Մեսրոպ Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեսրոպ Անդրեասի Ալավերդյան
Ծնվել է1918
Ծննդավայրգ. Խնձորեսկ
Ազգությունհայ
Մասնագիտությունմանկավարժ և ուսուցիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Մեսրոպ Անդրեասի Ալավերդյան (1918, գ. Խնձորեսկ - ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից: ԽՄԿԿ անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ավարտել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը, երկու տարի աշխատել է արտադրության մեջ, 1937 թվականից անցել է մանկավարժական աշխատանքի Գորիսի շրջանի Տաթևի և Խնձորեսկի դպրոցներում: Հայրենական մեծ պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ: Սկզբում մասնակցել է ռազմական օբյեկտների կառուցման աշխատանքին Չելյաբինսկում, Կարագանդայում և Բալխաշում, որտեղ տեղադրվում էին ռազմաճակատից թիկունք էվակուացված գործարանները:

Կարճատև դասընթացներում սովորելուց հետո ստանում է ավագ սերժանտի կոչում և նշանակվում դասակի հրամանատար: 1941 թվականի նոյեմբերին նրանց զորամասը տեղափոխվում է Լենինգրադի ռազմաճակատ՝ Վոլխովի ուղղությամբ: Գերմանացիները մոտեցել էին Վոլխովհէկինև կարող էին այն պայթեցնել: Նրանց դասակը մարտական խնդիր է ստանում՝ պաշտպանել հէկը, ականազերծել այն և թշնամուն ետ շպրտել:Կատարվում է հրամանը: Դասակի ամբողջանձնակազմը պարգևատրվում է «Խիզախության համար» մեդալով: 1942 թվականի հունիսին վիրավորվում է: Հետագայում մասնակցում է Բելոռուսիայի, մերձբալթյան հանրապետությունների և Լեհաստանի ազատագրմանը: Մարտերով հասել է Գերմանիա:

1945 թվականի դեկտեմբերին զորացրվել է, վերադարձել հայրենի գյուղ և անցել մանկավարժական աշխատանքի: 1951 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի կենսաբանության և քիմիայի ֆակուլտետը: Քսաներկու տարի անընդմեջ ղեկավարել է Խնձորեսկի դպրոցի աշխատանքները:

Պարգևատրվել է ութ մարտական մեդալներով, Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով, «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 13-14: