Մեշարի
Մեշարի ալբ․՝ Meshari | |
|---|---|
Էջ Մեշարիից | |
| Հեղինակ | Gjon Buzuku? |
| Տեսակ | գրավոր աշխատություն, liturgical book? և հրատարակություն |
| Բնօրինակ լեզու | ալբաներեն |
| Երկիր | |
| Հրատարակման տարեթիվ | ենթդ․ 1555 |
Մեշարի (ալբ․՝ Meshari), ալբաներենով հրատարակված առաջին տպագիր գիրքը։ Ներկայում գոյություն ունի այդ գրքի ընդամենը մեկ օրինակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեշարին հրատարակվել է հավանաբար Վենետիկում 1555 թվականին կաթոլիկ եպիսկոպոս Գյոն Բուզուկուի կողմից։ Մեշարին հայտնաբերվել է 1740 թվականին Սկոպյեում, սակայն մի որոշ ժամանակ անց այն անհետացել է և նրա մասին տեղեկություն չի եղել։ 1910 թվականին գրքի պատճենը գտնվել է կաթոլիկ եպիսկոպոս Լուզի Սկիրոիի մոտ։ 1930 թվականին ստեղծվել է գրքի լուսապատճենված տարբերակը, իսկ 1968 թվականին գիրքը հրատարակվել է գիտնականների ծանոթագրություններով։
Ներկայում գրքի բնօրինակը պահպանվում է Վատիկանի գրադարանում, սակայն այդ օրինակում բացակայում են գրքի տիտղոսաթերթն ու առաջին տասնվեց էջերը։
2005 թվականին Մակեդոնիայի Հանրապետությունը թողարկել է Մեշարիի հրատարակման 450-ամյակին նվիրված փոստային նամականիշ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեշարին կաթոլիկական պատարագային գրքի հիմնական հատվածների թարգմանությունն է ալբաներեն, այդ պատճառով էլ գրքի ալբաներեն վերնագիրը վերցված է ժամասացության Missale գրքի լատիներեն անվանումից։ Գրքում ներառված են նաև կաթոլիկական գլխավոր տոների ցանկը, աղոթքներ, սրբերին ուղղված խնդրանքներ, հատվածներ Աստվածաշնչից, տրենտյան կատեխիզիսը։ Գիրքը կազմված է 118 էջից, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է երկու սյունակի։
Գիրքը գրված է ալբաներենի հյուսիսային (գեգյան) բարբառով։ Այն տպագրված է լատինատառ, սակայն օգտագործվել է նաև կիրիլյան Ћ տառը[2]։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gjon Buzuku, Il Messale di Giovanni Buzuku. Riproduzione, traduzione e trascrizione a cura di Namik Ressuli. Città del Vaticano : Biblioteca Apostolica Vaticana, 1958
- Gjon Buzuku, Meshari I Gjon Buzukut : (1555). Botim kritik punuar nga Eqrem Cabej. Tirane : Universiteti shteteror. Instituti i historise e i gjuhesise, 1968.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Giuseppe Schirò, «Il Messale», in Dizionario Bompiani delle opere e dei personaggi, vol. V Isc-Mia, p. 5526, Corriere della Sera, 2005, ISSN 1825-78870
- Eqrem Çabej, Gjon Buzuku dhe gjuha e tij. Prishtine : Rilindja, 1977
- Martin Camaj, Il Messale di Gjon Buzuku : contributi linguistici allo studio della genesi. Roma : Shejzat, 1960
- Buzuku dhe gjuha e tij. Redaksia Enver Hysa et al. Tirane : Akademia e shkencave e shqiperise. Institut i gjuhesise dhe i letersise, 2005