Մենիսկյան աստղադիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսուտովի մենիսկյան աստղադիտակ

Մենիսկյան աստղադիտակ հայելա-ոսպնյակային աստղադիտակի տեսակ, որի օպտիկական համակարգը բաղկացած է ապակե մենիսկից (գնդային մակերևույթներով գոգավոր-ուռուցիկ ոսպնյակից) և գոգավոր-գնդաձև հայելուց։ Մենիսկյան աստղադիտակը ստեղծել է Դմիտրի Մաքսուտովը 1941 թվականին։ (կոչվում է Մաքսուտովի աստղադիտակ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 462