Jump to content

Մեղրահացով կարամել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղրահացով կարամել
Hokey pokey?
ՏեսակՀրուշակեղեն
ԵնթատեսակԻրիս, սննդամթերք և Կարամել
 Sponge candy Վիքիպահեստում

Մեղրահացով կարամել, որը հայտնի է նաև որպես սպունգե կոնֆետ, ծովային փրփուր կամ հոքի-փոքի, շաքարային կարամել է՝ թեթև, կոշտ և սպունգանման կառուցվածքով։

Դրա հիմնական բաղադրիչներն են շագանակագույն շաքարավազը (կամ եգիպտացորենի օշարակը, մելասան ու ոսկե օշարակը) և սննդի սոդան, երբեմն նաև թթու՝ քացախը։ Սննդի սոդան և թթուն արձագանքում են՝ առաջացնելով ածխաթթու գազ, որը պահվում է խիտ խառնուրդի մեջ։ Եթե թթու չի օգտագործվում, ապա սոդայի ջերմային քայքայումը հանգեցնում է ածխաթթու գազի արտանետման։ Շաքարավազի հալված վիճակում ձևավորվում է սպունգանման կառուցվածքը, ապա կարամելը կարծրանում է։

Քանի որ այն պատրաստվում է պարզ բաղադրատոմսով և արագ, որոշ շրջաններում այն հաճախ պատրաստում են տնային պայմաններում և համարվում է երեխաների համար տարածված բաղադրատոմս։ Այն նաև արտադրվում է կոմերցիոն ձևով՝ վաճառվելով փոքր բլոկների տեսքով կամ պատված շոկոլադով։ Դրա հայտնի օրինակներն են Քրանչի շոկոլադե բարերը՝ Մեծ Բրիտանիայում և Կանադայում, ինչպես նաև Վիոլետ Քրամբլը՝ Ավստրալիայում։

Տարածաշրջանային անուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրահացով կարամելը հայտնի է տարբեր անուններով աշխարհի տարբեր տարածաշրջաններում.

  • Մոխրի Իրիս - Մեծ Բրիտանիա[1]
  • Հեքիաթային կոնֆետ կամ հրեշտակ կոնֆետ - Վիսկոնսին[2]
  • Հոքի-փոքի - Նոր Զելանդիա[3][4][5][6]
  • Մեղրահաց - Հարավային Աֆրիկա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա[7], Իռլանդիա, Ֆիլիպիններ, Օհայո (ԱՄՆ)
  • Հնաոճ փչակ - Մասաչուսեթս[8]
  • Շերտավոր կոնֆետ - Շոտլանդիա[9]
  • Մեղրահացով կոնֆետ- Միլուոքի (Վիսկոնսին), Սեյնթ Փոլ (Մինեսոտա), Հյուսիսարևմտյան Փենսիլվանիա, Արևմտյան Նյու Յորք[10]
  • Մեղրահացով իրիս ("tire éponge") - Կանադա[11]
  • Թուրքական մեղր ("törökméz") - Հունգարիա

Տարբեր մշակույթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում այն կոչվում է fēngwōtáng (蜂窩糖; "մեղրահաց կոնֆետ") և հայտնի է որպես 1980-ականներին մեծացածների մանկության քաղցրավենիք։

Հունգարիայում հայտնի է որպես törökméz ("թուրքական մեղր") և հաճախ վաճառվում է քաղաքային տոնավաճառներում։

Այս նույն հրուշակեղենը ճապոնական ավանդական քաղցրավենիք է, որը հայտնի է որպես karumeyaki (カルメ焼き), որը բաղկացած է պորտուգալերեն caramelo (կարամել) և ճապոներեն yaki (թխել, խորովել) բառերից, այսինքն՝ կարելի է թարգմանել որպես «թխած կարամել»։ Այն սովորաբար ձեռքով է պատրաստվում և հաճախ վաճառվում է փողոցային վաճառողների կողմից։ Ճապոնիայում սննդի սոդային ավելացվում են հում ձվի սպիտակուցներ, ինչը քաղցրավենիքի վերջնական տեսքին տալիս է փքված, գմբեթաձև կառուցվածք։

Հարավային Կորեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալգոնա (달고나), որը 1970-80-ական թվականներին տարածված փողոցային քաղցրավենիք էր և այժմ համարվում է ռետրո ուտեստ։

Նոր Զելանդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոքի-փոքի, որն օգտագործվում է նաև հանրահայտ Հոքի-փոքի պաղպաղակում՝ վանիլային պաղպաղակի մեջ ավելացված մեղրահացի կարամելի փոքր կտորներով։ Այն նաև օգտագործվում է հոքի-փոքի բլիթներ պատրաստելու համար։

Փքված շաքար (膨糖, péngtáng կամ 椪糖, pèngtáng)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Connelly, Andy (2010-09-24). «The science and magic of cinder toffee | Andy Connelly | Science | guardian.co.uk». Guardian. Վերցված է 2012-01-05-ին.
  2. «Two local chocolate makers battle over use of 'fairy food'». JSOnline.com. December 22, 2011. Վերցված է 6 December 2013-ին.
  3. «Papers Past — Evening Post — 19 December 1927 — THE TRUANT STAR». Paperspast.natlib.govt.nz. 1927-12-19. Վերցված է 2012-01-05-ին.
  4. Chelsea's team of cooks, added 25 May 2011 (2011-05-25). «Chelsea Sugar - Hokey Pokey». Chelsea.co.nz. Արխիվացված է օրիգինալից 2011-04-26-ին. Վերցված է 2012-01-05-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «Hokey Pokey - New Zealand Kids Recipe at KiwiWise». Kiwiwise.co.nz. Վերցված է 2012-01-05-ին.
  6. «Popular Kiwi recipes – pavlova, anzac biscuits, roast lamb, pikelets etc». Kiwianatown.co.nz. Արխիվացված է օրիգինալից 2010-06-04-ին. Վերցված է 2012-01-05-ին.
  7. «Food - Honeycomb recipes». BBC. Վերցված է 2012-01-05-ին.
  8. «Hill Top Candy». hilltop candy.com. 2015. Արխիվացված է օրիգինալից 18 April 2015-ին. Վերցված է 6 March 2014-ին.
  9. S.W.R.I. (1977). S.W.R.I. Jubilee Cookery Book. Edinburgh: Scottish Women's Rural Institutes; Reprint of 8th Edition (1968), p179
  10. «Sponge Candy: Chocolate, With a Center of Honeycomb». BuffaloChow.com. January 1, 2008. Արխիվացված օրիգինալից December 31, 2008. Վերցված է 13 January 2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  11. «Sponge Toffee Recipe». CanadianLiving.com. Fall 2009. Արխիվացված է օրիգինալից 16 February 2014-ին. Վերցված է 6 March 2014-ին.