Մեռյալն է գալիս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեռյալն է գալիս
անգլ.՝ Dead Man Walking
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ բանտի մասին, իրավաբանական դրամա, քրեական ֆիլմ, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմամահապատիժ
ՀիմքDead Man Walking?
Թվականդեկտեմբերի 29, 1995[1], ապրիլի 11, 1996[2] և 1995
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Ռոբինս[3][4][5][…]
ՊրոդյուսերՋոն Քիլիք
Սցենարի հեղինակԹիմ Ռոբինս
ԴերակատարներՍյուզան Սարանդոն[3][6][1][…], Շոն Փեն[3][6][1][…], Մարդո Մարթինդեյլ[3][6][7], Ռոբերտ Պրոսկի[3][6][7][…], Լուիս Սմիթ[3][6][7], Ջեք Բլեք[3][6], Սելիա Ուեսթոն[3][6][7], Ռ․ Լի Էրմեյ[3][6][7], Փիթեր Սարսգաարդ[3][6], Ջոն Էվերի Աբրահամս[3][6], Սքոթ Ուիլսոն[3][6][7], Լարրի Փայն[3][6], Nesbitt Blaisdell?[3][6], Ռայմոնդ Ջեյ Բարրի[3][6][7], Քևին Քունի[8], Քլենսի Բրաուն[8], Էվա Ամուրի[8], Scott Sowers?[8], Michael Cullen?[8] և Barton Heyman?
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունԴևիդ Ռոբինս
ՄոնտաժԼայզա Զինո Չարջին
Պատմվածքի վայրԼուիզիանա
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունPolyGram Filmed Entertainment և Working Title Films
Տևողություն122 րոպե

«Մեռյալն է գալիս» (անգլ.՝ Dead Man Walking), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, բեմադրված Թիմ Ռոբինսի կողմից 1995 թվականին, կաթոլիկ միանձնուհի Էլեն Պրեժենի համանուն գրքի մոտիվներով։ Գիրքը պատմում է 1978 թվականին մահապատժի դատապարտված Էլմո-Պատրիկ Սոնյեի հետ նրա զրույցների մասին (մահապատիժը ի կատար է ածվել 1984 թվականին)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթյու Պոնսելետը, ով սպանություն է կատարել, դատապարտվել է մահապատժի։ Կաթոլիկ միանձնուհի և մահապատժի հակառակորդ քույր Էլեն Պրեշանը դառնում է դատապարտյալի հոգևոր դաստիարակը, որպեսզի նա ապաշխարհի և մեղքերի թողություն ստանա։

Աստիճանաբար Մեթյուի և Հելենիի վերաբերմունքը միմյանց նկատմամբ փոխվում է։ Մեթյուն ասում է, որ չի սպանել երեխաներին, որ ամեն ինչ արել է իր գործընկերը։ Հելենը փորձում է օգնել Մեթյուին և չեղյալ համարել մահապատիժը, այցելում է զոհերի հարազատներին և Մեթյուի ընտանիքին։

Սակայն մահապատիժը չեղարկելու բողոքը մերժում են։ Մեթյուն վերջին անգամ հանդիպում է իր ընտանիքի հետ։ Միայն իր կյանքի վերջին օրը Մեթյուն անկեղծորեն զղջում է իր արարքի համար։ Նա խոստովանում է Հելենին, որ ամեն դեպքում սպանել է երեխաներից մեկին։ Հելենը Մեթյուին ճանապարհում է մահապատժի վայր։ Մահապատժի կատարումից առաջ նա ներողություն է խնդրում սպանված երիտասարդի հորից և անկեղծորեն զղջում իր արածի համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սյուզան Սարանդոն - Էլեն Պրեժվանի քույր
  • Շոն Փեն - Մեթյու Պոնսելետ
  • Ռոբերտ Պրոսկի - Հիլթոն Բարբեր
  • Ռեյմոնդ Ջ. Բերի - Էրլ Դելակրուա
  • Պիտեր Սարսգարդ - Ուոլթեր Դելակրուա
  • Սելիա Ուեսթոն - Մերի Բեթ Պերսի

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի և ֆիլմի վերնագրում դրված «Մեռյալն է գալիս» արտահայտությունը օգտագործվում էր մինչև 1960-ական թվականներն իր խցից դուրս եկող մահապատժի դատապարտվածի մասին խոսելիս։

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 - «Օսկար» մրցանակ՝ կանացի լավագույն դերի համար (Սյուզան Սարանդոն), ինչպես նաև 3 անվանակարգ. լավագույն ռեժիսոր (Թիմ Ռոբինս), տղամարդու լավագույն դեր (Շոն Փեն), լավագույն երգ («Dead Man Walking»)
  • 1996 - «Ոսկե գլոբուս» մրցանակի 3 անվանակարգ. տղամարդու լավագույն դեր՝ դրամա (Շոն Փեն), կանացի լավագույն դեր՝ դրամա (Սյուզան Սարանդոն), լավագույն սցենար (Թիմ Ռոբինս)
  • 1996- ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ կանացի լավագույն դերի համար (Սյուզան Սարանդոն), ինչպես նաև անվանակարգ լավագույն դերասանի համար (Շոն Փեն)

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]