Jump to content

Մեյդելին Զիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյդելին Զիմա
Ծնվել էսեպտեմբերի 16, 1985(1985-09-16) (40 տարեկան)
ԾննդավայրՆյու Հեյվեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր

Մեյդելին Ռոուզ Զիմա (անգլ.՝ Madeline Rose Zima, սեպտեմբերի 16, 1985(1985-09-16), Նյու Հեյվեն), ամերիկացի դերասանուհի, հայտնի է շնորհիվ «Դայակը» սերիալի (որի հիման վրա Ռուսաստանում հաստատվել է «Իմ հիաշքանչ դայակը» հեռուստասերիալը) 6 եթերաշրջաններում (1993-1999 թվականներ) Գրեյս Շեֆֆիլդի դերի, Californication (2007-2011 թվականներ) հեռուստասերիալում Միա Լյուիսի և «Հերոսները» սերիալում Գրեթհեն Բերգի դերի (2009-2010 թվական)։ 2009 թվականին ըստ FHM ամսագրի տարբերակի՝ «Աշխարհի 100 ամենասեքսուալ կանանց» ցանկում զբաղեցրել է 64-րդ տեղը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյդելին Զիման ծնվել է Նյու Հեյվենում (Կոնեկտիկուտ նահանգ) Մարի և Դեննիս Զիմայի ընտանիքում։ Նա իրենից երկու փոքր քույր՝ Վանեսսան և Իվոննը, որոնք ևս դերասանուհիներ են[2]։ Նրա աղգանունն ունի մի քանի արմատներ, նա այն ժառանգել է հայրական գծով պապիկից, որը ծագումով Լեհաստանից էր[3]։

Զիման սկսել է իր կարիերան երկու տարեկանում, երբ նա ընտրվել է սպիտակեղենի համար Downy կոնդիցիոների հեռուստատեսային գովազդի համար[4]։ Երբ մեծացավ, նա վեց տարվա ընթացքում «Դայակը» հեռուստասերիալում խաղացել է Գրեյս Շեֆիլդի դերը։ Զիման մեծ հայտնիություն ստացավ ի շնորհիվ այնպիսի աշխատանքների, ինչպիսին են՝ «Մոխրոտի պատմությունը», «Օրորոցին դիպչող ձեռքը», «Փոսիկներ», «Փնտրելով կիրակին», «Մի անգամ շատ կապույտ Լուսնի վրա», «Փոքրիկ լավ սատանիկները»։

2000 թվականին «Ավազային օրվա նվագախումբ» ֆիլմում կատարել է Ռեյչել Գրինի դերը, այդ նույն դերը խաղացել է նաև փոքր քույրը՝ Իվոննը «Շտապ օգնություն» հեռուստասերիալում 1994-2000 թվականներին։

2007 թվականին Զիման Californication սերիալում խաղացել է Միա Լյուիս դերը, որը 16-ամյա երես առած աղջիկ է։ Զիման հայտնվել է նաև սերիալի երկրորդ եթերաշրջանում 2008 թվականին։ Միայի «Fucking & Punching» («Սեքս և բռնություն») գրքի առաջխաղացման համար Զիման նկարահանվել է մի քանի տեսահոլովակներում YouTube համար։ 2009 թվականին Զիման միացավ «Հերոսները» սերիալի դերասանական կազմին՝ խաղալով Գրեթհեն Բերգի՝ Քլեր Բեննեթի տարօրինակ բիսեքսուալ հարևանու դերը, որը նրա հավանական սիրուհին էր[5]։

2009 թականին «Կոլեկցիոներ» ֆիլմում Զիման խաղացել է գլխավոր դերերից մեկի՝ Ջիլ Չեյզի դերը[6]։

Նա խաղացել է ABC Gilded Lilys հեռուստասերիալում գլխավոր դերերից մեկը, որը ստեղծել է Շոնդա Ռայմսը[7]։

«Դայակը» (1994 թվական) սերիալի 1-ին եթերաշրջանի 21-րդ սերիայում կատարել է «Anything You Can Do»։ 2012 թվականի հուլիսին նկարահանվող «Stuck» ֆիլմում Զիման ներկայացել է որպես գլխավոր պրոդյուսեր։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ֆ Օրորոցին դիպչող ձեռքը The Hand That Rocks the Cradle Էմմա Բարթել
1993 ս Օրենք և կարգ Law & Order Սամանտա Սիլվեր
1993—1999 ս Դայակը The Nanny Գրեյս Շեֆֆիլդ
1993 ֆ Պարոն դայակ Mr. Nanny Քեյթ Մեյնսոն
1993 կարճ Վերջին ընթրիք The Last Supper Հոլլի
1996 ս Ռազմաիրավական ծառայություն JAG Քեյսի Գոլդ
1997 ֆ Երբ դու այնտեղ չէիր Til There Was You Գվեն, 12 տարեկան աղջիկ
1997 ս Հրեշտակի հպում Touched by an Angel Ալեքսանդրա «Էլլի»
1998 ֆ Ռոուզ քույրեր The Rose Sisters անհայտ դեր
1998 ֆ Երկրորդ շանսեր Second Chances Մելինդա Յուդ
1999 հֆ Գաղտնի ճանապարհ The Secret Path Ջո Էն Փոուլի
1999 ս Հոգու համար բալզամ Chicken Soup for the Soul Քեյթի
1999 հֆ Մահացու երդում Lethal Vows Դանիել Ֆերիս
2000 հֆ Ավազային օրվա նվագախումբ The Sandy Bottom Orchestra Ռեյչել Գրին
2001 կարճ Մեծ ցանկի ծխախոտային ընկերություն The Big Leaf Tobacco Company №1 աղջիկ
2001 ս Մղձավանջների սենյակ The Nightmare Room Ալեքսիս Հել
2001 բհս Բլրի արքան King of the Hill անհայտ կերպարի ձայն
2001 ս Գիլմոր աղջիկներ Gilmore Girls Լիզա
2003 ս Օսբորների ընտանիք The Osbournes կամեո
2003 հֆ Լյուսի Lucy Երիտասարդ Լյուսի Բոլ
2003 ս Յոթերորդ երկինք 7th Heaven Էլիս Միլլեր
2004 ֆ Մոխրոտի պատմությունը A Cinderella Story Բրայանա
2004 ս Ուժեղ դեղորայք Strong Medicine Փեմ
2004 փաստ The Nanny Reunion: A Nosh to Remember կամեո
2006 ս Ֆիլմում 30 ամենասարսափելի պահերը 30 Even Scarier Movie Moments կամեո
2006 ֆ Կիրակնօրյա փնտրտունք Looking for Sunday Տրիշա
2006 ս 3 ֆունտ 3 lbs Քեյսի Մակ
2007 ս Ուրվականների հետ խոսողը Ghost Whisperer Մեդդի Շթորմ
2007 ս Գրեյի անատոմիա Grey's Anatomy Մարիսսա
2007—2011 ս Californication Californication Միա Լյուիս, 1-4 եթերաշրջաններ, ընդհանուր 28 դրվագներ
2008 փաստ Behind the Scenes of Legacy կամեո
2008 կարճ Հինգ կամ մահ 5 or Die Ամելիյա
2008 Ժառանգություն Legacy Զոի Մարտին
2008 ֆ Իջվածք Dimples Ֆրենսիս
2008 ֆ Եզրագիծ Streak Ստելլա
2009 ֆ Կոլեկցիոներ The Collector Ջիլլ Չեյսի
2008 ս Last Call with Carson Daly կամեո
2009—2010 ս Հերոսները Heroes Գրեթհեն Բերգ
2010 ֆ Տրանս Trance Ջեսիկա
2010 ֆ Իմ սիրային մեղեդին My Own Love Song Բիլլի
2010 Առաջին համբույրներ First Dates Քելլի
2010 ս Իմ տղաները My Boys Էշլի
2011 ս Թանկարժեք բժիշկ Royal Pains Թոբի Թոմփսոն
2011 ֆ Ընտանեկան ծառ The Family Tree Միթցի Շտոյնբեյչեր
2011 հֆ Հրեշը Փարիզում Un monstre à Paris Մոդ անգլիական ձայն
2012 ֆ Լճի ազդեցությունը Lake Effects Լիլի
2012 ֆ Խելահեղ աչքեր Crazy Eyes Ռեբեկա
2012 ֆ Long Time Gone Աննի
2012 ֆ Բաժանվելով աղջիկներից Breaking the Girl Ալեքս
2012 հֆ Gilded Lilys
2012 ֆ Stuck Հոլլի
2012 ս Վամպիրի օրագրերը The Vampire Diaries Շարլոտա
2017 ս Թվին Փիքս Twin Peaks Թրեյսի Բարբերատո
2019 ֆ Սկանդալ Bombshell Էբի
2024 ֆ Հնազանդություն Subservience

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյդելին Զիման եռակի անավադրվել է YoungStar Award մրցանակի համար 1995, 1997 և 1999 թվականներին․ բոլորը կատակերգական «Դայակը» հեռուստասերիալում լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում։

Նա նաև տասներեք անգամ առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի։

  • 1993 թվական, մինչև տաս տարեկան լավագույն երիտասարդ դերասանուհի «Օրորոցին դիպչող ձեռքը» ֆիլմում։
  • 1994 թվական, լավագույն երիտասարդ դերասանուհի կատակերգական ֆիլմում գլխավոր դերի կատարող և լավագույն երիտասարդ անձնակազմ հեռուստասերիակում Բենջամին Սոլսբերիի և Նիկոլ Թոմի հետ «Դայակը» հեռուստասերիալում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «FHM's 100 Sexiest Women in the World». FHM.com (անգլերեն). Bauer Media — 100 самых сексуальных женщин 2009 года по версии журнала FHM. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  2. «Madeline Zima on zima-sisters.net» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Quendrith Johnson (2008 թ․ սեպտեմբերի 11). «Interview: Californication's Madeline Zima is 'Haute'». Fancast.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «'Hand' Keeps 5-Year-Old’s Career Rocking». January 20, 1992. Pittsburgh Post-Gazette.
  5. Nellie Andreeva (2009 թ․ հունիսի 2). «Zima joins Heroes for recurring role» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  6. Коллекционер(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  7. Nellie Andreeva (2012 թ․ փետրվարի 10). «Blythe Danner, Sarah Bolger & Madeline Zima Cast In ABC Pilot 'Gilded Lilys'». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյդելին Զիմա» հոդվածին։