցվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակրոկառուցվածք (մակրո և կառուցվածք), մետաղի կառուցվածք, որը տեսանելի է անզեն աչքով կամ խոշորացույցի օգնությամբ (մինչև 25 անգամ մեծացնելիս)։ Մակրոկառուցվածքը ուսումնասիրում են շինվածքից կամ նախապատրաստուկից կտրված հարթ նմուշների, ինչպես նաև շինվածքի կոտրվածքների վրա։ Մակրոկառուցվածքի հետազոտման ժամանակ կարելի է հայտնաբերել մետաղի հոծության խախտումները, խառնուկների բաշխումը, բյուրեղների ձևն ու դասավորությունը շինվածքի տարբեր մասերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 181