Մեյն-Կուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեյն-Կուն
Mainecoonbandit.jpg
Տեսակկատվի ցեղատեսակ
Ենթադասկատու

Մեյն-Կուն (անգլ.՝ Maine Coon), կատուների ցեղատեսակից, որը  ծագել է Մեն նահանգի հյուսիս-արևելյան ԱՄՆ-ի կատուներից։ Հյուսիսային Ամերիկայի կատուների բնիկ ցեղատեսակից են։ «Մեյն-կուն» անվանումն առաջացել  է երկու բառերից։ Առաջինը՝ Մեն նահանգի անվանումը  իսկ երկրորդը՝ ածանցյալ է (անգլ.՝racoon), որը թարգմանվում է որպես «Ջրարջ»։ Հանդիսանում է Մեն նահագանի պաշտոնական խորհրդանիշը։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատուների խոշորագույն ցեղատեսակ՝ արուները կշռում են 5,9-ից  մինչև 8,2 կգ․ (ամորձատվածները մինչև 12 կգ․), իսկ էգերը 3,6-ից մինչև 5,4 կգ․(ստերջացվածները 7,5-ից մինչև 8,5 կգ․)[1]: Չափահաս կատուների վզակոթի բարձրությունը հասնում է 25-ից մինչև 41 սմ-ի, իսկ պոչից սկսած ընդհանուր երկարությունը հասնում է 120 սմ-ի (պոչի երկարությունը հասնում է մինչև 36 սմ-ի)[2]': Լրիվ ենթադրյալ չափսի՝ կատուները հասնում են  3-ից մինչև 5 տարեկան հասակում, մինչդեռ մյուս կատուների մեծ մասը  հասնում է 1 տարեկան հասակում [3]։ Բայց և այնպես կան նաև դանդաղ հասունացող խոշոր չափերի այլ ցեղատեսակներ (օրինակ` նորվեգական անտառայինները)։ Մեյն-Կունի բոլոր առանձնահատուկ տեսակները ականջների ծայրերին ոչ մեծ փնջիկներ ունեն։ Մեյն-ունի մարմնի երկարությունը 1 մետր կամ ավելի է, պաշտոպնապես գրանցված ամենաերկար Մյեն-Կունի մարմնի երկարությունը 1 մետր 23  սմ է։

Ծնվելիս  Մեյն-Կունի ձագերը փոքր-ինչ ավելի խոշոր են, քան սովորական կատուների ձագերը։ Մեյն-Կունի՝ կենսունակ նորածին  ձագի նվազագույն զանգվածը կազմում է 80 գրամ, Մեյն-Կուն կատվի սովորական ձագի զանգվածը կազմում է 100-180 գրամ։ Մեյն-Կունների մոտ սեռական երկձևությունը  նկատելիորեն արտահայտված է։ Ծնվելիս կատուները զգալիորեն ավելի փոքր են, քան հասուն տարիքի կատուները։ Չափսերի տարբերությունը զանգվածում կարող է հասնել մեկ երրորդի, միջինում արու ու  էգ կատուների միջև զանգվածի տարբերությունը կազմում է  մեկ չորրորդ։

Մեյն-Կունը երկարագեղմ կատու է։ Մորթին փափուկ է և մետաքսանման, կազմվածքը կարող է տարատեսակել կախված մորթու գույնից և ցեղատեսակից։ Գլխի և ուսերի  մազերի երկարությունը կարճ են, որովայնի և կողի հատվածները երկար են, որոշ կատուների պարանոցներին կան զարդարող բաշեր։ Ինչպես բազմաթիվ բնիկ ցեղատեակների մոտ, Մեյն-Կունի մորթին ենթարկվում է եղանակային փոփոխությունների, ամռանը այն թեթև է և կարճ, ձմռանը մի փոքր երկար է և ավելի աճած և ստվար ծածկույթով է։

Մեյն-կունները կարող են ցանկացած գույնի լինել,որը հատուկ է տնային կատուններին, իսկ արհեստական գույներ ունեցողները՝ նշելով այլ ցեղատեսակների հնարավոր խառնուրդները, ինչպիսիք են շոկոլադի գույնը, նարդոսի գույնը, սև բծավորները, և  արծաթագույն՝ Նիբելունգյան կատուները,որոնց տեսակներն ոչ բոլոր Դաշնություններում են ընդունվում։ Օրինակ․ սև բծավոր կատուները՝ Մեյն-Կունի երանգներով ընդունվում են միայն Կատուների Միջազգային Միությունում (անգլ․ TICA-The International Cat Association): Ցեղատեսակի ամենատարածված նախշերը հանդիսանում են շագանակագույնը և ծխագույնը, ռուսաստանում հայտնի են որպես «վայրի» երանգ ունեցողներ։ Աչքի բոլոր գույները  ընդունվում են  համապատասախան երանգների չափանիշներով, բացառությամբ կապույտ և հետորոքրոմիա (տեղկ․ աջ կամ ձախ աչքը երկու տարբեր գույներ ունեն) գույներ ունեցող կատուների,որոնք մորթու վրա ունեն նախշեր՝ բացառությամբ սպիտակ գույնի։ Գոյություն ունեն Մեյն-Կունի այնպիսի ցեղատեսակներ, ինչպիսիք են  սկզբավորողները և զտարյունները։

Մեյն-կունի մորթին  հիանալի կերպով հարմարեցված է խստաշունչ և  ցուրտ կլիմային։ Խիտ բրդատակի աղվամազը, որովայնիև հետևի վերջույթների երկար մազերը թույլ են տալիս ձյան և սառույցի վրա նստել, բազմամատնությունը (Պոլիդակտիլիա) և  երկար մազերի փնջերը թաթերի բարձիկների միջև հանդիսանում են ցեղատեսակի պարտադիր հատկանիշները,որոնք  թեթևացնում են ձյան վրա քայլելը և  նրանց հաճախ համեմատում են ձնագնացների հետ, քանի որ դրանք մեծացնում են մակերեսը՝ թաթերին տալով լրացուցիչ դիմադրողականություն առանց զգալի հավելյալ զանգվածի։ Փնջավոր ականջները և  երկարավուն մորթու ներսից աճող հյուսքերը օգնում են ականջները տաք պահել։

Մեյն-կուն կատուների ցեղատասկների սկզբնավորողներից շատերը,որոնք բնակվում են Նոր Օռելանի շրջանում, ձեռք են բերել մի հատկությունն, ինչը հայտնի է բազմամատնություն անունով(թաթի վրա առկա է լրացուցիչ մեկ կամ մի քանի մատ)։ Չնայած որոշ աղբյուրներ վստահեցնում են,որ հատկանիշը, ինչպես ենթադրում են, մոտավոր եղել է Մեն նահանգի Մեյն-Կունի 40% տեսակի մոտ, այժմ բազմամատնությունը հազվադեպ է հանդիպում, եթե երբևէ Մեյն-Կունները  ընդհանուր առմամբ նկատվում են  ցուցահանդեսի մրցահարթակի վրա, քանի որ այն չի համապատասխանում դաշնություններում երկարամազ ցեղատեսակների համընդհանուր չափանիշներին։ Այս հատկությունը հարիր է նախկին, բնիկ ցեղատեսակին,որը համարյա թե արմատախիլ էր  եղել ցեղատեսակից, քանի որ ավտոմատացված կերպով որակազրկված է եղել   ցուցահանդեսի  մրցահարթակներից։ Այժմ ապացուցված է,որ  բազմամատնության  ժառանգակիր է հանդիսանում արմատական աուտոսոմ-դոմինանտ գենը,որը կատուների առողջության համար իրենից վտանգ չի ներկայացնում։ Մեր ժամանակներում մասնավոր կազմակերպություններն ու սելեկցիոները նպատակ են դրել կանխել պոլիդակտիլիզմի անհետացումը Մեյն-կունների մոտ, և նման կենդանիներ են աճեցնում WCF-ի և AFC-ի կողմից ընդունված հիմնական ցեղային գծերից առանձին։ Ֆեդերացիաները, որոնք ընդունում են պոլիդակտիլիզմը Մեյն-Կունի՝ CFA- Կատուների սիրահարների միություն (անգլ․ Cat Fanciers’ Association), TICA- Կատուների միջազգային ասոցիացիա (անգլ․ The International Cat Association), CFF-Կատուների սիրահարների միություն (անգլ․ Cat Fanciers Federation’s ), ACFA- Կատուների սիրահարների ամերիկյան միություն (անգլ․ American Cat Fanciers Assocation), NZCF- Նոր Զելանդիայի կատուների սերը (անգլ․The New Zealand Cat Fancy):

Ցեղատեսակի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Cosey անունով կատուն Նյու Յորքի Մեդիսոն Սքվեր՝ Գարդենսում կատուների ցուցահանդեսի հաղթող է 1895 թվականին

Կոսեյ մականուն ունեցող կատուն 1895 թվականին Նյու Յորքում կատուների Մեդիսոն Սքուեր Գարդեն ցուցահանդեսի հաղթողն է։ Բնականաբար ցեղատեսակը ձևավորվել է Մեն նահանգի ցրտաշունչ կլիմայի ազդեցության պայամաններում, չնայած գոյություն ունի նաև «երկընտրանքային» տարբերակներ (տարբեր տեսակի լեգենդներ) Մեյն-կունի ծագումի վերաբերյալ։ Գրականության մեջ Մեյն-Կունները առաջին անգամ հիշատակվում են 1861 թվականին։ Այդ ժամանակին է վերաբերվում «Ծովաձիուկ» նավից Կապիտան Ջենկս անունով կատվի մասին հոդվածը։

Նա ցուցադրվել է 1861 թվականի Բոստոնի և Նյու Յորքի ցուցահանդեսների ժամանակ և սկիզբ դրել ցեղատեսակի պոպուլյացիային, սակայն XIX—XX դարերի սկզբներին Մեյն-Կուննները առաջ են բերում պարսկական փափկամազերին։ Մեյն-կունին՝ որպես ցեղատեսակի, հնարավոր եղավ գոյատևել ի շնորհիվ նրան,որ ագարակատերերը գնահատել են նրանց չափսերն և որսորդական որակները։

Ցեղատեսակի ժամանակակից չափանիշները ընդունվել է 1967թվականին, իսկ 1990-ական թվականներին Մեյն-Կուններին վրա հասավ իսկական հայտնիությունը։ Սակայն առաջին գրանցված Մեյն-Կունի ցեղատեսակը եղել է 1908թվականին CFA- Կատուների սիրահարների միությունում (անգլ․ Cat Fanciers’ Association), որտեղ Մեյն-Կուն ցեղատեսակից Մոլի Բոնդ անունովը դարձել էր կենադանիների միությունում գրանցված 5-րդ կատուն։

2002 թվականին Կատուների Համաշխարհային Դաշնության Գլխավոր ասամբլեան (անգլ․ WCF -World Cat Federation) Միալնում հանդիպման ժամանակ որոշում է կայացրել, ըստ որի հիմք ընդունելով այդ ցեղատեսակի գենոտիպի տվյալները, թույլ էր տվում խաչասերում Մեյն-Կուների և հետևյալ կատուների միջև՝ Նորվեգական անտառային կատուները, թուրքական անգորա կատուները, սիբիրյան կատուները։ Անհրաժեշտության և արդիականության որոշումների մասին մածուցիկությունը ընդունում էր խմբի ղեկավարի կողմից։

4 տարեկան Մեյն-Կուն ցեղատեսակի կատու։

Առողջությունը և հիվանդությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյն-կուն ցեղատեսակի չորսամյա կատուն

Մեյն-կունները ընդհանուր առմամբ առողջ և դիմացկուն ցեղատեսակ է, որը հարմարեցված է ձյունառատ ձմեռներով կլիմայական պայմաններին։ Շվեդիայում ընտանի կատուների կյանքի ապահովագրության տվյալների վերլուծությունը (2003-2006) թույլ է տալիս եզրակացնել Մեյն Կունսի կյանքի միջին տևողության մասին`12.5 տարի և ավելի (այս ցեղի գրանցված կենդանիների 74% -ը, կեսից ավելին` 54%, ապրել է 16, 5 տարի և ավելի)[4]։

Մեյն-կունների ամենալուրջ հիվանդությունները համընդհանուր են հանդիսանում ընտանի կատուների և մարդկանց համար։ Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա՝ կատուների մոտ ամենատարածված սրտի հիվադությունը, անկախ նրանից զտարյուն ցեղատեսակից է, թե՝ ոչ։ Հաշվում են,որ Մեյն-Կունների համար աուտոսոմ-դոմինանտը գերիշխող ժառանգականության արդյունքն է,որը ի հայտ է գալիս միջին տարիքի և տարեց կենդանիների մոտ։ Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիանզարգացող հիվանդություն է, որը հանգեցնում է թոքերի այտուցի, հետևի վերջույթների հանկարծակի կաթվածի և մահվան։ Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է ժամանակակից աշխտորոշում։ ԱՄն-ում գոյություն ունի ԴՆԹ անալիզի Գենի թեստավորման պրակտիկա,որի պատասխանատուն է Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան[5]։

Կատվիկ Մեյն-Կուն

ԵՎս մեկ ենթադրյալ առողջական խնդիր՝ ողնաշարի մկանային քայքայումը (ՈՄՔ), ինչպես նաև  գենետիկ Ժառանգական հիվանդությունները (աուտոսոմ-ռեցեսիվ ժառանգական հիվանդություն), որոնց առկայության դեպքում ախտահարվում են ողնուղեղի ներվաբջիջները, որոնք էլ իրանի կմախքի մկանների  և  վերջույթների հաղորդիչ ազդակներն են։ Առաջին նախանշանները ի հայտ են գալիս 3-4 ամսականում։ Քայլելիս ձագի հետևամասը օրորվում է, երբ նա կանգնում է, նրա ծնկոսկրերը գրեթե կպչում են իրար։ 5-6 ամսական կենդանին ազատորեն չի կարող կահույքի վրա բարձրանալ, իսկ ներքև ցատկելիս հաճախ  անհարամար են իջնում։ Այնուամենայնիվ, հիվանդ ձագերը լավ սնվում և խաղում են, որպես զտարյուն ընտանի կենդանիներ շատերն ապրում են երկար տարիներ՝ այսինքն փողոց դուրս չեկող կատուները։ Ինչպես նաև իրականցավում  ողնաշարի մկանային քայքայման (ՈՄՔ) թեստավորում [6]։

Ազդրի բնածին հոդախախտ՝ նրա թերությունը այն է, որ վնասում է մեկ կամ երկու հոդեր, ամենահաճախը վնասվում են Մեյն-Կուները և պարսկական կատուները որպես խոշորագույն ցեղատեսակներ։ Կա նաև Գենետիկ ժառագական հիվանդույթան առկայություն,որը ի հայտ է գալիս տարիքի հետ միասին, ավելի հաճախ ոսկրահոդախտը, երբ կատուները սկսում են կաղալ [6]։

Երիկամների պոլիկիստոզ հիվանդություն՝ ժառանգական՝ դանդաղ զարգացող, անդառնալի հիվանդություն է,որը ինչպես կարծում էին, ախտահարում էր պարսկական կատվին և ազգակից ցեղատեսակներին[6]։ Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ պոչում  բուշտերով (կիստա) Մեյն-Կուններ ավելի քիչ են հանդիպում և պարսկական կատուների երիկամների պոլիկիստոզ հիվանդության հետ ոչ մի կապ չունեն։ Մեյն-Կունների երիկամների գենետիկական պոլիկիստոզ հիվանդության թեստավորմանը,որի  ժամանակ հայտնաբերվել էր կիստաներ՝  բացասական պատասխան են տվել [7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mattern, Joanne; Pedley, Carol A. The Maine Coon Cat. — Minnesota: Կաղապար:Нп3, 2000. — С. 4. — ISBN 0-7368-0565-6
  2. «Maine Coon: A Gentle Giant» (pdf)։ Royal Canin։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին։ Վերցված է 2008-10-31 
  3. «Maine Coon Cat»։ Cat Fanciers Federation։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-29-ին։ Վերցված է 2017-09-15 
  4. A. Egenvall, A. Nødtvedt, J. Häggström, B. Ström Holst, L. Möller Mortality of Life-Insured Swedish Cats during 1999–2006: Age, Breed, Sex, and Diagnosis(անգլ.) // Journal of Veterinary Internal Medicine. — 2009-11-01. — В. 6. — Т. 23. — С. 1175—1183. — ISSN 1939-1676. — doi:10.1111/j.1939-1676.2009.0396.x
  5. «Cat DNA Test Service from the VCGL at the College of Veterinary Medicine»։ Արխիվացված օրիգինալից 2008-10-15-ին։ Վերցված է 2016-12-06 
  6. 6,0 6,1 6,2 «MCBFA Health Issues»։ Վերցված է 2016-12-06 
  7. Karine Gendron, Marta Owczarek-Lipska, Johann Lang, Tosso Leeb Maine Coon renal screening: ultrasonographical characterisation and preliminary genetic analysis for common genes in cats with renal cysts(անգլ.) // Journal of Feline Medicine and Surgery. — 2013-12-01. — В. 12. — Т. 15. — С. 1079—1085.