Մեհմեդ Քյամիլ փաշա
| Մեհմեդ Քյամիլ փաշա թուրքերեն՝ Kamil Paşa | |
|---|---|
| Ծնվել է | 1832[1] |
| Ծննդավայր | Նիկոսիա, Օսմանյան կայսրություն[1] |
| Մահացել է | նոյեմբերի 14, 1913 |
| Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] |
| Գերեզման | Arabahmet Mosque |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | իսլամ[1] |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պետական գործիչ և գրող |
| Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր և Beylerbey of the Mosul eyalet? |
| Կուսակցություն | Ազատություն և համաձայնություն |
| Անդամություն | Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
| Երեխաներ | Abdullah Lami Bayur? |
Մեհմեդ Քյամիլ փաշա (թուրքերեն՝ Mehmet Kâmil Paşa, 1832[1], Նիկոսիա, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 14, 1913, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]), թուրք պետական և քաղաքական գործիչ։ 1884-1912 թվականների ընթացքում 4 անգամ եղել է մեծ վեզիր։ Գրել է «Օսմանյան պետության քաղաքական պատմությունը» (հ. 1-3, 1909-10, արաբատառ թուրքերեն), որտեղ շարադրել է Օսմանյան կայսրության պատմությունը հիմնադրումից մինչև 1861 թ., հրատարակել է իր քաղաքական հուշերի առաջին հատորը (1911, արաբատառ թուրքերեն)։ Քյամիլի հուշերում նյութեր կան 1884 թ. Սասունի հայկական կոտորածների, 1895 թ. Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու համար Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Բարձր դռանը ներկայացրած հուշագրերի վերաբերյալ։ Դեռևս 1880-ական թվականներին Քյամիլի հայացքներում ձևավորվել են ծայրահեղ ազգայնամոլ, գաղափարներ, որոնք հետագայում հանգել են ցեղասպանության գաղափարախոսությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Քյամիլ փաշա» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |