Մեյվ Դերմոդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյվ Դերմոդի
Ծնվել էնոյեմբերի 2, 1985(1985-11-02) (37 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ, Սիդնեյի համալսարան և Mosman High School?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Մեյվ Դերմոդի (անգլ.՝ Maeve Dermody[1] նոյեմբերի 2, 1985(1985-11-02), Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ Հինգ տարեկանում ֆիլմում հայտնվելուց հետո, նրա չափահաս դերասանական կարիերան ներառում է աշխատանք ավստրիալական հեռուստատեսությունում, թատրոնում և ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սիդնեյում։ Հայրը հոգեբան էր, իսկ մայրը՝ Սյուզն Մերֆի Դերմոդին՝ սցենարիստ։ Դերմոդիի ընտանիքում խրախուսում էին սերը դեպի գրականությունը և արհեստը։ Հինգը տարեկանում իր առաջին դերն է խաղացել Breathing Under Water ֆիլմում (1991), որի սցենարիստը նրա մայրն էր։ Դերմոդին հաճախել է Սիդնեյի Մոսմանի միջնակարգ դպրոցը։ Միջնակարգ դպրոցում ակտիվորեն մասնակցել է թատերական խմբակներին և շարունակել է իր դերասանական կրթությունը Սիդնեյի թատերական արվեստի ազգային ինստիտուտում՝ անցնելով այնտեղ մի քանի դասընթաց։

Կարերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերմոդին միջնակարգ դպրոցում սովորելու ընթացքում սկսել է դերեր ստանալ ավստրալիական հեռուստասերիալներում (All Saints (1998), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերում։ Նրա առաջին գլխավոր դերը ֆիլմում եղել է Black Water (2007) անկախ թրեյլերում։ «Black Water»-ում Դերմոդիի դերասանական խաղը բերել է նրան երկրորդ պլանի դերասանական խաղի համար մի քանի անվանակարգ։ Հաջորդ գլխավոր դերը եղել է «Գեղեցիկ Քեյթը» ֆիլմում (2009), որի համար նա AFI-ում առաջադրվել է «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր»։ Խաղացել է գլխավոր դեր «Գրիֆ-անտեսանելի» ֆիլմում (2010)[2], որը լավ է ընդունվել քննադատների կողմից[3]։ 2015 թվականին Դերմոդին Վերա Քլեյթոնի դերում նկարահանվել է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց» ֆիլմի BBC One-ի տարբերակում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]