Մեղվակերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեղվակերից)

Մեղվակեր (լատին․՝ Meropidae), թռչուն։

Մեղվակեր
Կանաչ մեղվակերները մակաբույծներից ազատվելու համար ընդունում են ավազային լոգանք։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի վառ, թանձր գունավորված, փայլուն, սլացիկ մարմին։ Գույների մեջ գերակշռում են կապույտը, կանաչը և դեղինը։
Թևերը երկար են ու սուր, թռչում են արագ։ Ունեն երկարոտ, թեթև կորությունով, սուրուլիկ կտուց։ Ոտքերը կարճ են, ինչը դժվարացնում է գետնի վրա քայլելը։ Գրանցված է ՀՀ Կարմիր Գրքում։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են բաց տարածքներում, երամներով։ Բույն են դնում զառիթափներում փորված խոռոչներում։
Հիմնականում, ուտում են միջատներ, առավելապես, մեղուներ։ Օդում բռնելով, նախքան ուտելը, պոկում են խայթը։ Հատկանշական է, որ նրանց որսում են միայն այն ժամանակ, եթե թռչում են։ Գետնի վրայի մեղուներին մեղվակերն ուշադրություն չի դարձնում։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ածում են 2-9 հատ սպիտակ ձու։ Թուխս են նստում և՛ մարին, և՛ արուն։