Մեղայականով ներկայանալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեղայականով ներկայանալ, դատարանին, դատախազությանը, նախաքննության կամ հետաքննության մարմնին իր կատարած հանցագործության մասին քաղաքացու կամավոր հայտարարությունը (գրավոր կամ բանավոր)՝ մինչև որպես կասկածյալ ձերբակալվելը, կամ որպես մեղադրյալ հարցաքննվելը։

Հայտարարությունն ընդունող պաշտոնատար անձը ստուգում է ներկայացողի ինքնությունը հայտարարության մասին կազմում է արձանագրություն, որը ստորագրում են ներկայացողն ու արձանագրություն կազմողը[փա՞ստ]։ Մեղայականով ներկայանալը կարող է դիտվել, որպես մեղքը մեղմացնող հանգամանք, եթե հայտարարությունը հավաստի է և կատարված հանցագործության մասին պատմվել է լրիվ։

Օրենքով նախատեսված դեպքերում մեղայականով ներկայանալը կարող է պատիժը մեղմացնող հանգամանք դիտվել կամ ազատել քրեական պատասխանատվությունից[1] (օրինակ, առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարելու դեպքում[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]