Մենք լավագույնն ենք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենք լավագույնն ենք
շվեդ.՝ Vi är bäst!
Երկիր Շվեդիա
 Դանիա
Ժանրպատմություն հասունացման մասին և դրամա
Թվականմարտի 28, 2013[1], մարտի 26, 2015 և հունիսի 19, 2014[2][3]
Լեզուշվեդերեն
ՌեժիսորLukas Moodysson?[4][5][6]
ՊրոդյուսերLars Jönsson?
Սցենարի հեղինակLukas Moodysson? և Coco Moodysson?[1]
ԴերակատարներԴևիդ Դեսիք[7][5], Ann-Sofie Rase?[7], Daniel Goldmann?[7], Sofi Ahlström Helleday?[7], Lena Nylén?[7][6], Bernt Östman?[7], Viveca Dahlén?[7], Mira Barkhammar?[8], Liv LeMoyne?[8], Lena Carlsson?[8], Q107690140?[8] և Felix Sandman?[8]
ՕպերատորՈւլֆ Բրանտաս
ՄոնտաժՄիխալ Լեշչիլովսկի[1] և Anne Jensen?[8]
Պատմվածքի վայրՍտոկհոլմ
ԿինոընկերությունFilm i Väst
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ

Մենք լավագույնն ենք (շվեդ.՝ Vi är bäst!), շվեդ ռեժիսոր Լուկաս Մոդիսսոնի ֆիլմը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի օգոստոսի 31-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1982 թվականին։ 7-րդ դասարանի աշակերտուհիներ Բոբոն և Կլարան, ովքեր փանքի սիրահարներ են, որոշում են ստեղծել երաժշտական խումբ, չնայած չէին կարողանում նվագել որևէ երաժշտական գործիքով և անգամ որևէ գործիք չունեին։ Զույգը խնդրում է Հեդվիգին` բարձր դասարանի ամաչկոտ և ընկերազուրկ աշակերտուհուն, միանալ իրենց խմբին, հավանելով նրա ցուցաելույթը դպրոցական տաղանդների մրցույթին։ Հետագայում երգչախմբին միանում են այլ մասնակիցներ ևս։

Առաջին սեր, առաջին արբուք, առաջին համերգային ելույթ. այդ ամենը հագեցած է երաժշտության հանդեպ սիրով։ Եվ այդ երաժշտությունը փանքն է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրա Բարքհամմար
  • Միրա Գրոսին
  • Լիվ ԼեՄոյն
  • Յոնաթան Սալոմոնսսոն
  • Մաթիաս Վիբերգ
  • Աննա-Սոֆիա Ռասե
  • Վիկտոր Էրիկսսոն
  • Չարլի Ֆալկ
  • Դավիդ Դենսիկ

Արձագանքներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ընդհանուր առմամբ ստացել է դրական արձագանք։ Rotten Tomatoes վեբկայքում ֆիլմը ստացել է 7,9/10 գնահատականը` արժանանալով 127 քվեարկողների 97%-ի հավանությանը։ Ֆիլմը հաղթել է տարբեր կինոփառատոններում, արժանացել է Տոկիոյի կինոփառատոնի Գրան պրի մրցանակի[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]