Մեռի՛ր, նիգգե՛ր, մեռի՛ր
| Ժանր | ինքնակենսագրություն | |
|---|---|---|
| Հեղինակ | Ռապ Բրաուն | |
| Հրատարակիչ | Dial Press | |
| Թողարկման ամսաթիվ | 1969 | |
| Ծագման երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
| Լեզու | անգլերեն | |
«Մեռի՛ր, նիգգե՛ր, մեռի՛ր» (անգլ.՝ Die Nigger Die!), ամերիկացի քաղաքական ակտիվիստ Ռապ Բրաունի (նաև հայտնի որպես Ջամիլ Աբդուլլահ ալ-Ամին) 1969 թվականին գրված քաղաքական ինքնակենսագրություն։ Գիրքն առաջին անգամ լույս է տեսել Միացյալ Նահանգներում 1969 թվականին, ապա՝ Միացյալ Թագավորությունում 1970 թվականին[1]։ Բրաունը նկարագրում է ինքն իրեն որպես երիտասարդ սևամորթ քաղաքացիական իրավունքների պաշտպան, և պատմում թե ինչպես են իր կյանքի դեպքերը ձևավորել իր կարծիքը սպիտակամորթ Ամերիկայի մասին։
Նա արտահայտում է իր կարծիքը այն մասին, թե ինչ պետք է անեն սևամորթ ամերիկացիները սպիտակամորթների կողմից գործադրված ճնշումներից ազատվելու համար։ Որպես ուսանողական բռնի գործողությունների համակարգող կոմիտեի նախագահ և 1968 թվականից «Սև հովազ» կուսակցության անդամ, նա ակտիվորեն ներգրավված է եղել Black Power գաղափարախոսությունը տարածող կազմակերպությունների գործունեության մեջ։
2002 թվականի մարտին Բրաունին սպանության համար դատապարտումից հետո գիրքը վերահրատարակվել է «Լոուրենս Հիլ» հրատարակչության կողմից՝ քաղաքացիական իրավունքների ակտիվիստ և վիպասան Մայքլ Թելվելի նախաբանով[2]։
Շապիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես շապիկ նա ընտրել է իր սեփական լուսանկարը, որը նկարվել է այն պահին, երբ ոստիկանությունը նրան ապօրինաբար կալանավորում էր։ Ինչ վերաբերում է ընտրված վերնագրին, այն պարունակում է «նիգգեր» բառը, որը սովորաբար օգտագործվում է որպես վիրավորական արտահայտություն սևամորթ մարդկանց նկատմամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «search». WorldCat. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ex-Black Panther convicted of murder». CNN. 2002 թ․ մարտի 9. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.