Jump to content

Մենուդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենուդո
Մեքսիկական խոհանոց
Տեսակoffal dish? և տավարի մսով ուտեստ
Ենթատեսակtripe soup?
Առաջացման երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]

Մենուդո, հայտնի է նաև որպես Մոնդոնգո[2], պանսիտա («փոքր աղիք» կամ «փոքր ստամոքս») կամ մոլե դե պանսա («ստամոքսի սոուս»), ավանդական մեքսիկական ապուր, որը պատրաստվում է տավարի ստամոքսից (փորոտիք)՝ կարմիր կծու տաքդեղի հիմքով արգանակում: Այն իսպանական կալյոսի կամ մենուդոյի մեքսիկական տարբերակն է: Նմանատիպ ուտեստներ գոյություն ունեն ամբողջ Լատինական Ամերիկայում և Եվրոպայում․ դրանցից են սոպա դե մոնդոնգոն, գուատիտասը, դոբրադան, Իտալիայում՝ տրիպա ալա ռոմանան, կամ Հունաստանում՝ պացասը:

Արգանակը համեմելու համար օգտագործվում են հոմինի (Հյուսիսային Մեքսիկայում), լայմ, սոխ և օրեգանո: Այն տարբերվում է համանուն ֆիլիպինյան ուտեստից նրանով, որ վերջինիս մեջ չեն օգտագործվում փորոտիք, հոմինի կամ չիլի սոուս:

Իսպանական մենուդո Կադիսից: Իսպանիայի որոշ շրջաններում ավելացվում է սիսեռ:
Մեքսիկական մենուդո: Հյուսիսային Մեքսիկայի որոշ շրջաններում ավելացվում է հոմինի:

Ինչպես տավարի, այնպես էլ ոչխարի փորոտիքով ապուրները ավանդական են եղել իսպանական խոհանոցում առնվազն 14-րդ դարից ի վեր: Դոն Էնրիկե դե Վիլենան դրանց մասին արհամարհանքով է նշում իր 1423 թվականի Arte Cisoria աշխատության մեջ՝ ասելով.[3]

«Ոմանք ուտում են լեզուն, աղիքները, փորոտիքը և թոքերը, և դրանք իրենց համով կամ առողջարարությամբ այնպիսին չեն, որ տրվեն ազնիվ և լավ մարդկանց:»

«Գուսման դե Ալֆարաչե» վեպի առաջին մասում (1599) հիշատակվում է, որ գլխավոր հերոսն ուտում է տավարի փորոտիքից պատրաստված կալյոս:[4]

Ամերիկայի իսպանական գաղութացման հետ մեկտեղ իսպանացիները տարածեցին մենուդոյի կամ փորոտիքով ապուրների ավանդույթը ամբողջ Ամերիկայում, ներառյալ Մեքսիկայում: Մեքսիկական մենուդոյի կոնկրետ իսպանական նախորդները Հարավային Իսպանիայի մենուդոներն են, որոնք կարմիր են և կարող են պարունակել սիսեռ, ինչպես եգիպտացորենը Մեքսիկայի որոշ մասերում՝ Menudo Gitano (Գնչուական մենուդո), Menudo Andaluz, Menudo Sevillano և Menudo Gaditano (Կադիս):

«Nuevo y Sencillo Arte de Cocina, Reposteria y Refrescos» (1836) մեքսիկական խոհարարական գրքում Անտոնիա Կարիլյոն ներառում է մենուդոյի բազմաթիվ բաղադրատոմսեր, այդ թվում՝ տավարի կամ ոչխարի caldo de menudo (մենուդո ապուր), հորթի մենուդո ապուր և menudo sopa (հացով պուդինգ):[5]

Իր «Diccionario de Cocina o El Nuevo Cocinero Mexicano» (1845) խոհարարական գրքում Մանուել Գալվան Ռիվերան սահմանել է «մենուդոն» Մեքսիկայում որպես.[6]

ՄԵՆՈՒԴՈ. Թեև այս բառը ներառում է մորթված անասունների ստամոքսը, ոտքերը, արյունը և գլուխը, խոհանոցում սովորաբար հասկացվում է միայն ստամոքսը կամ «պանսիտան» և փորոտիքը: Գառների համար այն ներառում է նաև լյարդը և բոլոր վերջույթները, ինչպես նշված է ստորև:

Տարածաշրջանային տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկ գավաթ menudo blanco

Մենուդոյի մի շարք տարածաշրջանային տարբերակներ գոյություն ունեն: Հյուսիսային Մեքսիկայում սովորաբար ավելացնում են հոմինի: Հյուսիս-արևմտյան штаտներում, ինչպիսիք են Սինալոան և Սոնորան, սովորաբար հանդիպում է միայն blanco (սպիտակ) տարբերակը[7]. menudo blanco-ն նույն ուտեստն է, բայց կարմիր տաքդեղ չի ավելացվում (թեև կարող է ավելացվել հալապենյո կամ կտրտած կանաչ տաքդեղ՝ կարմիր տարբերակի կծվությունը փոխարինելու համար), ինչը արգանակին տալիս է պարզ կամ սպիտակ գույն: Կենտրոնական Մեքսիկայի որոշ շրջաններում «մենուդո» ասելով հասկանում են ոչխարի ստամոքսից ռագու, իսկ pancitas-ը՝ տավարի լեզվից ռագու: Հարավարևմտյան Մեքսիկայում (Դեֆենսա Ֆեդերալում, Մորելոսում և Գերերոյում և դրանց շրջակայքում) այն կոչվում է panza կամ panza guisada: Կարմիր տարբերակը սովորաբար հանդիպում է հյուսիսային Չիուաուա և Նուևո Լեոն նահանգներում: Տեխասում մենուդոյի մեջ սովորաբար օգտագործվում է միայն դեղին հոմինի: Ավելի հեշտ եփվող մսով պատրաստվող նմանատիպ ռագուն պոսոլեն է: Մենուդոյի որոշ տարբերակներում հոմինիի փոխարեն օգտագործվում է սիսեռ:

Մենուդոն Միացյալ Նահանգներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենուդո՝ մատուցված Հյուստոնում

Հարավային Արիզոնայում menudo blanco-յի ավանդական հավելումներն են թարմ կտրատած կանաչ սոխն ու համեմը, կիտրոնը և աղացած չիլտեպինը: Ապուրին patas (տավարի կամ խոզի ոտքեր) ավելացնելը տարածված է Միացյալ Նահանգներում: Միացյալ Նահանգներում 20-րդ դարի կեսերից պատրաստի մենուդոն տարածված է եղել խոշոր քաղաքային տարածքների և մեքսիկացի զգալի բնակչություն ունեցող այլ շրջանների սննդի խանութներում և ռեստորաններում: Ռեստորանները հաճախ այն ներկայացնում են որպես հատուկ առաջարկ շաբաթ և կիրակի օրերին[8], և ոմանք հավատացած են, որ մենուդոն թեթևացնում է պոխմելիան (խումհարը)[9]: Հասանելի է նաև պահածոյացված մենուդո[10]:

Ամենամյա Մենուդոյի փառատոնն անցկացվում է Սանտա Մարիայում, Կալիֆոռնիա: 2009 թվականին մասնակցել է ավելի քան 2000 մարդ, իսկ 13 ռեստորան մրցել է մրցանակների համար երեք կատեգորիաներում: Փառատոնը կազմակերպվում է Հյուսիսային Սանտա Բարբարա շրջանի Լատինոամերիկյան խաղաղության ոստիկանների ազգային ասոցիացիայի կողմից, և հավաքագրված միջոցներն ուղղվում են տեղի ուսանողների կրթաթոշակներին[11]:

1996 թվականից ի վեր «Menudo Bowl»-ը ամենամյա իրադարձություն է Լարեդոյում, Տեխաս: 2019 թվականին ավելի քան 30 թիմ մասնակցեց լավագույն մենուդոն պատրաստելու համար: Միջոցառումը կազմակերպվում է Laredo Crime Stoppers-ի կողմից՝ պաշտոնյաներից, իրավապահ մարմիններից, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից և համայնքի անդամներից կազմված թիմերով: Միջոցառմանը մասնակցում են մարդիկ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկու կողմերից[12]:

Մշակութային նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում տեխանոների և չիկանոների շրջանում[13] մենուդոն ավանդաբար պատրաստում են ամբողջ ընտանիքով և պրոցեսը հաճախ ծառայում է որպես սոցիալական շփման առիթ, օրինակ՝ հարսանեկան ընդունելություններից հետո, երբ նորապսակների ընտանիքները գնում են իրենց ազգականներից մեկի տուն՝ արարողությունից առաջ և հետո մի գավաթ մենուդո վայելելու համար: Համարվում է նաև, որ այն խումհարի դեմ միջոց է[7][14]:

Մենուդոյի պատրաստումը երկար ժամանակ է պահանջում, քանի որ փորոտիքը եփվում է ժամեր շարունակ: Այն ներառում է բազմաթիվ բաղադրիչներ և կողմնակի ուտեստներ (օրինակ՝ սալսա) և զարդարվում է կտրատված սոխով, չիլիով, համեմով և հաճախ լայմի հյութով. այն հաճախ պատրաստվում է համայնքային ուժերով և ուտվում խնջույքների ժամանակ:

Ամերիկյան Works Progress Administration-ի փաստաթղթերը ցույց են տալիս, որ 1930-ական թվականներին Արիզոնայում միգրանտ աշխատողների շրջանում մենուդոյի երեկույթներն անցկացվում էին կանոնավոր կերպով՝ նշելու ծնունդները, Սուրբ Ծնունդը և այլ առիթներ[15]:

Այն սովորաբար մատուցվում է կտրատված հում սոխով, օրեգանոյով, Խորանարդիկներով կտրատված տաքդեղով (սովորաբար սեռանո) և կիտրոնի կամ լայմի կտորներով՝ եգիպտացորենի կամ ցորենի տորտիլյաների հետ միասին[7]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ TasteAtlas
  2. ↑ Galvan Rivera, Mariano (1845). Diccionario de Cocina: o el nuevo cocinero mexicano en forma de diccionario. Mexico: Ignacio Cumplido. էջ 539. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  3. ↑ Aragón Villena, Enrique de (1766). Arte Cisoria. Madrid: Antonio Marin. էջ 97. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  4. ↑ Alemán, Mateo (1599). Primera parte de Guzman de Alfarache. Madrid: Varez de Castro. էջ 47. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  5. ↑ Carrillo, Antonia (1836). Nuevo y Sencillo Arte de Cocina, Repostería y Refrescos. Mexico City: Imprenta de Santiago Perez. էջեր 23, 122, 165. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  6. ↑ Galvan Rivera, Mariano (1845). Diccionario de Cocina: o el nuevo cocinero mexicano en forma de diccionario. Mexico: Ignacio Cumplido. էջ 526. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  7. 1 2 3 Washington, Bryan (2023-02-08). «This Soup Can Be Many Things, but It's Always Delicious». The New York Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-03-22-ին.
  8. ↑ «Where do you go for Menudo on Sunday in LA?». Chowhound. 2008 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  9. ↑ Gonzalez, Ray (1992). «Hangover Cure». Lapham's Quarterly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-08-ին. Վերցված է 2013-05-05-ին.
  10. ↑ Zaragoza, Alex (2019 թ․ հունիսի 21). «This Canned Menudo Is the Improbable, Tripe-Filled Cure for Hangovers and Homesickness». Vice. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  11. ↑ Staff report (2010 թ․ սեպտեմբերի 20). «Annual festival celebrates Mexican Independence Day». Santa Maria Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  12. ↑ Sanchez, Ashley; Times, LMTonline com / Laredo Morning (2019-01-20). «2019 Menudo Bowl winners announced». Laredo Morning Times. Վերցված է 2020-01-09-ին.
  13. ↑ Montaño, Mario (1997). «Appropriation and Counterhegemony in South Texas» (PDF). Appropriation and Counterhegemony in South Texas: Food Slurs, Offal Meats, and Blood. University Press of Colorado. էջեր 50–67. doi:10.2307/j.ctt46nrkh.7. ISBN 978-0-87421-225-9. JSTOR j.ctt46nrkh.7. Վերցված է 2024 թ․ մայիսի 24-ին.
  14. ↑ Arellano, Gustavo (2007). Ask a Mexican!. New York: Simon and Schuster. էջեր 148–49. ISBN 978-1-4165-4002-1.
  15. ↑ Kurlansky, Mark (2009). The food of a younger land: a portrait of American food; Before the national highway system, before chain restaurants, and before frozen food, when the nation's food was seasonal, regional, and traditional: from the lost WPA files. mexששמםיה: Penguin. էջեր 353–56. ISBN 978-1-59448-865-8.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]