Մեյբլ Պայնս
Կերպար | մարդ բանական |
---|---|
Սեռ | իգական |
Տարիք | 12 տարեկան |
Բարեկամներ | Դիփեր Պայնս, Ստենլի Պայնս |
Ստեղծող | Ալեքս Հիրշ |
Մեյբլ Պայնս (անգլ.՝ Mabel Pines), Գրավիտի Ֆոլս մուլտսերիալի գլխավոր հերոսներից մեկը։ Հերոսը ստեղծվել է Ալեքս Հիրշի կողմից և կրկնօրինակումը կատարել է Քրիստեն Շաալը։ Մեյբլի կերպարի նախատիպը ծառայեց Ալեքս Խիրշի երկվորյակը քույրը՝ Արիել Հիրշը[1][2]։ Կերպարը լավ ընդունվեց քննադատների կողմից[3]։ Հերոսը լավ քննադատություն է ստացել։ Մեյբլը առաջին անգամ հայտնվում է անանուն թռիչքային սերիայում, որը չէր մտել Հիրշի կողմից իր մտահաղացումը ցուցադրելու համար պատրաստված կտավի մեջ, դրանից հետո Մեյբլը հայտնվում է Գրավիտի Ֆոլսի «Գրավիտի Ֆոլսի գաղտնիքները» մուլտսերիալի առաջին դրվագում։ Այդ ժամանակից ի վեր Մեյբլը և իր եղբայր Դիպպեր Պայնսը յուրաքանչյուր սերիայում դերակատարում ունեին։ Մեյբլին նաև նվիրված է մի քանի հիմնական սերիալի մինի-դրվագներ, մասնավորապես «Մեյբլի խորհուրդները» և «Մեյբելի հիշարժան իրադարձությունների ալբոմը»։ Բացի մուլտսերիալից, Մեյբլը նաև հայտնվում է «Գրավիտի Ֆոլս» ընկերության պաշտոնական արտադրության վիդեոխաղերի մեջ[4]։
Դերը սերիալում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեյբլը աշխույժ 12 տարեկան աղջիկ էր («Գրավիտի Ֆոլսի» վերջին սերիայում նա և նրա եղբայրը դարձան 13 տարեկան) Կալիֆոռնիայի նահանգի Պիեմոնտ քաղաքից, ով ամառային արձակուրդներին իր եղբոր՝ Դիփերի հետ մեկնել է իրենց հորական պապի՝ («հորեղբոր», բնօրինակում grunkle) Սթեն Պայնսի մոտ, որը ուներ նա ուներ «Հրաշքների տնակ» անվանումով փոքրիկ խանութ Գրավիտի Ֆոլս հորինված քաղաքում, որը նահանգ էր Օրեգոնում [5][6]։ ՄԵյբլը օգնում է իր եղբորը՝ Դիփերին նրա Գրավիտի ֆոլսի գաղտնիքների բացահայտման ժամանակ։ Սյուժեի ընթացքում երեխաները հանդիպում են առասպելական արարածների, դրանցից են թզուկները, կրիպտիդները, դևերը, այլմոլորակայինները, մինոտավրոսները և չարագործ Բիլ Շիֆերի պատիժները։
Դիփերի և Մեյբլի ծնողները չեն երևացել մուլտսերիալում[7]։ Մեյբլի ներկայությունը ցանկացած իրավիճակ ավելի զվարճալի է դարձնում։ Նա հագնում է գունագեղ սվիտերներ և կիսաշրջազգեստներ, անընդհատ ժպտում է։ Հաճախ սիրահարվում է բարետես տղաներին, ամեն օր գտնում է իր համար նոր զբաղմունք, ամեն օր փնտրում է նոր արկածներ և դրդում է ընկերներին մասնակցելու դրանց[2]։ Մեյբլի լավագույն ընկերուհիները Քենդին և Գրենդան են։ Իր արվեստի և արհեստի հմտությունները ցույց է տալիս «Գլխի հետևից որս» սերիայում, երբ պատրաստում է հորեղբայր Սթենի մոմե արձանը։ Սթեն հորեղբայրն իր հերթին սիրում և պաշտպանում է իր թոռնուհի զարմիկին[8]։ Մեյբլը հաճախ ցուցադրում է իր ակտիվ բնավորությունը և պատրաստ է հակահարված տալ յուրաքանչյուրին՝ ով կվշտացնի իր եղբորը։ Նա ունի տնային կենդանի, որը Պուխլյա մականունով խոզուկ է, որը նա շահեց «Ժամանակ, հե՛տ» սերիայում[9]։ Չնայած թվացյալ կոմիքսային կերպարին, Մեյբլը հատկացված տեղ ունի մուլտիսերիալում։ նա օգնում է իր եղբորը գուշակել Գրավիտի Ֆոլսի հանելուկները և խաղում է կարևոր դեր Բիլ Շիֆերի հետ բոլոր մարտերում։ Դիփերն ասում է, որ առանց Մեյբլի օգնության նա ոչ մի հնարավորություն չունի հաղթել Բիլին[10]։ Սյուժեի զարգացմանը զուգընթաց Մեյբլը հասկանում է, որ նրան վիճակված չէ հավերժ երեխա լինել, դրա համար կորցնում է իր անմիջականության մի մասը և դառնում է այլ մարդ[8]՝ չկորցնելով բարությունն ու զվարթ բնավորությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Էրկ Ադամս։ «Շաբաթվա հաղորդավար։ Ալեքս Հիրշը իրական անիրականության մեջ Գրավիտի Ֆոլզ» (անգլերեն)։ A.V. Club։ Վերցված է 2016-08-21
- ↑ 2,0 2,1 Ալեքսանդր Գագանսկի (2015-07-17)։ «Գրավիտի ֆոլզ. դա ինչ սերիալ է»։ Ֆանտաստիկայի աշխարհ։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին։ Վերցված է 2016-08-19
- ↑ Hinckley David (2012-06-29)։ «New animated Disney series 'Gravity Falls' rises to an endearing level of tween cool» (անգլերեն)։ New York Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2016-08-21
- ↑ «Top and Upcoming iOS Apps to Play: 'Plants vs. Zombies 2,' 'Gravity Falls,' New Game from Candy Crush Saga Dev and More» (անգլերեն)։ International Business Times[en]։ 2013-08-16։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-21-ին։ Վերցված է 2016-08-21
- ↑ Մայքլ Շնեհյդեր (2012-08-22)։ «Watch My Show: Ալեքս Հիրշը պատասխանում է ձեր հարցերին» (անգլերեն)։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-27-ին։ Վերցված է 2016-08-27
- ↑ Brooks Barnes (2012-08-17)։ «An Undercurrent of Darkness, Even at Disney, By BROOKS BARNES» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-11-ին։ Վերցված է 2016-08-21
- ↑ крис Симс (2012-08-24)։ «ALEX HIRSCH ON ‘GRAVITY FALLS,’ MABEL’S SWEATER COLLECTION AND TV’S FEAR OF SINCERITY, By Chris Sims» (անգլերեն)։ ComicsAlliance[en]։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-21-ին։ Վերցված է 2016-08-21
- ↑ 8,0 8,1 «Ես փակել եմ «Գրավիտի Ֆոլզը», քանի, թր ես սիրում եմ նրան» (интервью)։ Ֆանտաստիկայի աշխարհ։ 2016-05-13։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին։ Վերցված է 2016-08-19
- ↑ Էրիկ Ադամս Erik։ «Ալեքս Հիրշը ներկայացրեց շոուի նոր սեզոնը Գրավիտի Ֆոլզ» (անգլերեն)։ A.V. Club։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-31-ին։ Վերցված է 2016-08-21
- ↑ Alasdair Wilkins (2015-10-26)։ «գալիս է տարօրինակագեդդդոնը Գրավիտի Ֆոլզ» (անգլերեն)։ A.V. Club։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-09-ին։ Վերցված է 2016-08-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պայնս Մեյբլ Պայնս(չաշխատող հղում) на сайте gravityfalls.wikia.com(ռուս.)