Մեկ ընտանիք՝ մեկ երեխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմիրով գրվածն ասում է՝ «Արգելվում է խտրականացնել, խոշտանգել, լքել իգական սեռի երեխաներին»։
«Հանուն պետության և ընտանիքների բարեկեցության խնդրում ենք ձեզ կյանքի կոչել ծնելիության պլանավորման քաղաքականությունը»։

Մեկ ընտանիքում մեկ երեխայի քաղաքականություն (կամ «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա»), Չինաստանի ժողովրդագրական քաղաքականություն։ 1970-ականներին, երբ պարզ դարձավ, որ մարդկանց մի հսկայական զանգված գերծանրաբեռնում է պետության ցամաքային, ջրային և էներգետիկ ռեսուրսները, Չինաստանը ստիպված էր օրենսդրորեն սահանափակել ընտանիքի անդամների թիվը։ Այսօր Չինաստանում մեկ կնոջից ծնված երեխաների թիվը 6-ից հասել է 1,6-ի։

Սահմանափակումների նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՉԺՀ-ի քաղաքացիներին սովորաբար թույլ չեն տալիս ընտանիքում մեկից ավելի երեխա ունենալ (բացառությամբ բազմապտուղ հղիությունների)։ Գյուղերում թույլատրվում է ունենալ երկրորդ երեխային այն դեպքում, եթե առաջին երեխան իգական սեռի է։

Իրավապահների հաղորդումների համաձայն՝ իրավախախտներին երբեմն ստիպել են արհեստական ճանապարհով ընդհատել կամ ստերիլիզացնել հղիությունը[1][2][3]։

Երկրորդ երեխայի ծննդի համար նախատեսված տուգանքը կազմում էր 4-8 տարվա միջին եկամուտը[4]։

Ծնելիության սահմանափակման քաղաքականությունը կախված է գավառներից (օրինակ՝ Պեկինի բնակիչները հնարավորություն ունեն երկու երեխա ունենալու, եթե ամուսիններից յուրաքանչյուրն իր ընտանիքում միակ երեխան է եղել)։ Բացի այդ, ծնելիության սահմանափակումը այնքան էլ խիստ չէ ազգային փոքրամասությունների նկատմամբ։ 100 000-ից քիչ բնակչություն ունեցող ազգերի դեպքում երեխաների թվի սահմանափակում նախատեսված չէ[5]։ Ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն 2 կամ 3 երեխա ունենալու՝ կախված նրանից, թե պետության որ մարզում են բնակվում[6]։

ՉԺՀ-ում ծնելիությունը կարգավորող նորմատիվ-իրավական ակտի օրինակ է Սինծյան-Ույգուրի ինքնավար մարզի ազգային ներկայացուցիչների 9-րդ համագումարի 2002 թվականին ընդունված «Սինծյանի ազգաբնակչության կարգավիճակի և ծնելիության վերահսկողության մասին» նորմատիվ-իրավական ակտը։ Այդ փաստաթղթի 15-րդ հոդվածում ամրագրված է․

Aquote1.png Հան ազգության ամուսինները, որոնք ապրում են քաղաքներում, կարող են դաստիարակել մեկ երեխայի, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող ամուսինները կարող են դաստիարակել երկու երեխայի, գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող հան ազգության ամուսինները կարող են դաստիարակել երկու երեխայի, ազգային փոքրամասնություն ներկայացուցիչները կարող են դաստիարակել երեք երեխայի։ Եթե ամուսիններից մեկը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, ապա ընտանքի նկատմամբ կիրառվում են ծնելիության վերահսկողության նպատակով սահմանված այն կանոնները, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնություններին[7]։ Aquote2.png

Վերոնշյալից պարզ է դառնում, որ այն ընտանիքները, որում ամուսիններից գոնե մեկը պատկանում է ազգային փոքրամասնություններին, Սինծյանում կարող են ունենալ 2-3 երեխա։ Այդպիսով տարածում գտան նաև միջազգային ամուսնությունները։

Պետական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար միգրանտների շրջանում ընտանիքի պլանավորմանը նվիրված միջոցառում։ Անցկացվել է 2011 թվականի հունվարյան ցրտաշունչ առավոտյան՝ Ուչանի ավտոկայանի առջևի հրապարակում։ Երկաթգծի ուղևորներին անվճար բաժանվում էին օրացույցներ, պահպանակներ և այլ հուշանվերներ։

Չինաստանում ծնելիության նվազեցմանն ուղղված պետական քաղաքականությունն իրականացվել է մի քանի փուլով․

  • 1956 թվական - ծնելիության պլանավորման առաջին շրջան։ Շարունակվել է մոտավորապես 2 տարի՝ մինչև Մեծ թռիչքի քաղաքականությունը։ Ուղղված էր աշխատանքի մոբիլիզացմանը և ինդուստրացմանը՝ փորձելով ապահովել տարիքային հավաքակազմը։ Չհաջողված է համարվում, բացառությամբ ծովափնյա քաղաքային բնակիչների մի մասի։
  • 1962 թվական - ծնելիության պլանավորման երկրորդ շրջան։ Տևել է մինչև 1966 թվականը՝ մինչև Չինաստանի մշակութային հեղափոխության քայքայումը։ Ուղղված էր ուշ ամուսնություններին, ընտանիքի չափերի կրճատմանը, ծնունդների միջև միջակայքերի երկարացմանը։ Կենտրոնացած էր քաղաքային բնակչության վրա, որտեղ հնարավոր էր որոշակի փոփոխությունների հասնել։ Ըստ էության, արդյունքը առանձնապես մեծ չէր։
  • 1971 թվական - ծնելիության պլանավորման երրորդ շրջան։ Տևել է մինչև 1970-ականները։ Հայտարարվեց «ուշ, հազվադեպ, քիչ» քաղաքականության մասին ( չինարեն հեշտ. 晚稀少 , պինին: wǎn xī shǎo, պալլ.: վան սի շաո)։ Ավելի շատ ջանքեր ներդրվեցին, ինչն ազդեց արդյունավետության վրա։ Այս շրջանում մեծ տարածում գտան հղիության արհեստական ընդհատումները և բեղմնականխումները։ Ամբողջ ընթացքում կազմակերպության դիրքորոշումը փոխվեց՝ 3 երեխայի սահմանափակումից հասնելով մինչև միայն մեկ երեխա ունենալու սահմանափակման։ Պետական և մարզային մակարդակներում ստեղծվեցին թույլատրելի մակարդակներ։
  • 1979 թվական - «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության իրականացում։ Մեկ երեխայի դիրքորոշումը պահպանվեց։ Ներդրվեց տուգանքների և խրախուսանքների համակարգը։ Հրապարակվեց «2000 թվականին 1,2 միլիարդ մարդ» նպատակը։
  • 1980-ական թվականների կեսեր - «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության թուլացում։ 1984 թվականին ընդունվեց «Փաստաթուղթ 7»-ը, որում բարձրաձայնվում էր իրատեսական նպատակների դիրքորոշումը՝ «փոքրիկ ճեղքի բացում հանուն մեծի կարկատման» քաղաքականությունը (գյուղերի բնակիչներին թույլատրվում էր ունենալ երկրորդ երեխային՝ վերջնական նպատակին հասնելու պայմանով)։ Նախորդ դիրքորոշումը՝ կապված 2000 թվականին 1,2 միլիարդ բնակչություն ունենալու հետ, փոփոխվում է «մոտ 1,2 միլիարդի»։ Դա առաջին հերթին ազդեց տեղական մակարդակի վրա, որտեղ սկսեցին երկրորդ երեխան ունենալ։ Նպատակները կարճաժամկետի փոխարեն դարձան երկարաժամկետ։
  • 1980-ականների վերջ (1989) - միջոցառումների հերթական խստացում, պաշտոնապես ամեն ինչ անցավ հսկողության տակ։
ՉԺՀ-ում մահացությունների և ծնելիության ցուցանիշները

Չինաստանի մայրցամաքային բնակչությունը 2000 թվականի նոյեմբերի մեկի տվյալներով կազմում էր 1 242 612 226 բնակիչ։

1990-ականների վերջին ծնելիության նկատմամբ արդունավետ վերահսկողությունը շոշափելի արդյունքներ գրանցեց․ բնակչության աճը այնքան դանդաղեց, որ ծնելիությունը մոտեցավ վերարտադրման մակարդակին (ինչն էլ հենց տվյալ փուլի նպատակն էր)։ Մեկ երեխայով ընտանիքները, որպես կանոն, հոգ էին տանում նրա կրթության մասին, ինչի արդյունքում Չինաստանում կրթվածության մակարդակը զգալիորեն բարձրացավ[8]։

Սակայն ի հայտ եկան նաև անսպասելի հետևանքներ․ փոխվեց բնակչության կառուցվածքը և տիպիկ ընտանիքի կազմը։ Չինաստանում արագորեն սկսեց փոխվել աղջիկների և տղաների հարաբերակցությունը․ աստիճանաբար աղջիկներն ավելի քիչ էին ծնվում (ընդհուպ՝ 855/1000 հարաբերակցությամբ)[8]։ Տասնյակ միլիոնավոր չինացի տղամարդկանց համար դժվարություններ առաջացան ընտանիք կազմելու հարցում[8]։ Պարզվեց նաև, որ միջին վիճակագրական չինացին ոչ միայն քույր կամ եղբայր չունի, այլև՝ մորաքույր և հորեղբայր, և հետևաբար՝ երկրորդային բարեկամական հարաբերություններ։ Առաջացավ այսպես կոչված «Ես-սերունդ» խնդիրը, երբ ընտանիքի միակ երեխան սովոր է իրեն համարել աշխարհի կենտրոնը և կյանքի նկատմամբ եսասիարական վերաբերմունք ունի[8]։

Մեկ երեխայի քաղաքականության բացասական հետևանքները Չինաստանը վերջնականորեն գիտակցեց 2013 թվականին, երբ գրանցվեց բնակչության աշխատունակության նվազում։ 2013 թվականի սկզբից մինչև 2015 թվականի սկիզբը աշխատունակ տարիքի բնակչության կրճատումը կազմում էր 3,7 միլիոն մարդ[9]։ Նույն տարում իշխանությունները սկսեցին թուլացնել ծնելիության հետ կապված սահմանափակումները՝ զույգերին թույլատրելով ունենալ երկրորդ երեխային այն դեպքում, եթե ամուսիններից գոնե մեկն իր ընտանիքի միակ երեխան է եղել։

«Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի վերջին Չինաստանում պաշտոնապես հայտարարվեց, որ «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը ապագայում կչեղարկվի, և ցանկացած ընտանիքում երեխաներ ունենալու թույլատրելի սահմանը կհասցվի 2-ի[1][10]։ 2015 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունվեցին բնակչության և ընտանեկան պլանավորման մասին օրենքում համապատասխան փոփոխությունները, և օրենքը ուժի մեջ մտավ 2016 թվականի հունվարի մեկից[11]։ Որպես այդ փոփոխության արդյունք՝ ակնկալվում էր յուրաքանչյուր տարի մինչև 3 միլիոնով ավելի երեխայի ծնունդ։ 2014 թվականին Չինաստանում ծնվեց մոտավորապես 17 միլիոն երեխա։ Սակայն հարկ է նշել, որ այդ փոփոխության արդյունքում ծնելիության ներկայիս ցուցանիշը կազմում է ընդամենը 15 միլիոն նորածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 China to allow all couples two children to counter aging population // Reuters, 29.10.2015
  2. «I Don’t Have a Choice over My Own Body». The Chinese Government Must End its Abusive Family Planning Policy // 21.12.2010. — P. 18
  3. Background Paper China: Family Planning. 08.03. — 08.09.2013. P. 13
  4. Чаплыгина М.Семью оштрафовали в Китае на $205 тыс. за рождение второго ребёнка // РИА Новости, 31.05.2012
  5. ОПЫТНЫМ Путём: ДЕТОРОДНЫЙ ОРДЕР // Vademecum № 08 15 ИЮЛЯ 2013
  6. Верхотуров Д. Китай и Россия: демографические политики // babr24.com, 22.09.2006
  7. Яо Ван. Синьцзян-Уйгурский автономный район и политика КНР в контексте современных вызовов международной безопасности. Диссертация на соискание ученой степени кандидата политических наук. — М., 2015. — С. 112—113.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Нандан Нилекани Дивиденды автократии против дивидендов демократии // Образ новой Индии: Эволюция преобразующих идей. — Москва: Сколково, 2010.
  9. Интернет-дайджест «Демография онлайн»_Январь_2015 // Российский институт стратегических исследований
  10. Гулева М.А. Отмена политики "одна семья - один ребенок" в Китае = Опубликовано в журнале "Азия и Африка сегодня", 2016, №6, с. 24-33 // Демоскоп Weekly : сайт. — 19 сентября - 2 октября 2016. — № 697—698.
  11. Top legislature amends law to allow all couples to have two children // Xinhuanet

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]