Jump to content

Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մեղրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեղրու վանքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՄեղրի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍյունյաց թեմ
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված17-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Surb Hovhannes Church, Meghri Վիքիպահեստում

Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մեղրու վանք), Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Ընդգրկված է Մեղրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

XVII դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին դասվում է գմբեթավոր եկեղեցիների շարքը։ Գտնվում է Մեղրի քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում։ Քառամույթ, գմբեթավոր, բազիլիկ կառույց է։ Եկեղեցին կառուցված է տեղական բազալտե քարից, իսկ գմբեթն աղյուսաշեն է։ Արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճը երկու զույգ մույթերով բաժանված է երեք նավերի։ Գնդաձև գմբեթը տեղադրված է աղոթասրահի կենտրոնում։ Թմբուկը ներսից գլանաձև է, դրսից բազմանկյուն՝ 12 նիստով։ Միակ մուտքն արևմտյան կողմից է։ Եկեղեցու ներսը մշակված է աղյուսե դեկորատիվ որմնակամարներով։ Խորշերն ու որմնակամարներն ունեն շեշտված սլաքաձևություն։ Եկեղեցուն արևմտյան կողմից կից է ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև թաղով, եռակամար բաց սրահը (այժմ՝ ավերակ)[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հասրաթյան Մ., Սյունիքի XVII-XVIII դդ. ճարտարապետական համալիրները, Երևան, 1973 թ.։
  • Հասրաթյան Մ., Մեղրու շրջանի հուշարձանները, Երևան, 1987 թ.։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մեղրի)» հոդվածին։