Մենտոնի ամրոց
Մենտոնի ամրոց Château de Menthon-Saint-Bernard | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
🌐 | chateau-de-menthon.com |
Մենտոնի ամրոց (ֆր.՝ Château de Menthon-Saint-Bernard), դղյակ Մետոն-Սեն-Բերնար կոմունայում, Ֆրանսիա։ Տեղակայված է Ռոն-ալպյան տարածաշրջանի Վերին Սավոյ դեպարտամենտի կենտրոնում, Անսիից 12 կիլոմետր դեպի հարավ։ Կառուցվել է 10-րդ դարի սկզբում և 19-րդ դարում ամբողջությամբ վերակառուցվել է նեոգոթիկայի ոճով։ 1989 թվականից ի վեր ընդգրկվել է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենտոնի ամրոցը գտնվում է Վերին Սավոյ ֆրանսիական դեպարտամենտում, Մենտոն-Սեն-Բերնար կոմունայում։ Տեղակայված է Անսի լճի մոտ, Ռոք դե Շերի բնական արգելոցում, Լանֆոն և Վեյրե լեռների միջև։ Կառուցվել է կոնաձև ժայռի վրա, ծովի մակերևույթից 600 մ բարձրության վրա։ Ամրոցը սկզբում օգտագործվել է Բլյուֆֆիից դեպի Մենտոն տանող ճանապարհը հսկելու համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ամրոցը հիմնադրվել է 10-րդ դարում, մոտավորապես 923 թվականին և իրենից ներկայացրել է փայտե պահակադիտանոց։ Այն կառուցվել է բլրի վրա, հին հռոմեական ճանապարհի և Անսի լճի մոտ։ Ներկայիս շինությունները կառուցվել են 13-րդ դարից մինչև 19-րդ դարերն ընկած ժամանակահատվածում։
Ամրոցում 19-րդ դարի սկզբին (1008 թվական) ծնվել է Բերնարը, որը հետագայում մանկատուն է հիմնել Մեծ Սեն-Բերնար լեռնանցքում։ Նրան դասել են սրբերի շարքում։
Մետոն ազնվական տոհմը, որը հայտնի է 12-րդ դարի վերջից, առ այսօր ապրում է ամրոցում։ Նրանց ծագումը անորոշ է, ենթադրվում է, որ Բուրգունդիայից են։ Նրանց ժամանումից հետո կառույցին հավելվեցին երեք խոշոր քառակուսի աշտարակները։ Դղյակն առաջին անգամ հիշատակվել է 1249 թվականին [1]: Վերածննդի ժամանակ միջնադարյան բերդը վերածվեց շքեղ բնակատեղիի։ Սենյակները գտնվում էին աշտարակների միջև, շրջանաձև անցումի հետևում։ Այս ժամանակահատվածում Մենտոն ընտանիքը շատ կահույք է ձեռք բերել։
Ամրոցի ընդհանուր տեսքը պահպանվել է 1749 թվականից՝ որոշ փոփոխություններով։ Ավելացվել են մի շարք ընդարձակ լուսավոր սենյակներ՝ ներառյալ ճաշասենյակը և մեծ դահլիճը (100 քառ․ մետր), որի չորս պատուհանները նայում են լճին։
19-րդ դարում, 1860-1890 թվականներին, կոմս Ռենե դե Մենտոնը վերակառուցվել է ամրոցը (ամրացում, պատերի բարձրացում, աշտարակների ավելացում, ներքին բակում ֆախվերկային սրահի կառուցում)։ Նա եղել է Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի եռանդուն հետևորդը, և նրա շնորհիվ ամրոցը ստացել է իր ներկայիս տեսքը։
Ֆրանսուա դե Մենտոնը՝ ներկայիս կոմսի հայրը, փաստաբան է և «Դիմադրության շարժման» անդամ։ Նա ներկայացնում էր Ֆրանսիան Նյուրնբերգյան դատավարություններում։ Եղել է արդարադատության նախարար Շառլ դը Գոլի օրոք և մասնակցել է միասնական Եվրոպա ստեղծելու գործին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենտոնի ամրոց» հոդվածին։ |