Մենաշնորհներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության արդի տնտեսական քաղաքականության առաջնային հիմնախնդիրներից է տնտեսական մրցակցության իրական պայմանների ապահովումը ևայդ առումով տնտեսական գործող մենաշնորհի կարգավորումը, դրանցով պայմանավորված շուկայական աղավաղումների և դեֆորմացիաների շտկումը։Երկրի տնտեսությունը ներկայումս բնորոշվում է մենաշնորհացման բարձր մակարդակով, որի հետևանքով բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ տուժում են հակամրցակցային դրսևորումներիվօատճառով։ Մենաշնորհների հիմնախնդիրը մշտապես բարձրաձայնվել է, սակայն դրանց պետական կարգավորման ուղղությամբ տեսական և գործնական հարցերը քիչ են ուսումնասիրվել մեր երկրում։

Շուկայում մենաշնորհի առանձնահատուկ գծերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շուկայում սուբյեկտի բաժինը կազմում է 100%կամ դրան մոտ մասնաբաժին
  • Շուկայում մեկ տնտեսվարող սուբյեկտ իրականացնում է ամբողջ արտադրությունը , և սուբյեկտի գործողությունը ազդեցություն ունի շուկայական գնի վրա
  • Վաճառվող ապրանքը եզակի է
  • Ապրանքները փոխարինելի չեն։

Մենաշնորհները հսկողություն են իրականցնում գների վրա և կարող է դրանք փոխել` փոխելով շուկա հանվող ապրանքների քանակությունը։

Տնտեսության վրա մենաշնորհների ունեցած հիմնական բացասական հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապրանքների և ծառայությունների գների բարձրացումը։
  • Արժեզրկման մակարդակի բարձրացումը։
  • Չի զարգանում կապիտալի և արժեթղթերի շուկան։
  • Չի ընդլայնում և զարգանում փոքր և միջին բիզնեսը։
  • Ցածր մրցունակությունը արտաքին շուկաներում։
  • Ձեռնարկատիրությամբ զբաղվելու խթանների թուլացումը։

Քանի որ ցանկացած մենաշնորհ ձգտում է հնարավորինս ընդլայնել իր ազդեցության շրջանակը, ապա այն երբեմն մտնում է պետության գործունեության ոլորտ՝ օրենսդրություն, վարչական կառավարում որպեսզի պետության օգնությամբ ուժեղացնի իր տնտեսական դիրքը։

Մենաշնորհի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • իրավիճակային
  • լեգալ
  • բնական

«Իրավիճակային մենաշնորհները» շուկայում ունեն մեծ իշխանություն։ Սովորաբար նրանց ձեռքում կենտրոնացած է որևէ կոնկրետ տեսակի ռեսուրսի գերակշիռ մասի տնօրինումը։ Հաճախ պետությունըիրավիճակային մենաշնորհների հետ կապված խնդիրները լուծում է պարտադրանքի ուժով։

«Բնական մենաշնորհների».Երբեմն պայմաններից ելնելով նպատակահարմար է նաև կորպորացիաների միաձուլումը, որի արդյունքում էլ ձևավորվում են բնական մենաշնորհները։ Սովորաբար պետությունը բնական մենաշնորհների դեմ պայքար չի իրականացնում, քանի որ դրա հետևանքով տնտեսության արդյունավետությունը կարող է նվազել։ բաժանումը միքանի ավելի մանր ընկերությունների, պարզ է, որ կհանգեցնի ավելի ցածր արդյունավետության։Պետությունն աջակցելով բնական մոնոպոլիաներին մասնակցում է նրանց կողմից թողարկվող արտադրանքի արտադրությանը։ Բնական մենաշնորհի կարգավիճակ են ստանում նաև ոչ պետական, շահույթ չհետապնդող կազմակերպությունները։ Տեխնոլոգիական առաջընթացը որոշ դեպքերում բնական մենաշնորհների դեմ պայքարի նախապայման հանդիսացավ, ինչպես օրինակ հեռահաղորդակցության ոլորտը։ Ինչպես բնական մենաշնորհների, այնպես էլ շուկայում առկա մնացած բոլոր անհաջողությունների և բացերի դեպքում կարող է ցուցաբերվել 2 տեսակի վարքագիծ. 1.կամ համակերպվել արդյունավետության կորստի հետ, 2. կամ էլ հասնել արդյունավետության ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով։

«Լեգալ մենաշնորհներ» են համարվում այն մենաշնորհները, որոնց թույլատրվում է իրականացնել որոշակի ապրանքների արտադրության կամ ծառայությունների մատուցում։ Այս դեպքում պետսւթյունը ստանում է կարգավորման, վերահսկման, համապատասխան քաղաքականության մշակման, դրույքաչափերի կարգավորման իրավունք։ Որպես օրինակ կարող է դիտարկվել լիցենզավորումը։ Լիցենզիա չունենալու դեպքում պետությունն արգելում է համապատասխան գործունեություն իրականացնել։ Լեգալ մոնոպոլիաներ կարող են ձևավորվել արտահանման և ներմուծման ոլորտում, գինիների արտադրության ոլորտում և այլն։ Սակայն չկա մենաշնորհ, որն այնուամենայնիվ լինի անվնաս։ Այդ իսկ պատճառով էլ պետությունը որոշ արտոնագրերի դեպքում սահմանում է վավերականության ժամկետներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր, Երևան, 2003 թ.:

2. Կայուն զարգացման ծրագիր, Երևան, 2008 թ.:

3. «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», վիճակագրական վերլուծական զեկույց, ՀՀ ԱՎԾ, Հազրամյակի մարտահրավեր Հայաստան- Հիմնադրամ, Եր., 2011թ.:

4. Стиглиц Дж.   Экономика государственного сектора. М.: 1997.

5. Якобсон Л.И. Государственный сектор экономики: Экономическая теория и политика. М.: 2000