Մեհրանգիզ Դովլաթշահի
Մեհրանգիզ Դովլաթշահի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ռաստախիզ |
---|---|
Կրթություն՝ | HU Berlin և Հայդելբերգի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող և դիվանագետ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 13, 1919[1] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[1] |
Վախճանի օր | հոկտեմբերի 20, 2008[1] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մեհրանգիզ Դովլաթշահի (դեկտեմբերի 13, 1919[1], Թեհրան, Իրան[1] - հոկտեմբերի 20, 2008[1], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]), իրանցի սոցիալական ակտիվիստ և քաղաքական գործիչ։ Փահլավիների կառավարման շրջանում եղել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը Դանիայում։ Երեք անգամ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դովլաթշահին ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 13-ին Սպահանում[2]։ Ընտանիքը Քերմանշահի մարզում խոշոր հողատեր էր[3]։ Նա մեջլիսի անդամ և կալվածատեր Մուհամեդ Ալի Միրզայի դուստրն էր[4][5]։ Եղել է Ղաջարիների դինաստիայի ներկայացուցիչ[2]։ Նրա մայրը Հիդայաթ Քուլի Խանի դուստր Ախթար օլ-Մուլկն էր[2]։ Մեհրանգիզը Ռեզա շահի չորրորդ կնոջ՝ Էսմաթ Դովլաթշահիի զարմուհին էր[6]։
Մեհրանգիզը սովորել է Գերմանիայում և բակալավրի աստիճան ստացել Բեռլինի համալսարանում[2]։ Հայդելբերգի համալսարանում ստացել է հասարակական-քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսորի աստիճան[4]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դովլաթշահին աշխատել է բանտարկյալների աջակցող գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններում[7]։ Նա հիմնադրել է Ռահ-ե Նո (Նոր ուղի) կազմակերպությունը, որը հետագայում դարձել է Կանանց միջազգային ձեռնարկամիավորման մաս[7]։ Ընկերությունն առաջակում էր կանանց վերապատրաստում և հասարակական հատվածում կանանց հավասար իրավունքների պաշտպանություն[4]։ Մեհրանգիզը երիտասարդների իրազեկմանն ուղղված միջոցառումներ է կազմակերպել նաև հարավային Թեհրանում[7]։ 1951 թվականին Դովլաթշահին և ակտիվիստ Սաֆեյեհ Ֆիրուզը հանդիպել են Մոհամմադ Ռեզա Փահլավի շահին՝ քննարկելու կանանց ընտրական իրավունքները Իրանում[8]։ Նա եղել է Իրանի կանանց կազմակերպության (ԻԿԿ) միջազգային հարցերով խորհրդատվական հանձնաժողովի տնօրենը[9]։ 1973-1976 թվականներին եղել է Կանանց միջազգային խորհրդի նախագահը[10]։
1963-1975 թվականներին ընտրվել է որպես Իրանի խորհրդարանի (մեջլիս) առաջին կին անդամ[9]։ Երեք անգամ եղել է մեջլիսում Քերմանշահի ներկայացուցիչը[11] 1967 թվականին նա զգալիորեն նպաստել է «ընտանեկան պաշտպանության մասին օրենքի» քննարկման, իսկ 1974 թվականին դրա ընդլայմանն ու տարածմանը[11]։ Նա առաջին անգամ զբաղեցրել է նաև կանանց գործերի նախարարի պաշտոնը[12]։ Մեհրանգիզը եղել է նաև կայսերական Իրանի առաջին կին դեսպանը Դանիայում[12]։ Այդ պաշտոնում նա նշանակվել էր 1975 թվականին[13]։
Վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դովլաթշահիի Դանիայում Իրանի դեսպան եղած ժամանակաշրջանում Իրանում բռնկվում է իսլամական հեղափոխությունը։ Այդ շրջանում նա լքում է երկիրը և հաստատվում Փարիզում[7]։ 2002-ին հրատարակել է «Հասարակությունը, կառավարությունը և իրանցի կանանց շարժումը»[7]։ Մեհրանգիզը մահացել է 2008 թվականի հոկտեմբերին Փարիզում[7]։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաննեբրոգի անվան Մեծ Խաչ պատվո շքանշան (1979 թվական փետրվարի 14)[2]։
1997 թվականին ԱՄՆ-ի Իրանցի կանանց ուսումնասիրությունների հիմնադրամի կողմից ճանաչվել է տարվա կին[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://deces.matchid.io/id/O5N7Omy7MFmh
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «The Qajar Dynasty (Dowlatshahi, Jalali)»։ Royal Ark։ Վերցված է օգոստոսի 5, 2013
- ↑ «Centers of Power in Iran»։ CIA։ May 1972։ Վերցված է օգոստոսի 5, 2013
- ↑ 4,0 4,1 4,2 «Sex equality still elusive: feminist»։ The Age։ նոյեմբերի 6, 1973։ Վերցված է հուլիսի 30, 2013
- ↑ «Dolatshahi, Mehrangiz»։ Harvard University։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-22-ին։ Վերցված է հուլիսի 30, 2013
- ↑ Camron Michael Amin (դեկտեմբերի 1, 2002)։ The Making of the Modern Iranian Woman: Gender, State Policy, and Popular Culture, 1865-1946։ University Press of Florida։ էջ 115։ ISBN 978-0-8130-3126-2։ Վերցված է օգոստոսի 5, 2013
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Nazy Kaviani (հոկտեմբերի 28, 2008)։ «Mehrangiz Dolatshahi»։ Iranian։ Վերցված է հուլիսի 30, 2013
- ↑ Ali Akbar Mahdi (October 2004)։ «The Iranian Women’s Movement: A Century Long Struggle»։ The Muslim World 94։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է դեկտեմբերի 7, 2013
- ↑ 9,0 9,1 «Oral History interview of Mehrangiz Dowlatshahi»։ Foundation for Iranian Studies։ Bethesda, MD, USA։ Արխիվացված է օրիգինալից մարտի 24, 2010-ին։ Վերցված է հուլիսի 30, 2013
- ↑ «About us»։ International Council of Women։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 9, 2013-ին։ Վերցված է հուլիսի 30, 2013
- ↑ 11,0 11,1 «Mehrangiz Dolatshahi, who struggled for the ratification of the "Family Support Law" in 1967»։ The Feminist School։ հոկտեմբերի 23, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-06-ին։ Վերցված է հուլիսի 30, 2013
- ↑ 12,0 12,1 Darius Kadivar (սեպտեմբերի 6, 2010)։ «Mehrangiz Dolatshahi First Woman Ambassador of Imperial Iran (1960)»։ Iranian։ Վերցված է հուլիսի 30, 2013
- ↑ Official Report of Debates. Volume II։ Council of Europe։ էջ 681։ GGKEY:49S8UY2XXFL։ Վերցված է հուլիսի 30, 2013
- ↑ «The Woman of the Year. Past awardees»։ IWSF։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-12-ին։ Վերցված է հուլիսի 30, 2013
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Թեհրան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 20 մահեր
- 2008 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իրանցի կին ակտիվիստներ
- Կազմակերպությունների ղեկավարներ
- Կին դեսպաններ
- Ֆեմինիստներ
- Կին դիվանագետներ
- Իրանցի կին գրողներ
- Փահլավիներ
- Իրանի քաղաքական գործիչներ