Մանսում Իբրահիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մենսում Իբրահիմովից)
Մանսում Իբրահիմով
ադրբ.՝ Mənsum İsrafil oğlu İbrahimov
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1960(1960-10-01) (63 տարեկան)
Ծննդավայրİmamqulubəyli (village), Agdam, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Կրոնիսլամ
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Մասնագիտությունօպերային երգիչ, դերասան և Խանենդե
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան «Փառքի» շքանշան
Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ադրբեջանի վաստակավոր արտիստ և Artist medal (Azerbaijan)
 Mansum Ibrahimov Վիքիպահեստում

Մանսում Իսրաֆիլ օղլի Իբրահիմով (ադրբ.՝ Mənsum İsrafil oğlu İbrahimov, հոկտեմբերի 1, 1960(1960-10-01), İmamqulubəyli (village), Agdam, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանի ժողովրդական արտիստ (2005), Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանսում Իբրահիմովը ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 1-ին Աղդամի Իմամգուլուբեկլի գյուղում։ Սովորել է 1982-1987 թվականներին Ասաֆ Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական քոլեջի մուղամի բաժնում, իսկ 1988-1993 թվականներին ՝Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանի մշակութային կրթության ֆակուլտետում։ 1985 թվականին Ուզեիր Հաջիբեկովի 100-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է առաջին կարգի դիպլոմի[3]։

Նա Շովքեթ Ալեքպերովայի խորհրդով հրավիրվել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն։ 1993 թվականից նա խաղում է Մեջնունի դերը «Լեյլի և Մեջնուն» օպերայում։ Օպերայի բեմում կատարած աշխատանքներից բացի, նա նաև ժողովրդական և կոմպոզիտորական երգերի ու մուղամների կատարողն է։ Նա ներկայացնում է Ադրբեջանի մուղամը աշխարհի շատ երկրներում `Իրանում, Թուրքիայում, Իրաքում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Կիպրոսում, Միացյալ Նահանգներում և Կանադայում։

Նա Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի և երաժշտական քոլեջի ուսուցիչ է։ Նրան շնորհվել է 1998 թվականին Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2005 թվականին `ժողովրդական արտիստի կոչում։ 2010 թվականին շնորհվել է Փառքի շքանշան ՝ Ադրբեջանի Նախագահի հրամանագրով։ Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի պրոֆեսորն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանսում Իբրահիմով» հոդվածին։