Մեհմետ Փերինչեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհմետ Փերինչեք
Ծնվել էսեպտեմբերի 19, 1978(1978-09-19) (45 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունպատմաբան և քաղաքագետ
Գործունեության ոլորտՄիջազգային հարաբերություններ[1]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
Ալմա մատերՍտամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինթուրքերեն[2][1] և ռուսերեն[1]

Մեհմետ Բորա Փերինչեք (թուրքերեն՝ Mehmet Perinçek, սեպտեմբերի 19, 1978(1978-09-19), Ստամբուլ, Թուրքիա), թուրք պատմաբան, քաղաքագետ և պրոֆեսոր։ Փերինչեքը կատեգորիկ ժխտում է Հայոց ցեղասպանության իրողությունը[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերինչեքը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 19-ին Ստամբուլում՝ Դողու և Շուլե Փերինչեքների ընտանիքում[5][6]։ Սովորել է Ստամբուլի համալսարանում, այնուհետև ուսումը շարունակել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ Վարժ խոսում է թուրքերեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն[6]։ Փերինչեքի աշխատությունների թեման հիմնականում Հայոց ցեղասպանության ժխտումն է։ Նա ԽՍՀՄ արխիվներում «գտել է» Հայոց ցեղասպանությանը առնչվող շուրջ 10000 փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերի մեջ են Բուդու Մդիվանիի և Ա.Իոնիսյանի նամակը Իոսիֆ Ստալինին, Արտաքին գործերի նախարարության զեկույցը քաղբյուրոյին, Ստալինի գաղտնի նամակները Լենինին և Գեորգի Չիչերինին և այլն[7][8]։ Իր հոդվածներում Մեհմետ Փերինչեքը բացահայտորեն ժխտում է Հայոց ցեղասպանության իրողությունը՝ նշելով, որ տեղահանությունները տեղի են ունեցել «հայերի անվտանգությունը ապահովելու նպատակով»։

Նախկին հրապարակախոս, ներկայումս «Ազերնաշրի» տնօրեն Էլովսեթ Աղալարովը, ով նաև Փերինչեքի ընկերն է, նրան բնորոշել է որպես «թուրք ժողովրդի արժեքավոր հետազոտող»[9][10]։

Փերինչեքը ռուսերենով տպագրել է «Հայկական հարցը ռուսական պետական արխիվի 120 փաստաթղթերում» աշխատությունը (ռուս.՝ Армянский вопрос в 120 документах из российских государственных архивов), որը տպագրվել է 2011 թվականին[4][11]։ Նա հոդվածներ է գրում նաև ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ[12]։

Փերինչեքը կասկածվել է Էրգենեկոն կազմակերպության հետ ունեցած կապերի մեջ։ 2011 թվականի օգոստոսի 22-ին նա ձերբակալվել է՝ Ստամբուլի 12-րդ բարձրագույն քրեական դատարանի հրամանով[5][13]։ Պահվել է Սիլիվրիի բանտում[9][14][15], իսկ 2013 թվականի օգոստոսի 5-ին դատապարտվել է վեց տարի ազատազրկման[16]։ Ներկայումս գտնվում է ազատության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. Akbarov, Farid (2011 թ․ ապրիլի 21). «Turkish scientist's book "Armenian issue in 120 documents of Russian state archives" presented in Moscow». The Azerbaijan Press Agency. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  4. 4,0 4,1 Турецкий историк открывает армянские преступления в российских архивах. Новости-Азербайджан (Russian). 2011 թ․ ապրիլի 21. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «Perinçek's son, three others arrested in Ergenekon investigation». Today's Zaman. 2011 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 Arman, Ayşe (2001 թ․ հոկտեմբերի 6). «En yakışıklı bilimsel sosyalist». Hürriyet. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  7. «Konuşa Konuşa (5) – Doç. Dr. Mehmet Perinçek». Talking Over. 2005 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից (DOC) 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  8. «Conference on the Armenian Question». L'Actuel. 2007 թ․ մայիսի 30. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 «Mehmet Perinçek is as pure as water!». Workers' Party. 2011 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  10. «Azeri vekil: 'Perinçek sudan temizdir'». İlk Kurşun Gazetesi (Turkish). 2011 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Mehmet Perinçek: the purpose of the "Ergenekon" silencing opponents of Turkey's participation in the project "greater Middle East"». Baku Today. 2011 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  12. Edel, Peter (2010 թ․ հոկտեմբերի 1). «Mehmet Perinçek's misinterpretation of history». Today's Zaman. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  13. «Editor of TV channel, 3 others arrested». Hürriyet Daily News. 2011 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  14. «'Mehmet Perinçek Sudan Temizdir'». Gazetempo (Turkish). Doğan News Agency. 2011 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Court merges Workers' Party probe with Ergenekon investigation». Today's Zaman. 2012 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  16. Today's Zaman, 5 August 2013, "Long sentences for Ergenekon suspects, life for ex-army chief Արխիվացված Օգոստոս 6, 2013 Wayback Machine."

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]