Մենյու (ֆիլմ, 2022)
Մենյու անգլ.՝ The Menu | |
|---|---|
![]() | |
| Երկիր | |
| Ժանր | թրիլեր, սև հումոր և սարսափ ժանրի կատակերգություն |
| Թվական | նոյեմբերի 17, 2022[2][3], սեպտեմբերի 10, 2022[3] և նոյեմբերի 18, 2022[3] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Մարկ Մայլոդ |
| Պրոդյուսեր | Ադամ ՄաքՔեյ, Betsy Koch?, Ուիլ Ֆերրել, DanTram Nguyen? և Zahra Phillips? |
| Սցենարի հեղինակ | Seth Reiss? և Will Tracy? |
| Դերակատարներ | Անյա Թեյլոր Ջոյ, Նիկոլաս Հոլթ, Ռեյֆ Ֆայնս, Hong Chau?, Ջանեթ ՄակԹիր, Judith Light?, Ջոն Լեգուիզամո, Ռիդ Բիրնի, Rob Yang?, Էյմի Կառերո, Փոլ Ադելշտեյն, Arturo Castro? և Peter Grosz? |
| Օպերատոր | Փիթեր Դեմինգ |
| Երաժշտություն | Colin Stetson? |
| Մոնտաժ | Քրիստոֆեր Թելեֆսեն |
| Նկարահանման վայր | Սավաննա |
| Կինոընկերություն | Hyperobject Industries?, Gary Sanchez Productions և TSG Entertainment |
| Տևողություն | 107 րոպե և 106 րոպե[4] |
| Բյուջե | 35 000 000 $ |
| Պաշտոնական կայքէջ | |
«Մենյու» (անգլ.՝ The Menu)՝ 2022 թվականի ամերիկյան կատակերգական սարսափ ֆիլմ[5], որի ռեժիսորն է Մարկ Մայլոդը, իսկ սցենարը գրել են Սեթ Ռայսն ու Ուիլ Թրեյսին։ Ֆիլմում նկարահանվել են Ռեյֆ Ֆայնսը, Անյա Թեյլոր-Ջոյը, Նիկոլաս Հոլթը, Հոնգ Չաուն, Ջանեթ ՄաքԹիրը, Ջուդիթ Լայթը և Փոլ Ադելշթեյնը։ Ֆիլմը պատմում է գուրման տղայի և նրա զուգընկերուհու մասին, ովքեր մեկնում են հեռավոր կղզի՝ ճաշելու բացառիկ ռեստորանում, որտեղի շեֆ-խոհարարը պատրաստել է շքեղ մենյու՝ չսպասված և ցնցող բացահայտումներով։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Տորոնտոյի 47-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում։ Ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 79.6 միլիոն դոլար և ստացել դրական արձագանքներ քննադատներից, ովքեր բարձր են գնահատել սցենարը և դերասանական կազմի խաղը։ 80-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը Ֆայնսն ու Թեյլոր-Ջոյը ներկայացվել են լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգերում։ Ֆիլմը նաև առաջադրվել է հինգ անվանակարգերում՝ ներառյալ «Լավագույն թրիլեր ֆիլմ», 51-րդ «Սատուրն» մրցանակաբաշխությանը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգո Միլսն ու նրա զուգընկեր Թայլերը նավակով ժամանում են Հոթորն կղզի, որտեղ գտնվում է համանուն էլիտար ռեստորանը՝ հայտնի շեֆ-խոհարար Ջուլիան Սլովիկի ղեկավարությամբ։ Ընթրիքին ներկա են ռեստորանի քննադատ Լիլիան Բլումը, նրա խմբագիր Թեդը, հարուստ զույգ Ռիչարդն ու Աննա Լեյբրանդները, կինոաստղ Ջորջը և նրա օգնական Ֆելիսիթին, բիզնեսմեններ Սորենը, Դեյվը և Բրայսը, ինչպես նաև Ջուլյանի հարբեցող մայրը։ Ռեստորանի մետրդոտել Էլզան շրջայցի ընթացքում նկատում է, որ Թայլերը նախատեսում էր մեկ այլ հյուր հրավիրել Մարգոյի փոխարեն։
Ընթրիքն սկսվում է, և Ջուլյանը ներկայացնում է ուտեստները՝ յուրահատուկ, բայց մռայլ պատմություններով։ Դրանց միջոցով բացահայտվում են հյուրերի գաղտնիքները՝ սկսած ամուսնական դավաճանություններից մինչև ֆինանսական խարդախություններ։
Չորրորդ ուտեստի ժամանակ Ջուլյանի օգնականը ինքնասպան է լինում, իսկ մեկ այլ աշխատակից կտրում է Ռիչարդի մատը, երբ նա փորձում է փախչել։ Հաջորդիվ, ռեստորանի գլխավոր ներդրող Դագ Վերիկին՝ Սորենի, Դեյվի և Բրայսի ղեկավարին, խեղդում են ծովում։ Ջուլյանը տղամարդ հյուրերին փախուստի հնարավորություն է տալիս, սակայն անձնակազմը վերադարձնում է բոլորին։ Նա հայտարարում է, որ բոլորն ի վերջո կմահանան, քանի որ իրենց արարքները նպաստել են իր կրքի կորստին կամ ուրիշների շահագործմանը։ Մարգոյին, ում ներկայությունը չպլանավորված էր, առաջարկում է ընտրել՝ մեռնել հյուրերի կամ անձնակազմի հետ։
Պարզվում է, որ Մարգոն էսկորտի ոլորտից է, ով նախկինում հանդիպել է Ռիչարդի հետ և Թայլերի կողմից հրավիրվել է այս ընթրիքին։ Ջուլյանը հայտնում է, որ Թայլերը գիտեր, որ բոլորն ի վերջո կմահանան, բայց, չնայած դրան, հրավիրել էր Մարգոյին՝ մահվան դատապարտելով նրան։ Այս տեղեկությունը զայրացնում է Մարգոյին։ Ջուլյանը ստիպում է Թայլերին ուտեստ պատրաստել, որից հետո ծաղրում այն և հրամայում է, որ նա կախվի։ Ապա Մարգոյին ուղարկում է մառան՝ տակառ բերելու։ Մառանի ներսում Մարգոն սպանում է Էլզային և ռադիոկապով օգնություն է կանչում։ Կղզի է ժամանում ծովային ոստիկանության սպա, ով կազմակերպում է Ջուլյանի ձերբակալման բեմականացումը, սակայն վերջում պարզվում է, որ նա ռեստորանի աշխատակից է։
Մարգոն ծաղրում է Ջուլյանի ուտեստները և նրա համային համոզմունքները՝ ասելով, որ դեռ սոված է։ Երբ Ջուլյանը հարցնում է, թե ինչ կուզեր ուտել, Մարգոն պատվիրում է չիզբուրգեր և կարտոֆիլ ֆրի։ Ջուլյանը անձամբ պատրաստում է ուտեստը, և նրա սերն ու կիրքը խոհարարության հանդեպ կարճ ժամանակով վերակենդանանում են։ Մարգոն գովում է ուտեստը և հարցնում՝ կարո՞ղ է այն տանել իր հետ։ Ջուլյանը փաթեթավորում է չիզբուրգերն ու կարտոֆիլը և թույլ է տալիս Մարգոյին հեռանալ՝ գնահատելով նրա անկեղծությունը։ Մարգոն նստում է նավակն ու հեռանում։
Մինչդեռ ռեստորանում մատուցվում է «սմոր» աղանդերը. բոլոր հյուրերը և անձնակազմը ծածկվում են զմռսե թիկնոցներով ու շոկոլադե գլխարկներով։ Ջուլյանը հրկիզում է ռեստորանը, սպանելով բոլորին։ Նավակից Մարգոն հետևում է այս ամենին, կծում չիզբուրգերը և սրբում բերանը՝ օգտագործելով մենյուն։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեյֆ Ֆայնս — շեֆ-խոհարար Ջուլիան Սլովիկ
- Անյա Թեյլոր-Ջոյ — Մարգո
- Նիկոլաս Հոլթ — Թայլեր
- Հոնգ Չաու — Էլզա
- Ջանեթ ՄաքԹիր — Լիլիան
- Փոլ Ադելշթեյն — Թեդ
- Ջոն Լեգուիզամո — կինոաստղ
- Էմի Կարրերո — Ֆելիսիթի
- Ռիդ Բիրնի — Ռիչարդ
- Ջուդիթ Լայթ — Աննա
- Ռեբեկա Կուն — Լինդա
- Ռոբ Յանգ — Բրյուս
- Արթուրո Կաստրո — Սորեն
- Մարկ Սեն Սիր —
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Ալեքսանդր Փեյնը պետք է լինի ֆիլմի ռեժիսորը։ 2019 թվականի դեկտեմբերին սցենարը հայտնվեց ամենամյա «Սև ցուցակում», որը ներառում է ամենահայտնի այն ֆիլմերը, որոնք դեռ մշակման փուլում են[6]։ 2020 թվականի մայիսին Searchlight Pictures ընկերությունը ձեռք բերեց ֆիլմի իրավունքները, սակայն Փեյնը դուրս եկավ նախագծից ժամանակացույցային անհամապատասխանությունների պատճառով, և նրան փոխարինեց Մարկ Մայլոդը[7]։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Էմմա Սթոունն ու Ռեյֆ Ֆայնսը պետք է նկարահանվեն «Մենյուն» ֆիլմում[8][9]։
2021 թվականի հունիսին Անյա Թեյլոր-Ջոյը բանակցություններ սկսեց դերակատարման շուրջ և հուլիսին հաստատվեց՝ փոխարինելով Էմմա Սթոունին, ով լքել էր նախագիծը այլ պարտավորությունների պատճառով[10]։ Այդ նույն ամսին Հոնգ Չաուն և Նիկոլաս Հոլթը նույնպես միացան դերասանական կազմին[11][12]։ Սեպտեմբերին թիմին միացան նաև Ջոն Լեգուիզամոն, Ջանեթ ՄաքԹիրը, Ջուդիթ Լայթը, Ռիդ Բիրնին, Ռոբ Յանգը և Էմի Կարրերոն[13][14][15][16][17][18]։ Հոկտեմբերին հայտարարվեց, որ Փոլ Ադելշթեյնը, Արթուրո Կաստրոն, Մարկ Սեն Սիրը, Ռեբեկա Կունն ու Փիթեր Գրոսը նույնպես կմիանան ֆիլմին[19]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները սկսվեցին 2021 թվականի սեպտեմբերի 3-ին Ջորջիայի Սավաննա քաղաքում՝ օպերատոր Փիթեր Դեմինգի[20] և մոնտաժող Քրիստոֆեր Թելլֆսենի մասնակցությամբ։ Ֆիլմի տեսարաններից մի քանիսը նկարահանվել են Ջեկիլ կղզու ափին[21]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մենյու» ֆիլմի պրեմիերան կայացավ 2022 թվականի սեպտեմբերի 10-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[22] and also made its US premiere at Fantastic Fest that month.[23]։ Ֆիլմը թողարկվեց ԱՄՆ-ում 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ ցուցադրվելով 3,211 կինոթատրոններում, ինչը Searchlight Pictures-ի պատմության մեջ ամենալայն թողարկումն էր[24]։
Թվային հարթակներում ֆիլմը հասանելի դարձավ 2023 թվականի հունվարի 3-ին, իսկ Blu-ray և DVD տարբերակները թողարկվեցին Walt Disney Studios Home Entertainment-ի կողմից 2023 թվականի հունվարի 17-ին[25]։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկամուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մենյուն» հավաքել է 38.5 միլիոն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում և 41.1 միլիոն դոլար այլ երկրներում՝ համաշխարհային մասշտաբով կազմելով 79.6 միլիոն դոլար։
ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը թողարկվեց «She Said» ֆիլմի հետ միաժամանակ, և նախատեսվում էր, որ առաջին շաբաթավերջին կվաստակի 7–10 միլիոն դոլար՝ 3,100 կինոթատրոններում ցուցադրվելով[26][27]։ Առաջին օրը հավաքեց 3.6 միլիոն դոլար, ներառյալ 1 միլիոնը՝ նախադիտումներից։ Առաջին շաբաթավերջին ֆիլմը հավաքեց 9 միլիոն դոլար՝ զբաղեցնելով երկրորդ տեղը «Սև հովազ. Վականդան հավերժ» ֆիլմից հեո[28]։ Երկրորդ շաբաթավերջին այն հավաքեց 5.5 միլիոն դոլար, զբաղեցնելով հինգերորդ տեղը[29]։ Երրորդ շաբաթավերջին ֆիլմը վաստակեց 3.5 միլիոն դոլար՝ զբաղեցնելով չորրորդ տեղը[30]։
Քննադատների արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է 88% դրական արձագանք՝ հիմնված 327 գրախոսության վրա, միջին գնահատականը՝ 7.5/10։ Metacritic-ը, օգտագործելով քաշված միջին, ֆիլմին տվել է 100-ից 71 միավոր՝ հիմնված 45 գրախոսության վրա, ինչը ցույց է տալիս «ընդհանրապես դրական» արձագանքներ։ CinemaScore-ի հարցումները ցույց են տվել, որ հանդիսատեսը ֆիլմին տվել է «B» գնահատական A+ ից F սանդղակով, իսկ PostTrak-ի հարցման մասնակիցների 78%-ը տվել է դրական արձագանք, 53%-ը նշել է, որ միանշանակ կառաջարկեր դիտել ֆիլմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ https://web.archive.org/web/20240713220336/https://lsf.go.id/collection/17/ — Film Censorship Board.
- ↑ «The Menu (2022) - Mark Mylod | Synopsis, Characteristics, Moods, Themes and Related | AllMovie».
- ↑ D'Alessandro, Anthony; Ramos, Dino-Ray (2019 թ․ դեկտեմբերի 16). «The Black List 2019 Screenplays Unveiled & Ranked: Ken Kobayashi's Frozen-Time Romance Move On Tops List». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Kroll, Justin (2020 թ․ մայիսի 28). «Searchlight and Adam McKay Tap Successions' Mark Mylod to Direct The Menu (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Fleming, Mike Jr. (2019 թ․ ապրիլի 9). «Hot Project Du Jour: Emma Stone, Ralph Fiennes, Alexander Payne On The Menu». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ White, Abbey (2022 թ․ նոյեմբերի 24). «How 'The Menu' Explores Ego and Exploitation in Fine Dining». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Kroll, Justin (2021 թ․ հունիսի 7). «Anya Taylor-Joy And Ralph Fiennes To Headline Searchlight's The Menu». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Kroll, Justin (2021 թ․ հուլիսի 19). «Hong Chau Joins Anya Taylor-Joy And Ralph Fiennes In Searchlight's The Menu». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Kroll, Justin (2021 թ․ հուլիսի 29). «Nicholas Hoult To Co-Star Opposite Anya Taylor-Joy In Searchlight's The Menu». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Cordero, Rosy (2021 թ․ օգոստոսի 19). «John Leguizamo Joins Anya Taylor-Joy & Ralph Fiennes In Searchlight's The Menu». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Galuppo, Mia; Kit, Borys (2021 թ․ օգոստոսի 24). «Janet McTeer Joins Anya Taylor-Joy in Searchlight Dark Comedy The Menu (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Donnelly, Matt (2021 թ․ օգոստոսի 30). «Judith Light Joins Anya Taylor-Joy and Ralph Fiennes in Searchlight's The Menu (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Lang, Brent (2021 թ․ սեպտեմբերի 1). «Reed Birney Joins Anya Taylor-Joy and Ralph Fiennes in Searchlight's The Menu (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Vlessing, Etan (2021 թ․ սեպտեմբերի 1). «Rob Yang Joins Anya Taylor-Joy in Searchlight Dark Comedy The Menu (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Cordero, Rosy (2021 թ․ սեպտեմբերի 2). «Aimee Carrero Boards Searchlight's The Menu». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2021 թ․ հոկտեմբերի 5). «The Menu: Paul Adelstein, Rob Yang, Arturo Castro & Others Are Searchlight Pic's Final Ingredients». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «The Menu Core Extras». Project Casting. 2021 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «The Menu». Toronto International Film Festival. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Zilko, Christian (2022 թ․ օգոստոսի 16). «Fantastic Fest Headlined by Bones and All, Triangle of Sadness, and a Park Chan-wook Tribute». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2022 թ․ ապրիլի 19). «Searchlight Rolling Out The Menu Before Thanksgiving». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Remley, Hilary (2022 թ․ դեկտեմբերի 17). «'The Menu' Sets Digital, Blu-Ray & DVD Release Dates». Collider. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2022 թ․ նոյեմբերի 16). «Wakanda Forever Clears $204M+, Eyes $70M+ 2nd Weekend As Counterprogramming Tries To Find Life – Box Office Preview». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Rubin, Rebecca (2022 թ․ նոյեմբերի 16). «Wakanda Forever to Dominate Box Office Again With $72 Million-Plus as Weinstein Drama She Said and The Menu Eye Slow Starts». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2022 թ․ նոյեմբերի 20). «'Wakanda Forever' Posts $67M Second Weekend; 'The Menu' Rises Over 'Chosen'; No Noise For 'She Said' – Sunday Box Office Update». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2022 թ․ նոյեմբերի 27). «'Wakanda Forever' Settles At $64M 5-Day, 'Strange World' Crashes $18M+, 'Knives Out 2' Wows With $13M+ – Thanksgiving Box Office Sunday Update». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2022 թ․ դեկտեմբերի 4). «'Wakanda Forever' Overperforms During Sleepy December Weekend; 'Violent Night' Too With $13M+ – Sunday Box Office Update». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 4-ին.
