Մեղվիկ Մայան (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեղվիկ Մայան (կերպար)

Մեղվիկ Մայա (գերմ.՝ Beine Maja), «Մեղվիկ Մայայի արկածները» սերիալի հնարված հերոսը, որի գլխավոր պրոտագունիստն է: Այս կերպարը բարի, ուրախ, արդար է և միշտ պատրաստ է օգնել բոլորին: Մեղվիկ Մայան մեծ ազդեցություն ունի մարգագետնում կատարվող իրադարձությունների վրա:

Կերպարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղվիկ Մայան ծնվել է փեթակում, մյուս մեղուների պես: Մեղու Վիլիի հետ հետ ծանոթանալուց հետո Մայան կարողանում է փախչել փեթակից: Վիլիին հրամայվում է Մայային վերադարձնել փեթակ, բայց նրան չի հաջողվում համոզել Մայային, որ փեթակում ավելի ապահով է, քան մարգագետնում: Առաջին երկու եթերաշրջաններում Վիլին և Մայան ապրում էին հարազատ փեթակից հեռու, բայց երրորդ եթերաշրջանում Մայան ամբողջ օրը անցկացնում է մարգագետնում և հաճախ օգնում է իր հարազատ փեթակին: Երրորդ եթերաշրջանի սկզբում Դատավոր Մեղրամոմը Մայային ուզում էր վտարել փեթակից, քանի որ նա շատ էր անհանգստանում, որ փեթակի մյուս մեղուներն էլ կանեն այն, ինչ անում էր Մայան: Բայց փեթակի թագուհին` Հելեն 8-րդը, համոզում է նրան, որ Մայային պետք չէ վտարել այն բանից հետո, երբ Մայան փրկում է իր ուսուցչուհի Կասանդրային: Թագուհին համաձայնում է, որ Մայան կարող է մնալ փեթակից դուրս և նրան նշանակում է Թագավորական փեթակի դեսպան:

Արտաքին տեսք և բնավորության գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայան շատ է սիրում արկածներ, հաշվի չի առնում, որ դա կարող է իրեն մեծ խնդիրների մեջ գցել, օրինակ, նա փոթորկի ժամանակ Վիլիի հետ մնում է մեծ լճում: Նա նաև ձմեռն անցկացրել է մարգագետնում, եղել է մրջյունների հրամանատար: Մայան փրկել է շատ միջատների, նա կամավոր պատանդ է դարձել Տեկլա սարդի մոտ, որպեսզի փրկի մի բզեզի, ապա` նա փրկել է իր թագուհուն: Բոլոր երեք եթերաշրջաններում Մայայի բնավորությունը չի փոխվել: Մայայի տեսքը հաճախ փոխվում է: Առաջին եթերաշրջանում նա ունի կլոր գլուխ, բայց երկրորդ եթերաշրջանում նրա գլուխն օվալաձև է: Երրորդ եթերաշրջանի դրվագներում նա նորից կլոր գլուխ ուներ, ինչպես առաջին եթերաշրջանում, բայց նա նիհար է և նրա բեղիկներն ավելի երկար են: Չնայած նրան, որ նա մեղու է, նա դեղին և սև է, ինչպես` կրետը: Ինչպես անիմե-սերիալների կերպարների մեծ մասը, ունի միայն 4 մատ: Մայայի տեսքը սերիալում և սերիալից դուրս (պաստառներ, անկողնային պարագաներ, ներկեր) տարբերվում է նրանով, որ սերիալում նրա աչքերն ավելի փոքր են և իրարից հեռու, իսկ նկարներում աչքերն իրար մոտ են պատկերված: Եռաչափ տարբերակում Մայայի տեսքը միշտ նույնն է: «Մեղվիկ Մայա» ֆիլմի թրեյլերում նա պատկերված է ինչպես երրորդ (եռաչափ) եթերաշրջանում, բայց ֆիլմում նա իշամեղվի պես փռչոտ է:

Մայայի վերաբերմունքը մյուսների հանդեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգագետնի բնակիչների մեծամասնության հետ Մայայի հարաբերությունները լավ են, նա ամենասիրելի և ամենաազդեցիկ կերպարն է: Վիլին Մայայի ամենալավ ընկերն է: Մայան ամենից շատ ատում է սարդ Տեկլային: Երրորդ եթերաշրջանում Մայայի ամենամեծ հակառակոռդները երեք իշամեղուներ են, որոնք ցանկանում են խլել մեղրը մեղուներից:

Ընկերներ և դաշնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիլի
  • Ֆլիպ
  • Ալեքսանդր (երկրորդ եթերաշրջան)
  • Միսս Կասանդրա
  • Մաքս
  • Բեն (երրորդ եթերաշրջան)
  • Շելբի (երրորդ եթերաշրջան)
  • Փոլ (երրերդ եթերաշրջան)
  • Փեթակի թագուհին (երրորդ եթերաշրջան)

Թշնամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեկլա
  • Ձիաբոռեր (Երրորդ եթերաշրջանում բացակայում է)
  • Կրետներ (Երրորդ եթերաշրջան)
  • Դատավոր Մեղրամոմ (Երրորդ եթերաշրջան)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]