Մեյսի Ռիչարդսոն-Սելերս
![]() անգլ.՝ Maisie Richardson-Sellers | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 2, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Օքսֆորդի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
maisierichardsonsellers.org | |
Մեյսի Ռիչարդսոն-Սելերս (անգլ.՝ Maisie Richardson-Sellers, մարտի 2, 1992, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Հայտնի է Ռեբեկա Մայքլսոն/ Էվա Սինքլեր դերով The CW հեռուստաալիքի «Առաջնածինները», Սաուլի դուստր Միչալի դերով ABC֊ի «Թագավորներ և մարգարեներ» և Ամայայի դերով The CW֊ի «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալներում։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով թատրոնի դերասանների ընտանիքից, Ռիչարդսոն-Սելերսը սկսել է զբաղվել դերասանությամբ վաղ տարիքից։ 2013 թվականին Ռիչարդսոն-Սելերսը ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով հնաբանության և մարդաբանության աստիճաններ։ Համալսարանում նա խաղացել է տարբեր պիեսներում, որոնցից են՝ «Մեֆիստո»-ն, «Պետք է լինի կարմիր»-ը և այլն։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը ավարտելուց հետո, Ռիչարդսոն-Սելերսը մասնակցել է լսումների և կատարել է իր առաջին դերը «Աստղային պատերազմների» շատ սպասված սիքվել «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում» ֆիլմում[1][2]՝ մարմնավորելով Քոր Սելային[3][4] ։
2014 թվականին «Ուժի արթնացում» ֆիլմում նկարահանվելուց հետո նա կատարել է իր երկրորդ դերը որպես Ռեբեկա Մայքլսոն, the CW֊ի «Առաջնածինները» հեռուստասերիալում, որտեղ Ռեբեկան հայտնվում է ուրիշի մարմնում՝ սխալ կախարդանքի պատճառով[5] ։
2015 թվականի մարտին հայտարարվեց, որ Ռիչարդսոն֊Սելերսը ունենալու է դեր ABC հեռուստաալիքի «Թագավորներ և մարգարեներ» հեռուստասերիալում, որը նկարահանվելու է Հարավաֆրիկյան Հանրապետությունում[6]։ 2016 թվականի հունիսին հայտարարվեց, որ նա մարմնավորելու է Ամայա Ջիվիին/ Վիքսենին the CW հեռուստաալիքի «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Նրա կերպարը CW Seed֊ի «Վիքսեն» մուլտսերիալի հերոսուհու տատիկն է[7]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2012 | Մեր առաջին աշխարհը | Our First World | Կարճամենտրաժ ֆիլմ | |
2013 | Ամերիկանո և Ռոմ | Americano and Rum | Էլի | Կարճամենտրաժ ֆիլմ |
2015 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում | Star Wars: The Force Awakens | Քոր Սելա | Կամեո[3] |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2014-15, 2017 | Առաջնածինները | The Originals | Ռեբեկա Մայքլսոն/ Էվա Սինքլեր | Երկրորդական դեր․ 14 էպիզոդ |
2016 | Թագավորներ և մարգարեներ | Of Kings and Prophets | Միչալ | Հիմնական դեր |
2016-ից | Վաղվա լեգենդները | Legends of Tomorrow | Ամայա Ջիվի (Վիքսեն) | Հիմնական դեր (2֊րդ եթերաշրջան) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Star Wars' Maisie Richardson-Sellers Knows How To Keep A Secret»։ refinery29.com։ դեկտեմբերի 16, 2014
- ↑ Alice Vincent (դեկտեմբերի 22, 2014)։ «Maisie Richardson-Sellers confirms Star Wars The Force Awakens role»։ The Daily Telegraph։ Վերցված է մարտի 9, 2017
- ↑ 3,0 3,1 «Star Wars: The Force Awakens deleted scenes: 6 things we learned»։ Digital Spy։ ապրիլի 15, 2016։ Վերցված է մարտի 9, 2017
- ↑ «‘The Originals’ Brings In A New Rebekah In More Ways Than One»։ Inquisitr։ մարտի 16, 2015։ Վերցված է մարտի 9, 2017
- ↑ «'The Originals' Boss on the Fallout From the Rebekah Twist»։ The Hollywood Reporter։ դեկտեմբերի 8, 2014։ Վերցված է մարտի 9, 2017
- ↑ «Richardson-Sellers Joins ‘Of Kings and Prophets’»։ Deadline Hollywood։ մարտի 6, 2015։ Վերցված է մարտի 9, 2017
- ↑ «'Legends of Tomorrow' Finds New Vixen in 'Star Wars' Actress»։ The Hollywood Reporter։ հունիսի 23, 2016։ Վերցված է մարտի 9, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|