Մեսրոպ (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեսրոպ (այլ կիրառումներ)
Մեսրոպ
Մեսրոպ
Տեսակարական անձնանուն
Ծագում
Ծագման շրջանՄեծ Հայք Մեծ Հայք
Ծագման լեզուհայերեն
Ծագումկապված է Մեսրոպ Մաշտոցի անվան հետ[1]
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Մեսրոպ» սկսվող էջեր

Մեսրոպ, տղամարդու հայկական անձնանուն է։ Տարածված է Մեսրոպյան ազգանունը։ Տոնացույցում Մեսրոպ Մաշտոցի անունը հիշատակվում է 3 շարժական տոներում[3]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաղաքիա Օրմանյանի ուսումնասիրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ուսումնասիրողներ կապում են Մեսրոպ անվան ծագումը Մեսրոպ Մաշտոցի հետ։ Կ. Պոլսի հայոց պատրիարք (1896–1918 թթ.) Մաղաքիա Օրմանյանը իր «Ազգապատում» աշխատության մեջ գրում է, որ Մաշտոցի կրած Մեսրոպ անունը պատմության մեջ նախընթաց չունի, շատ մասնագետներ ստուգաբանում են այս անունը Մար Սերոբ կամ Տեր Սերոբե (Տէր Սերոբէ)[1]։ Եկեղեցական ձեռագրերի մեջ անունը փոփոխություններ է կրել և այդ պատճառով հանդիպվում են Մեսրոբ, Մեսրովբ, Մեսրովպ, Մեսոփ և այլ ձևերով[2]։

Վահան Սարգսյանի ուսումնասիրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն լեզվաբան, ԵՊՀ Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., Վահան Սարգսյանի Մեսրոպ անունը (ինչպես նաև Մաշտոց ազգանունը) նման չէ հայկական որևէ անվան։ Հնչյունական, լեզվաբանական չափանիշներով նա պարզել է, թե հնում այդ բառերը ինչ կառուցվածք պետք է ունենային, որ ընդունեին Մեսրոպ Մաշտոց ձևերը։ Նրա կարծիքով, Մեսրոպ անունը ծագում է Մեծ Սերվբե կազմությունից։ Մաշտոց բառը ծագումը է «մարդոց» բառից, որը նշանակում է «մարդկանց», այսինքն «Մեծ Սերվբե Մարդոց»։ Նա եզրակացնում է, որ Մեսրոպ Մաշտոց անունը ծածկագիր է, որը դարձել է Մեսրովբե Մաշտոց[4][5]։

Այլ կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ պատմաբան, փիլիսոփա, լեզվաբան Մատաթիա Գարագաշյանը[6] կարծում է, որ Մեսրոպ անունը առաջացել է պարսկերեն «գրագիր», «քարտուղար» նշանակող «մյուշրիֆ» բառից։ Բ. Սարգսյանի կապում է անվան ծագամուը սիրիերեն «Մար-Սիովպ»-ին։ Գրիգոր Խալաթյանցը այդ ստուգաբանումները անընդունելի է համարում և տալիս է Մաշտոց անվան այլ բացատորւթյուն։ Հայերենում կա «մաշտել» բառը, որը նշանակում է « ճաղատանալ», հետևաբար «մաշտ» արմատը «ոց» մասնիկով («մաշտ+ոց»), նրա կարծիքով, նշանակում է «անմազ»[7]։ Այլ կերպ է հասկանում «մաշտել» բառը Ստեփան Մալխասյանցը։ Նրա կարծիքով, այս անունը ծագում է «խուզել» բայից, իսկ «մաշտոցը» սարք է, որով խուզում են (մկրատի կամ ածելու նման)։ Նիկողայոս Ադոնցը պնդում է, որ «Մաշտոցը» ծագում է իրանական mazd-ак անունից հայկական թաղաքշական մասնիկի ավելացումով։ Կան նաև Մեսրոպ անվան ծագման բազմաթիվ այլ տեսակետներ։

Կորյունի աշխատանքներում հիմնականում օգտագործվում է Մաշտոց անվանաձևը, և միայն վերնագրում է օգտագործված Մեսրովպ կամ Մեսրոպ անունը։ Մովսես Խորենացու մոտ հաջորդաբար օգտագործվում է Մեսրոպ (Մեսրովպ) անունը և միայն մեկ դեպքում Մաշտոց։ Անհատ հույն հեղինակի մոտ այս անունը հիշատակվում է որպես «Μεστίζη» և «Μεστή(ν)τζη»[8]։

Հայտնի անվանակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ՄԵՍՐՈՊԻ ԸՆԹԱՑՔԸ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  2. 2,0 2,1 Հայկական անունները. Մեսրոպ
    Մաշթոցի տրուած Մեսրոպ անունը, որ պատմութեան մէջ նախընթաց չունի, շատերէն իբրև Մար Սերոբ կամ Տէր Սերոբէ ստուգաբանուած է, և այդ ենթադրութեամբ հնար է ըսել, թէ եկեղեցական ձեռնադրութեան մէջ անունի փոփոխութիւն ունեցած է (28)։
  3. Մեսրոպ Մաշտոց(չաշխատող հղում)
  4. Վահան Սարգսյանը «Վարդանանք» հաղորդաշարում, մաս 3 (տես տեսանյութի ավարտը)
  5. Վահան Սարգսյանը «Վարդանանք» հաղորդաշարում, մաս 4 (տես տեսանյութի սկիզբը)
  6. Մեսրոպ անունը «vseimena» կայքում
  7. Армянские Аршакиды. — М.: 1903
  8. Patrologia gracca. — Т. 132