Մենսուր Մույջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մենսուր Մույջա
բոս․՝ Mensur Mujdža
20150331 2026 AUT BIH 2174.jpg
Քաղաքացիությունը Flag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1984(1984-03-28)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, ՀՍՖՀ
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան
Պատանեկան կարիերա
1993—2002 Խորվաթիա Զագրեբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2009 Խորվաթիա Զագրեբ 135 (5)
2009—2016 Գերմանիա Ֆրայբուրգ 118 (1)
2016—2017 Գերմանիա Կայզերսլաուտերն 0 (0)
Ազգային հավաքական
2005—2006 Խորվաթիա Խորվաթիայի երիտասարդական
հավաքական (մինչև 21)
8 (2)
2010—2015 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինայի
հավաքական
37 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մենսուր Մույջա (խորվ.՝ Mensur Mujdža, մարտի 28, 1984(1984-03-28)[1][2][3], Զագրեբ, ՀՍՖՀ), բոսնիա-խորվաթական ֆուտբոլիստ, պաշտպան։ Խաղացել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենսուր Մույջան իր կարիերան սկսել է «Զագրեբում», որտեղ նա խաղացել է մինչև 2009 թվականը և որի կազմում անցկացրել է 135 խաղ Խորվաթիայի առաջնությունում[4]։

2009 թվականի հունիսին Մույջան 500 հազար եվրոյով տեղափոխվել է գերմանական «Ֆրայբուրգ»[5]։ Նոր ակումբում Մենսուրն իր նորամուտը նշել է 2009/10 մրցաշրջանի երրորդ տուրի «Բայերի» դեմ խաղում (0-5)՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին[6]։

2011 թվականի հունվարի 12-ին Մույջան երկարաձգել է պայմանագիրը «Ֆրայբուրգի» հետ մինչև 2014 թվականը։ 2014 թվականի մայիսի 12-ին պայմանագիրը երկարաձգվել է ևս երկու տարով[7]։

2016 թվականի օգոստոսի 26-ին Մենսուր Մույջան ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է գերմանական երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Կայզերսլաուտերն»[8], որտեղ խաղացել է մեկ տարի՝ անցկացնելով 13 խաղ[4]։ 2017 թվականի հուլիսին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[8]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի երիտասարդական ազգային հավաքականում Մենսուր Մույջան անցկացրել է 8 խաղ։ 2010 թվականին նա որոշել է խաղալ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում, ուր առաջին անգամ հրավիրվել է 2010 թվականի մայիսին Շվեդիայի և Գերմանիայի ազգային հավաքականների[9] հետ ընկերական խաղերին մասնակցելու համար։ 2010 թվականի օգոստոսի 10-ին Մույջան իր նորամուտն է նշել ազգային թիմում Կատարի դեմ խաղում։ 2014 թվականի մայիսին Մենսուրն ընդգրկվել է Բրազիլիայում կայացած Աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցած Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. 4,0 4,1 Strack-Zimmermann Benjamin։ «Mensur Mujdža»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-27 
  5. Mujdza-Deal perfekt
  6. «Фрайбург - Байер (0:5) 22 августа 2009. Чемпионат Германии 2009-10. Протокол матча»։ news.sportbox.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-05-27 
  7. Mujdza bleibt dem SC treu
  8. 8,0 8,1 «Mensur Mujdza - Player profile»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-27 
  9. Debütiert Mujdza gegen Deutschland?
  10. Susic vertraut auf sieben «Deutsche»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]