Մեջերդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեջերդա
Majrda testour.JPG
Բնութագիր
Երկարություն460 կիլոմետր
Ավազանի մակերես22 500 կմ²
Ջրի ծախս29 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱտլասի լեռներ
Գետաբերանի տեղակայումGulf of Tunis?
Կոորդինատներ
Հոսող հոսքերOued Mellègue? և Oued Siliana?
ՋրահավաքMediterranean Sea drainage basin?

Մեջերդա [1] (Ուեդ Մեջերդա, արաբ․՝ ‎‎ وادي مجردة, Բագրադի հնագույն անունը), գետ Ալժիրում և Թունիսում։

Գետի երկարությունը մոտ 460 կմ է։ Այն Թունիսի ամենաերկար գետն է։ Գետի ակունքները գտնվում են Ալժիրի հյուսիս-արևելքում (Թել Ատլաս), այնուհետև Մեջերդան հոսում է արևելքից և հյուսիս-արևելքից, ընկնելով դեպի Միջերկրածովյան Թունիս ծոց, դելտա կազմելով։

Գետը հոսում է անապատի միջով, ուստի շատ կարևոր է տեղացիների համար։ Գետի ջրերը լայնորեն օգտագործվում են գյուղատնտեսության մեջ` ոռոգման համար։ Գետի վրա կառուցվել է մի քանի ամբարտակներ` ջրամբարի կառուցման համար։

Գետից ոչ հեռու կառուցվել են այնպիսի կարևոր քաղաքներ, ինչպիսիք են Ուտիկան ու Կարթագենը։ Նաև պահպանվել են բազմաթիվ ժողովուրդների շենքերի ավերակներ (բերբերներ, փյունիկներ, մավրեր, հռոմեացիներ, վանդալներ, հույներ, բյուզանդացիներ, արաբներ, օսմաններ)։ Գետի հովտում հայտնաբերվել են այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Ալեքսանդր Սևերոսի կամարը, Ֆորումի ավերակները և Կապիտոլը, Սատուրնի տաճարը, Յունոնի սրբարանը, մոզաիկներով տներ, ինչպես նաև լեռան վրա տեղադրված 3500 տեղանոց թատրոններ [2]։ Սա Հին Աշխարհի երկու` մ.թ.ա. 240 թվականին Կարթագենում վարձկանների պատերազմի և մ.թ.ա. 49 թվականին Կեսարի և Պոմպեյի միջև տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի հայտնի վայրն է։

Ջրի օգտագործումը ամռանը 3-4 մ³/ժ-ից մինչև 1500-2500 մ³/ժ է (ավելի քիչ՝ մինչև 13 հազար) ձմեռային անձրևներից հետո։ Սա Թունիսում միակ գետն է, որը ամառվա երաշտի ժամանակ ամբողջովին չորանում է [3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тунис. Справочная карта. Масштаб 1:1 000 000. Омск, Роскартография, 2004
  2. «Основные достопримечательности Туниса»։ Արխիվացված է օրիգինալից 2006-02-09-ին։ Վերցված է 2008-12-07 
  3. «Тунис. О стране»  (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]