Մետաղաթերմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մետաղաթերմիա (մետաղներ և հունարեն ջերմություն), մետալուրգիայի բնագավառ, որի հիմքում ընկած են օքսիդներից և այլ միացություններից ավելի ակտիվ մետաղների միջոցով մետաղների վերականգնման պրոցեսները։ Մետաղաթերմիաի ժամանակ անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն։ Որպես մետաղական վերականգնիչ լայնորեն կիրառում են ալյումինը (ալյումինաթերմիա), իսկ ոչ մետաղներից՝ սիլիցիումը (սիլիկաթերմիա)։ Գոյություն ունեն մետաղաթերմիական պրոցեսի մի քանի տարատեսակներ, արտավառարանային (ռեակցիայի ջերմությունը բավարար է վերամշակվող նյութերի վերականգնման և հալեցման համար), էլեկտրավառարանային (ջերմության մի մասը մատուցվում է էլեկտրատաքացման միջոցով) և վակուումային (որոշ նյութերի բարձր ցնդելիության պատճառով պրոցեսը կատարվում է վակուումի պայմաններում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 475 CC-BY-SA-icon-80x15.png