Մեկ լիտր արցունք (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մեկ լիտր արցունք
1リットルの涙
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Հիմք1 լիտր արցունք
Գլխավոր
դերերում
Erika Sawajiri, Hiroko Yakushimaru, Takanori Jinnai, Riko Narumi, Anri Okamoto, Naohito Fujiki, Ryo Nishikido և Saori
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ11
Էկրաններին էհոկտեմբերի 11, 2005-ից դեկտեմբերի 20, 2005
ՀեռուստաալիքFuji Television
Պաշտոնական կայքէջ

«Մեկ լիտր արցունք» (ճապ.՝ 1リットルの涙, (Իտի ռիտտորու նո նամիդա), 2005 թվականին թողարկված ճապոնական դորամա: Պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա: Ֆիլմի ռեժիսորը՝ Ռիկի Օկամուրան, ֆիլմը նկարահանել է ճապոնացի աշակերտուհի Այա Կիտոյի օրագրում ներկայացված փաստերի հիման վրա, ով 25 տարեկան հասակում մահացել է հազվագյուտ հիվանդությունից: Աղջիկը պայքարել է իր սարսափելի հիվանդության դեմ 10 տարվա ընթացքում: Այս սերիալում ռեժիսորը կարողացավ ցույց տալ աղջկա բոլոր տառապանքներն ու վերապրումները:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այա Իկեուտին՝ առաջին հայացքից սովորական տասնհինգամյա ճապոնացի աշակերտուհի է: Աշխարհում նրա նման միլիոնավորները կան: Աղջիկը շատ ծրագրեր ունի ապագայի հետ կապված: Իկեուտի ընտանիքը տոֆույի փոքրիկ խանութի սեփականատեր է: Աղջիկը ընդունվում է ազդեցիկ դպրոց և ձեռք է բերում նոր ընկերներ:

Այայի մայրիկը նկատում է, որ աղջիկը հաճախ է ընկնում, իրեր գցում, նրա քայլելաձևը դառնում է անկայուն և անվճռական: Ստուգումներից հետո այդ սարսափելի լուրը հայտնում են աղջկա ծնողներին՝ Այան հիվանդ է հազվագյուտ հիվանդությունով՝ նեյրոդեգեներատիվ ատակսիայով: Դա անբուժելի հիվանդություն է: Դրանով հիվանդ մարդիկ դժվարանում են քայլելու, խոսելու, ուտելու և անգամ շնչելու ժամանակ: Վերջնական արդյունքում նեյրոդեգեներատիվ ատակսիան բերում է կաթվածի և մահվան: Ծնողները չէին վճռում տեղեկացնել աղջկան հիվանդության ախտորոշման մասին, թե՞ ոչ, սակայն շուտով աղջիկը ինքն է ամեն ինչի մասին կռահում:

Այան պետք է հրաժարվեր իր համար այդքան սովորական դարձած և սիրելի զբաղմունքներից՝ սպորտից, սիրելի դպրոցում ուսում ստանալուց, զբոսանքներից: Հիմա նա սկսում է ողջ ուժերով կառչել կյանքից... Տանջալից վերականգնողական օրերը, իր անօգնական վիճակի մասին գիտակցումը շատ են ճնշում աղջկան, բայց նա չի հանձնվում և շարունակում է պայքարել:

Այան ցանկանում էր օգնել մարդկանց և նրան դա հաջողվեց՝ օրագրի թողարկումից հետո, որը նա վարել է 15 տարեկանից սկսած, ստացավ մեծաքանակ նամակներ, այն մարդկանց շնորհակալական խոսքերով, ովքեր տառապում էին այդ նույն հիվանդությամբ: Այայի օրագիրը մարդկանց ստիպեց սիրել կյանքը և չկորցնել հույսը:

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իմ պատանեկության սկիզբը», (ճապ.՝ ある青春の始まり(Արու սեյսյուն նո հաձիմարի))
  2. «15 տարեկան, հանկարծակի մոտեցող», (ճապ.՝ 15才、忍びよる病魔(Ձյուգոսայ, սինոբիյորու բյոմա))
  3. « Ինչու՞ հիվանդությունը ընտրեց ինձ», (ճապ.՝ 病気はどうして私を選んだの( Բյոկի վա դոսիտե վատասի օ էրանդա նո))
  4. «Երկու հոգու մենակությունը», (ճապ.՝ 二人の孤独( Ֆուտարի նո կոդոկու))
  5. «Հաշմանդամի հավաստագիր», (ճապ.՝ 障害者手帳( Սյոգայսյա տետյո))
  6. «Անգութ հայացքներ», (ճապ.՝ 心ない視線(Կոկորոնայ սիսեն))
  7. «Վայր, որտեղ ես գտնվում եմ», (ճապ.՝ 私のいる場所(Վատասի նո իրու բասյո))
  8. «1 լիտր արցունք», (ճապ.՝ 1リットルの涙(Իտի ռիտտորու նո նամիդա))
  9. «Ապրում եմ հիմա», (ճապ.՝ 今を生きる( Իմա օ իկիրու))
  10. «Սիրային նամակ», (ճապ.՝ ラブレター (Ռաբուրետա՝ (love letter)))
  11. «Գնում եմ հեռու մի վայր, որտեղ արցունքները վերջանում են», (ճապ.՝ 遠くへ、涙の尽きた場所に(Տոկու է, նամիդա նո ցուկիտա բասյո նի))

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էրիկա Սավաձիրի Այա Իկեուտի
Հիրոկո Յակուսիմարու Սիոկա Իկեուտի
Ռյո Նիսիկիդո Հարուտո Ասո
Տականորի Ձիննայ Միձուո Իկեուտի
Ռիկո Նարումի Ակո Իկեուտի
Նաոհիտո Ֆուձիկի Հիրոսի Միձունո