Մեղվաբույծը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մեղվաբույծը
Крамской Пасечник 1872.jpg
տեսակգեղանկար
նկարիչԻվան Կրամսկոյ
տարի1872
բարձրություն63,5 սանտիմետր
լայնություն49,2 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ

«Մեղվաբույծը» (ռուս.՝ Пасечник), ռուս գեղանկարիչ, ռուսական դեմոկրատական գեղարվեստական շարժման գաղափարական առաջնորդ Իվան Կրամսկոյի նկարներից: Հեղինակը կտավը վրձնել է 1872 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 63,5 × 49,2 սմ[1][2]:

Կրամսկոյի նամակներում այս կտավը կոչվում է նաև «Ծերունին մեղվանոցում», «Մեղվանոցում»[1]:

Այսօր «Մեղվաբույծը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեղվաբույծը» ստեղծագործությունն առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է 1874 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 3-րդ ցուցահանդեսին[1]:

Կտավը հեղինակը վաճառում է Կոզմա Սոլդատյոնկովին, որը ձեռք է բերում մասնավոր հավաքածուի համար: 1901 թվականին, վերջինիս մահվանից հետո, համաձայն սեփականատիրոջ կտակի, կտավը փոխանցում են Ռումյանցևի թանգարանին: Այստեղից, 1925 թվականին այն տեղափոխվում է Մոսկվա՝ Տրետյակովյան պատկերասրահ[1]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեղվաբույծը» ստեղծագործությունը պատկանում է Իվան Կրամսկոյի գյուղական դիմանկարների շարքին[3]:

Կտավում հեղինակը պատկերել է ծերունի մեղվաբույծի: Վերջինս նստել է, որ հանգստանա: Նրա ձեռքին գերանդի է: Նկարի հետին հատվածում՝ ծերունի թիկունքին երևում են մեղվանոցն ու փեթակները: Զգացվում է, որ չնայած ծերությանը, մեղվանոցում աշխատանքը դարձել է այս տղամարդու կյանքի իմաստը: Լավատեսական տրամադրությունը փոխանցվում է վառ ներկերով պատկերված արևային տեսարանից[3][4]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող Վլադիմիր Պորուդոմինսկին իր գրքում այսպես է նկարագրել Կրամսկոյի կտավը[5].

Aquote1.png Մեղվանոց. լուսավոր («լուսավորել է աստված») ծերունին մարգագետնում՝ փեթակներով շրջապատված: Բոլորեքյան հոտավետ ծաղիկներ են, բարձր խոտեր, իսկ նա, սպիտակ վերնաշապիկով, նստել է գերանդին ձեռքին. վերջ, կյանքն ապրած է, մազերը արծաթապատվել են, ձեռքերը՝ խոնջացել, ուսերը կորացել են, բարեգթությունը անուժությունից է, ընկել է ինչ-որ հեռու խոհերի գիրկը... Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 291. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Крамской Иван Николаевич — Пасечник, 1872» (HTML)։ www.art-catalog.ru։ Վերցված է 23.04.2014 
  3. 3,0 3,1 Р. Кононенко Иван Николаевич Крамской (Великие художники, том 13). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2009. — 48 с. — ISBN 978-5-87107-186-1
  4. Т. В. Юденкова Крамской. — М.: Белый город, 1999. — С. 25. — 64 с. — ISBN 5-7793-0165-4
  5. В. И. Порудоминский И. Н. Крамской. — М.: Искусство, 1974. — С. 133. — 248 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]