Մետալուրգի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետալուրգի օր

Տեսակտոն
Տոնվում է Ռուսաստան,  Բելառուս,  Ուկրաինա և  Ղազախստան

Մետալուրգի օր, ամենամյա մասնագիտական տոն, որը նշվում է Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինաում, Ղազախստանում, Հայաստանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականի սեպտեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ԽՍՀՄ տնտեսության վերականգնման գործում մետալուրգիական արդյունաբերության խաղացած դերի համար հուլիսի երրորդ կիրակի օրը հռչակել է Մետալուրգի օր[2]։ Գերագույն խորհուրդը հրամանը հաստատել է 1980 թվականի հոկտեմբերի 1-ին և 1988 թվականի նոյեմբերի 1-ին[3][4]։ Այս տոնը մեծ շուքով նշվում է մետալուրգիական քաղաքներում։

ԽՍՀՄ փլուզումից հետո Մետալուրգի օրը որպես տոն պահպանվել է ԱՊՀ բոլոր այն երկրներում, որտեղ մետալուրգիան կարևորագույն դեր է խաղում երկրի տնտեսության մեջ։ Ուկրաինայում տոնակատարությունը մտցվել Է նախագահի 1993 թվականի հունիսի 3-ի № 187/93 հրամանով։ Ղազախստանում Մետալուրգի օրը նշվում է հանրապետության նախագահի՝ 2003 թվականի հրամանագրի համաձայն, Բելառուսում՝ նախագահի՝ 1998 մարտի 26-ի «Բելառուսի Հանրապետությունում պետական տոների, տոնական օրերի և հիշատակի օրերի մասին» № 157 հրամանագրի համաձայն։

Ռուսաստանի պատվավոր կոչումների ցանկում կա «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մետալուրգ» կոչումը։

Դրամագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունիսի 30-ին Ռուսաստանի բանկը թողարկել է 10 ռուբլի մետաղադրամ՝ «Մետալուրգիական արդյունաբերության աշխատող», որը նվիրված է արդյունաբերության կարևորագույն ոլորտներից մեկի աշխատողներին՝ մետալուրգներին[5]։

Հանքագործի և մետալուրգի օրը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում Հանքագործի և մետալուրգի օրը նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը[6][7]։ Տոնը նշվում է 2008 թվականից՝ ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 25-ի N 396-Ն որոշմամբ[8]։

Տոնի պատմական արմատները գնում են դեպի ավելի հին ժամանակներ․ 1957 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ սահմանվել էր հուլիսի երրորդ կիրակին նշել որպես հանքագործի և մետալուրգի օր[1]։

Օրը տոնական է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են բնական հարստությունների և օգտակար հանածոների արդյունահանմամբ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն». www.innovcentre.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  2. Празднование дня металлурга
  3. Указ Президиума ВС СССР от 1 октября 1980 года № 3018-Х «О праздничных и памятных днях»
  4. Указ Президиума Верховного Совета СССР от 1.10.1988 № 9724-X «О внесении изменений в законодательство СССР о праздничных и памятных днях»
  5. Работник металлургической промышленности
  6. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  7. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  8. «Տոներ և հիշատակի օրեր». www.yerevan.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  9. «www.minenergy.am». www.minenergy.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]