Jump to content

Մենո տեր Բրաաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենո տեր Բրաաք
Ծնվել էհունվարի 26, 1902(1902-01-26)[1][2][3][…]
ԾննդավայրEibergen, Eibergen, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[4]
Վախճանվել էմայիսի 15, 1940(1940-05-15)[1][2][4] (38 տարեկան)
Վախճանի վայրՀաագա, Նիդերլանդներ[4]
Մասնագիտությունգրող և գրական քննադատ
Լեզուհոլանդերեն
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունԱմստերդամի համալսարան
ԱմուսինAnt ter Braak-Faber?[5]
Կայքmennoterbraak.nl
 Menno ter Braak Վիքիպահեստում

Մենո տեր Բրաաք (հոլ.՝ Menno ter Braak. հունվարի 26, 1902(1902-01-26)[1][2][3][…], Eibergen, Eibergen, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[4] - մայիսի 15, 1940(1940-05-15)[1][2][4], Հաագա, Նիդերլանդներ[4]), հոլանդացի մոդեռնիստ գրող և գրականագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր Բրաաքը ծնվել է Էյբերգենում ( Խելդերլանդ), մեծացել, հասակ է առել Թիլ քաղաքում, որտեղ ճանաչում է ձեռք բերել ուսման գերազանց առաջադիմությամբ և բացառիկ մտավոր ունակություններով: Ընդունվել է Ամստերդամի համալսարան, որտեղ ուսումնասիրել է հոլանդերեն և պատմություն: Այդտեղ սովորելու տարիներին նա շատ ժամանակ է նվիրել Propria Cures ուսանողական ամսագրին, ինչպես նաև ինքնուրույն ուսումնասիրել է կինեմատոգրաֆիա, որն այն ժամանակ սակավ հայտնի առարկա էր:

Մենո տեր Բրաաքը հիմնադրել է Filmliga (Ֆիլմի լիգա) կազմակերպությունը, որը կենտրոնացած էր անիմացիոն ֆիլմերի վրա։ Նա պաշտպանել է միջնադարյան կայսր Օտտոն III-ի մասին իր պատրաստած ատենախոսությունը, ստացել գիտությունների դոկտորի աստիճան և որոշ ժամանակ դասավանդել հանրակրթական տարբեր դպրոցներում։

1932 թվականին Մենո տեր Բրաաքը Էդգար դյու Պեռոնի և Մորիս Ռոլանի հետ հիմնել է «Ֆորում» գրական ամսագիրը, որը 1930-ական թվականներին դարձել է հոլանդալեզու ամենաազդեցիկ գրական պարբերականներից մեկը։ Ամսագիրը էլիտար հրատարակություն էր, ապահովում էր դիսկուրսի և գրական քննադատության բարձրագույն մակարդակ։ Ամսագրի կարգախոսն էր Vent boven vorm-ը, որը թարգմանաբար նշանակում է անհատականությունը վեր դասել ձևից:

1933 թվականին Մենո տեր Բրաաքը, ով այդ ժամանակ արդեն ապրում էր Հաագայում, աշխատանքի է անցել հոլանդական Het Vaderland (Հայրենիք) լիբերալ թերթում որպես գրական խմբագիր։ Նա առաջին գրողներից էր, ով զգաց գալիք նացիզմի վտանգը: Այդ տարիներին նա ստեղծեց այսպես կոչված het Comité van Waakzaamheid (Զգոնության կոմիտե): Նա հանրությանը հայտնի էր եվրոպական մշակույթի ու քաղաքականության և դրանց փոխազդեցության վերաբերյալ իր բազմաթիվ էսսեներով: Նրա ոճի վրա Նիցշեն որոշակի ազդեցություն է ունեցել։

Մենո տեր Բրաաքը ի ծնե վարպետ բանավիճող՝ պոլեմիստ էր, նրա ընդդիմախոսների շարքերում կային տրամագծորեն հակառակ հայացքներ ունեցող մարդիկ: Իր կյանքի վերջին տարիներին նա հասցրեց վիճել, երբեմն՝ թշնամական տոնով, նրանց հետ, ովքեր իրենց դիրքավորում էին որպես «պղտոր համայնքների» ներկայացուցիչներ. այդպիսի համայնքներ համարում էր կաթոլիկությունը, ազատական հումանիզմը, մարքսիզմը և ֆաշիզմը:

Ինքնասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին շրջանում Բրաաքը ավելի ու ավելի էր ներգրավվում հոլանդական հակաֆաշիստական շարժման մեջ։ Երբ 1939 թվականի սեպտեմբերին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, նա ընկավ խորը դեպրեսիայի մեջ: Նացիստական Գերմանիայի՝ Հոլանդիա ներխուժելուց չորս օր անց՝ 1940 թվականի մայիսի 14-ին, նա Անգլիա թռչելու անհաջող փորձ կատարեց, այնուհետև ինքնասպան եղավ՝ ընդունելով քնաբերներ և իրեն թույն ներարկելով։ Նա մահացավ այն օրը, երբ Լուֆթվաֆեն ռմբակոծեց Ռոտերդամը :

Բրաաքի ազդեցությունը մեծ էր և այդպիսին մնաց մինչև 1950-ական թվականները։ 1950-ականներին նրա ազդեցությունը սկսեց նվազել, սակայն որոշ գրական հրատարակություններ, մասնավորապես Libertinage-ը և Tirade-ը, շարունակեցին հավատարիմ մնալ Բրաաքի գաղափարներից շատերին։

Բրաաքի անունով են կոչվել ուսումնական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ նրա հայրենի Էյբերգեն քաղաքի դպրոցներից մեկը[6]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1928 - Kaiser Otto III. Ideal und Praxis im frühen Mittelalter (դոկտորական ատենախոսությունը)
  • 1929 - Cinema militans (էսսե)
  • 1930 - Het carnaval der burgers. Een gelijkenis in gelijkenissen (էսսե)
  • 1931 - De absolute film (էսսե)
  • 1931 - Afscheid van domineesland (էսսե) (Մնաս բարով ասել պաստորների երկրին)
  • 1931 - Hampton Court (վեպ)
  • 1931 - Man tegen man (էսսե) (Մարդը մարդուն)
  • 1932 - Démasqué der schoonheid (էսսե) (Գեղեցկության դիմակազերծումը)
  • 1932-1935 - Forum Maandschrift voor letteren en kunst (ամսագիր) (Forum-ը՝ գրականության և արվեստների ամսագիր)
  • 1933 - Dr. Dumay verliest... (վեպ) (Դոկտոր Դումեյի կորուստները)
  • 1934 - Politicus zonder partij (էսսե) (Անկուսակցական քաղգործիչը)
  • 1935 - De pantserkrant. Een tragicomedie van wapens, schrijfmachines en idealen. Gevolgd door een brief aan een vijandin van het tooneel (թատերգություն)
  • 1935 - Het tweede gezicht (էսսե) (Երկրորդ դեմքը)
  • 1937 - Douwes Dekker en Multatuli (էսսե) (Դուվես Դեկերը և Multatuli-ն)
  • 1937 - Van oude en nieuwe Christenen (էսսե) (Հին ու նոր քրիստոնյաների մասին)
  • 1937 - Het Christendom. Twee getuigenissen in polemische vorm (էսսե)
  • 1937 - Het nationaal-socialisme als rancuneleer (էսսե)
  • 1938 - In gesprek met de vorigen (էսսե)
  • 1938 - Mephistophelisch (էսսե) (Մեֆիստոֆելական)
  • 1938 - De Augustijner monnik en zijn trouwe duivel (էսսե) (Ավգուստինական վանականը և նրա հավատարիմ սատանան)
  • 1939 - De nieuwe elite (էսսե) (Նոր էլիտան)
  • 1943 - De duivelskunstenaar. Een studie over S. Simon Vestdijk (էսսե)
  • 1944 - Reinaert op reis (էսսե)
  • 1945 - Over waardigheid en macht. Politiek-cultureele kroniek (էսսե)
  • 1945 - Journaal 1939 (օրագիր)
  • 1946 - In gesprek met de onzen (էսսե)
  • 1949 - Briefwisseling Ter Braak - Du Perron. Een bloemlezing (Բրաաքի և դյու Պեռոնի նամակագրության ընտրանի)
  • 1949-1951 - Verzameld werk (յոթ հատոր) (կոլեկտիվ աշխատանքներ)
  • 1962-1967 - Briefwisseling 1930-1940 (Բրաաքի և դյու Պեռոնի նամակագրությունը, 4 հատորով)
  • 1965 - Het verraad der vlaggen (Բրաաքի և դյու Պեռոնի նամակագրության
  • 1978 - De Propria Curesartikelen. 1923-1925 (հոդվածներ Propria Cures-ից)
  • 1980 - De artikelen over emigrantenliteratuur. 1933-1940 (հոդվածներ միգրանտական գրականության մասին)
  • 1992 - De draagbare Ter Braak

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Menno ter Braak — 2009.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Oorlogsbronnen
  5. Menno ter Braak
  6. «OBS Menno Ter Braak - Eibergen». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենո տեր Բրաաք» հոդվածին։