Մեսի կամուրջ
| Երկիր | |
|---|---|
| Տեղանք | Shkodër municipality?[1] |
| Տեսակ | քարե կամուրջ, կամարաձև կամուրջ, հետիոտնային կամուրջ, մշակութային արժեք և կամուրջ |
| Նյութ | քար |
| Հատում է | Kir? |
| Երկարություն | 108 մետր |
| Ժառանգության կարգավիճակ | Ալբանիայի մշակութային հուշարձան[1] |
| 42°06′52″N 19°34′30″E / 42.11448°N 19.574976°E | |
![]() | |
![]() | |
Մեսի կամուրջ (ալբ․՝ Ura e Mesit), կամուրջ Ալբանիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Մես գյուղում։ Գտնվում է Շկոդերից մոտ 5 կիլոմետր հյուսիս-արևելք[3][4]։ Պոստրիբեի մշակույթին բնորոշ հուշարձաններից մեկն է։ Ներկայումս այն դարձել է զբոսաշրջային վայր և ողջ աշխարհից հազարավոր զբոսաշրջիկներ ամեն տարի այցելում են տեսնելու այն։ Օտարերկրացիների համար կամրջի ճարտարապետությունն ինքնատիպ է՝ կլոր հարթ քարերով և քարե սալերով։ Շրջակա միջավայրը կամրջին տալիս է առավել գեղատեսիլ տեսք։ Ալբանիայի զարգացման հիմնադրամը ներդրել է 13 միլիոն ալբանական լեկ[5], ինչը հնարավորություն տվեց կամուրջը դարձնել անցանելի։ Վերանորոգումից հետո զբոսաշրջիկները կարողանում են քայլել կամրջի վրայով։ Մինչ այդ այն անանցանելի էր։
Կառուցվել է 18-րդ դարում՝ մոտավորապես 1770 թվականին օսմանյան փաշա Քարա Մահմուդ Բուշաթիի կողմից[3]։ Իրար է կապում Քիր գետի երկու ափերը[6]։ Կամուրջը բաժանված է երկու հատվածներից։ Առաջինը ներառում է միայն կենտրոնում գտնվող կամարն ու դրան մոտ գտնվողը, իսկ երկրորդ հատվածը բաղկացած է մնացած 11 կամարներից։ Կամրջի կառուցման նպատակը Շկոդեր քաղաքը Դրիշտիին և Ալբանիայի հյուսիսում գտնվող մյուս քաղաքներին կապելն էր։
Երկարությունը 108 մետր է, լայնությունը՝ 3,4 մետր, իսկ բարձրությունը՝ 12,5 մետր։ Կամուրջն ունի 13 կամար։ Այն տարածաշրջանում օսմանյան ոճի ամենաերկար կամուրջներից մեկն է[7]։ Կամուրջը գտնվում է այն ճանապարհին, որն անցնում է Քիրի հովտով, այնտեղից էլ դեպի Պրիշտինա[6]։
Ներկայումս կամուրջի գոյությունը վտանգված է, քանի որ ժամանակի ընթացքում այն մեծապես տուժել է ջրհեղեղներից, որոնք մեծ վնաս են հասցրել հատկապես աջ հատվածում գտնվող կամարներին՝ առաջացնելով ճաքեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեսի կամուրջը 1906 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ https://islamansiklopedisi.org.tr/bahcelik-koprusu
- 1 2 Gloyer, Gillian (2008). Albania (third ed.). Chalfont St Peter, Buckinghamshire, England: Bradt Travel Guides. էջ 160. ISBN 978-1-84162-246-0.
- ↑ There are numerous bridges in Albania named Ura e Mesit which simply means that they were between towns/villages.Gloyer 2008, էջ. 160 However, in this case there is a village named "Mes" on the west bank of the Kir, next to the bridge.Mes (Approved) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։, United States National Geospatial-Intelligence Agency
- ↑ Albanian currency
- 1 2 «Archaeology of Albania: Ottoman Bridge, Mes, Albania». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «June 1, 2012 (Down and Dirty)». The Amateur Globetrotter's Guide to the Balkans: Albania, Kosovo, Montenegro, and Corfu, Greece. 2012 թ․ հունիսի 1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեսի կամուրջ կատեգորիայում։ |


