Մենք բոլորս մահացած ենք
Մենք բոլորս մահացած ենք | |
---|---|
![]() | |
Ժանր | սարսափ, զոմբի ապոկալիպսիս և երիտասարդական շարք |
Երկիր | ![]() |
Հիմք | Մենք բոլորս մահացած ենք |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Lee Jae-gyu? և Kim Nam-su? |
Գլխավոր դերերում | Յուն Չան-Յոնգ, Փաք Չիհու, Cho Yi-hyun?, Lomon?, Յու Ին-Սու, Լի Յումի, Kim Byung-chul?, Lee Kyu-hyung?, Jeon Bae-soo? և Lim Jae-hyeok? |
Սցենարիստ | Chun Sung-Il? |
Երաժշտություն | Mowg? և Kim Dong-wook? |
Նկարահանման վայր | Seonghui Girls' High School?[1][2] |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 12 |
Էկրաններին է | հունվարի 28, 2022-ից |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | SLL? և Kim Jong-hak Production? |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
«Մենք բլորս մահացած ենք» (կորեերեն՝ 지금 우리 학교는), հարավկորեական հեռուստասերիալ, որը ստեղծվել է Ջու Դոն Գինի «Հիմա մեր դպրոցում» Naver վեբթունի հիման վրա, որը հրապարակվել է 2009-ից 2011 թվականներին։ Պրեմիերան կայացել է 2022 թվականի հունվարի 28-ին Նեթֆլիքս հարթակում[3][4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական միջնակարգ դպրոցը հայտնվում է զոմբի վիրուսի բռնկման կենտրոնում։ Ծուղակում հայտնված աշակերտները պետք է պայքարեն գոյատևելու համար։ Հակառակ դեպքում նրանց սպառնում է վտանգ՝ դառնալ վարակված հրեշ։ Սկսվում է գոյամարտ։
Արտադրություն և պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծի մասին հայտարարվել է 2020 թվականի ապրիլի 12-ին։ Նեթֆլիքսը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ JTBC Studios և Film Monster ընկերությունները թողարկելու են «All of Us Are Dead» հեռուստասերիալը՝ ստեղծված «Now at Our School» վեբթունի հիման վրա[5][6]։
2020 թվականի ապրիլի 19-ին հայտնի է դարձել, որ Յուն Չան Յոնը կատարելու է գլխավոր դերը[7]։ Փաք Չժի Հուն դերասանական կազմին միացել է ապրիլի 22-ին[8], իսկ հուլիսի 1-ին միացել են նաև Չո ի Հյոնը, Փաք Սոլոմոնը և Յու Ին Սուն[9]։
Արտադրությունը ժամանակավորապես կանգ է առել 2020 թվականի օգոստոսին, որը կապված է եղել Հարավային Կորեայում COVID-19 համավարակի նոր բռնկման հետ[10]։
Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2022 թվականի հունվարի 28-ին՝ Նեթֆլիքս հարթակում[3]։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes կայքում հեռուստասերիալն ունի 81 % վարկանիշ, այն ստեղծվել է 16 արձագանքների հիման վրա և միջինում ունի 6.9/10 միավոր[11]։ Metacritic կայքում միջին գնահատականը կազմում է 100-ից 67, ստեղծվել է 5 գրախոսությունների հիման վրա, ինչի մասին վկայում են «հիմնականում դրական արձագանքները»[12]։
«Variety»-ից Քերոլին Ֆրամկեն գրում է՝ «Վստահ եմ, որ նախորդ՝ «Կաղամարի խաղ»-ի նման, «Մենք բոլորս մահացած ենք»-ը նույնպես մաքսիմալ կերպով կօգտագործի իր մղձավանձային կենտրոնական իրադարձությունները՝ հանդերձյալ, գլխապտույտ էֆեկտ ստանալու համար»[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://news.imaeil.com/page/view/2022013112542534666
- ↑ https://www.yeongnam.com/web/view.php?key=20220130010003659
- ↑ 3,0 3,1 «Zombie K-Drama 'All of Us Are Dead' Coming to Netflix in January 2022». What's on Netflix. 2021 թ․ սեպտեմբերի 25.
- ↑ Ha Su-jeong (2021 թ․ դեկտեմբերի 31). «좀비물 '지금 우리 학교는', 넷플릭스 1월 28일 공개 확정 [공식]». OSEN (կորեերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Kang, Minji (2020 թ․ ապրիլի 12). «Netflix Introduces New Original Series All of Us Are Dead Based on Popular Korean Webtoon». Netflix Media. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Tartaglione, Nancy (2020 թ․ ապրիլի 13). «Netflix Orders Korean Zombie Series 'All Of Us Are Dead'». Deadline. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Yoo, Ji-hye (2020 թ․ ապրիլի 19). «Yoon Chan-young Reportedly Starring in the Netflix Drama "All of Us Are Dead"». HanCinema. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Noh, Gyu-min (2020 թ․ ապրիլի 22). «'벌새' 박지후, 넷플릭스 '지금 우리 학교는' 주연 물망…"확인중" [공식]». Hankyung (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Jung, Ha-eun (2020 թ․ հուլիսի 1). «'지금 우리 학교는' 윤찬영X박지후X조이현X로몬X유인수 캐스팅 확정[공식]». Sports Chosun (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Cheon, Geum-joo (2020 թ․ օգոստոսի 27). «Netflix Korean Contents to Cease Production Due to COVID-19». HanCinema. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «All of Us Are Dead». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 1 феврля 2022-ին.
- ↑ All of Us Are Dead, Վերցված է 2022-02-01-ին
- ↑ «'All of Us Are Dead,' Netflix's Inventive New Korean Drama, Strands Zombies in High-School Nightmare: TV Review». Variety.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենք բոլորս մահացած ենք» հոդվածին։ |
|