Մեղրով (տորթ)
![]() | |
Ենթատեսակ | թխվածք |
Առաջացման երկիր | ![]() |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Ալյուր, մարգարին, շաքարավազ, մեղր, սոդա, լիմոնի քերուկ, կարագ, թթվասեր |
Medovik Վիքիպահեստում |
Մեղրով (տորթ), թխվածք, Ռուսաստանում հայտնի դեռևս ԽՍՀՄ տարիներից: Բաղկացած է մեղրից պատրաստված երեք շերտերից, որոնք միացված են թթվասերից և կարագից պատրաստված կրեմով[1]:
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնան ատում էր մեղրը և մեղրով պատրաստված կերակուրները: Մեղրով տորթը առաջացավ այն ժամանակ, երբ արքայական խոհանոցում նոր խոհարար նշանակվեց, և չիմանալով կայսրուհու հակակրանքի մասին՝ նա մեղրով տորթ պատրաստեց: Թխվածքը դուր եկավ կայսրուհուն և վերջինս որոշեց պարգևատրել խոհարարին: Այդ ժամանակվանից Մեղրով տորթը հայտնի դարձավ Ռուսաստանում[2]:
Պատրաստման ձևը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալեցված մարգարինին ավելացնում են մեղրը, ձուն, ապա շաքարավազը, քերուկը, ալյուրն ու սոդան: Ստացված խմորը բաժանում են երեք մասի և այն հարթեցնում: Կրեմը պատրաստվում է կարագից, շաքարի փոշուց և հարած թթվասերից: Ստացված զանգվածը քսվում է շերտերի միջև և վերին շերտի վրա[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Торт медовый // Сладкоежка / Сост. В.И. Шимолин. — Мн.: Полымя, 1985. — С. 69. — 175 с.