Մեսսինա (գավառ)
Մեսսինա (իտալ.՝ Provincia di Messina)՝ նահանգ Իտալիայում, Սիցիլիա տարածաշրջանում։ Բուն խոշոր քաղաքի անվանումը, թվագրվում է մ․ թ․ ա․ 5-րդ դարին, երբ հին հույները Զանկլան վերակոչել են Մեսսենու (հուն․՝ Μεσσήνη ), հնագույն ժամանակներում օգտագործել են Մեսսանա անվանումը (լատիներեն՝ Messana)։
Գտնվում է Սիցիլիա կղզու հյուսիս-արևելքում՝ այնտեղ, որտեղ կղզին անջատվում է մայր ցամաքից Մեսսինա նեղուցով։ Ծովածոցի հարավային հատվածը ողողում է Տիրենյան ծովը, հարավային հատվածը՝ Հոնիական ծովը։ Մարզը ներառում է նաև Լիպարյան կղզիները։ Հարավային նահանգ Մեսսինան սահմանակից է Կատանիա նահանգին, արևմուտքում՝ Պալերմո նահանգը, հարավ-արևմուտքում՝ Էննա նահանգին։ Մեսինայի մեծ մասը զբաղեցնում են Պելորիտանսկի և Նեբրոդի լեռները։
Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, Մեսինան կարևոր տրանսպորտային հանգույց է՝ Լիպարսկի կղզիների հետ հաղորդակցությունը ապահովում է կանոնավոր չվեչթները Մալացցոյի նավահանգստից։ Երկու երկաթուղային ճանապարհներ են անցնում Մեսսինայից՝ մեկը հարավում, դեպի Կատանիա և Սիրակուզա, մյուսը՝ արևմուտք, դեպի Պալերմո։ Բացի այդ, Սիցիլիա կղցին ստանում է մետաղամալուխի էլեկտրաէներգիա,որն ընկած է Մեսսինյան նեղուցի հատակին։
Քաղաքներ՝ Ալի Տերմե, Ալկարա Լի Ֆուզի, Միլացցո, Նակսոս, Տաորմինա։
Գլխավոր կոմունաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության գլխավոր կոմունիկացիաները հետևյալն են՝
| Կոմուն | Բնակեցում |
|---|---|
| Մեսինա | 246,951 |
| Բարչելոնա Պոցո դի Գոտո | 41,157 |
| Միլացցո | 32,600 |
| Պատտի | 13,241 |
| Սանտ Ագատա դի Միլիտելո | 13,026 |
| Կապո դ’Օրլանդո | 12,928 |
| Տաորմինա | 10,909 |
| Լիպարի | 10,782 |
Կրոնական տոներն ու ավանդույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ամսաթիվ | Տոն | Քաղաք |
|---|---|---|
| դեկտեմբերի 6 | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու տոն | Սապոնարա |
| դեկտեմբերի 8 | Անբասիր հղիությունը օրիորդ Մարիամի տոն | Սապոնարա |
| դեկտեմբերի 13 | Սուրբ Լյուչիաի տոն | Սանտա Լյուչիա դել Մելա |
| հունվարի 6 | Սուրբծննդյան տիկնիկարկղ | Մոնտալբանո Էլիկոնա |
| հունվարի 20 | Սուրբ Սեբաստիանի տոն | Միստրետա |
| Զատիկ ուրբաթ | "Բարետտե" թափոր | Մեսսինա |
| 11-12–րդ և երրորդ կիրակի օր | Սուրբ Ֆիլիպ Ագիրայի տոն | Լիմինա |
| հունիսի 3 | Մադոննա դելլա Լետտերայի տոն | Մեսսինա |
| հունիսի 3 | Մադոննա դելլա Լետտերայի տոն | Իտալա |
| հունիսի 12 | Մադոննա դելլա Լետտերայի տոն | Մեսսինա |
| հունիսի 13 և հաջորդ շաբաթ | Անտոնի Պադուայի տոն | Միլացցո |
| հունիսի 24 | Սուրբ Հովհաննես Մկրտիչ տոն | Սանտանեա, Մեսսինա |
| հուլիսի առաջին կիրակի | Ավետման տոն | Մերի (Իտալիա) |
| հուլիսի առաջին կիրակի | Մադոննան սուրբ ջրի մեջ | Վալդինա |
| հուլիսի երկրորդ կիրակի | Պահապան Հրեշտակի տոն | Ֆոնդակելի Ֆանտինա |
| հուլիսի 16 | Կարմել Աստվածամոր տոն | Ռոքալումերա |
| հուլիսի 25 | Սուրբ Հակոբոս առաքյալի տոն | Կապիցի |
| օգոստոսի 3 | Մոնթե Դիննամարեի տոն | Լարդերիա, Մեսսինա |
| օգոստոսի 9-10 | Սուրբ Լորենցի տոն | Ֆրաձանո |
| օգոստոսի երկրորդ կիրակի | Սուրբ Լյուչիայի տոն | Սավոկա |
| օգոստոսի երկրորդ կիրակի | Սուրբ Սեբաստիանի տոն | Գաջի |
| օգոստոսի 15 | Աստվածածնի վերափոխման տոն | Նովարա դի Սիցիլիա |
| օգոստոսի 15 | Աստվածածնի վերափոխման տոն | Մեսսինա |
| սեպտեմբերի 8 | Նախախնամության տոն | Ֆոնդակելի Ֆանտինա |
| սեպտեմբերի 7-8 | Տինդարի տոն | Տինդարի |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իզոլա-Բելլա կղզու տեսքը Տաորմինայից
- Rocca Salvatesta (1340 մ) տեսքը Ֆոնդակելի Ֆանտինայից
- Տինդարի
- Ստրոմբոլի հրաբուխ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сицилия. Земля вулканов и храмов / А. Г. Москвин. — М.: Вече, 2010. — С.160—221 — (Исторический путеводитель) ISBN 978-5-9533-4307-7
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեսսինա (գավառ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
