Jump to content

Մեծ օվկիանոսային ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհի սկիզբը

Մեծ օվկիանոսային ճանապարհ (անգլ.՝ Great Ocean Road), զբոսաշրջային տեսարժան վայր ավստրալիայի Վիկտորիա նահանգում[1]։

243 կմ երկարությամբ[2] Մեծ օվկիանոսային ճանապարհը (պաշտոնական անվանուը՝ B 100) անցնում է Վիկտորիա նահանգի Խաղաղ օվկյանոսյան ափերով։ Սկսվում է Թորքուեյ քազաքից՝ 38°20′15″S 144°19′0″E / 38.33750°S 144.31667°E / -38.33750; 144.31667, ավարտվում Ալլանսֆորդ[3] քաղաքի մոտ՝ 38°23′4″S 142°37′21″E / 38.38444°S 142.62250°E / -38.38444; 142.62250։ Ճանապարհի հիմնական մասն ասնցում է ափի երկայնքով, բայց կան նաև ցամաքային հատվածներ, որտեղ ճանապարհն անցնում է խաղողի այգիներով և խոնավ անտառներով[2]։ Ունի երթևեկության երկու գոտի և սահմանված է 80 կմ/ժ արագություն։ 2005 թվականից, Լորնից մինչև Ապոլլո-Բեյ, 45 կմ երկարությամբ հատված, տարին մեկ անգամ օգտագործվում է մարաթոնյան վազքի անցկացման համար[4]

Ճանապարհի շինարարների հուշարձան, կանգնեցվել է 1939 թվականին

Մեծ օվկիանոսային ճանապարհի կառուցումը սկսվել է 1919 թվականի սեպտեմբերի 19-ին[5], ավստրալիացի զինվորների առաջին համաշխարհային պատերազմից հետ վեռադառնալուց անմիջապես հետո[2]։ Հենց այս երեք հազար մարդն[6] էլ զբաղվեց դրանով, աշխատելով շաբաթական հինգ ու կես օր, ութ ժամ աշխատանքի դիմաց ստանալով 10 շիլլինգ և 6 պենս, ընդ որում սնունը ամբողջ շաբաթվա համար կազմում էր 10 շիլլինգ։ Այս ճանապարհը նախագծվել էր որպես զինվորական հուշարձան, ի հիշատակ Առաջի համաշխարհյաին պատերազմի զոհերի, այն միաժամանակ պետք է կապեր ափամերձ հեռավոր բնակելի վայրերը, հեշտացներ փայտանյութի տեղափոխումը և գրավեր զբոսաշրջիկներին[7]։

Ըստ հաշվարկների ճանապարհը պետք է կառուցվեր 3 կմ ամիս արագությամբ, նրա կառուցման ընթացքում գրեթե չի օգտագործվել շինարարական տեխնիկա, աշխատանքի մեծ մասն իրականացվում էր բրիչների, բահերի, պայտուցիկների և սայլակների օգնությամբ[7]։ Մի քանի աշխատակիցներ աշխանանքների կատարման ընթացքում մահացել են, առավել բարդ էին զառիվայր ժայռոտ հատվածները[7]։ Չնայած սրան շինարարների ճամբարներում կար դաշնամուր, գրամոֆոն, նոր շաբաթաթերթեր և ամսագրեր։ 1924 թվականին, կառուցվող ճանապարհից ոչ հեռու գտնվղ խութերից մեկում հայտնվեց «Կազինո» շոգենավը, այն տեղափոխում էր 500 տակառ գարեջուր և 120 տակառ խմելու սպիրտ։ Աշխատող զինվորները բեռը «փրկեցին», ինչի արդյունքում ճանապարհաշինարարական աշխատանքները հետաձգվեցին երկու շաբաթով։

Ճանապարհի առաջին հատվածը բացվել է 1922 թվականի մարտի 18-ին[6], բայց շուտով նորից փակվում է հետագա աշխատանքների կատարման համար։ Ճանապարհաշնիության ծախսերը կոմպենսացվեց ճանապարհի վճարովի լինելով՝ 2 շիլլինգ ավտոմեքենաների և 10 շիլլինգ երկու և ավելի ձիերով սայլակառքերի համար[6]։ Այն բանից հետո երբ ճանապարհաշինության ծախսերը ամբողջությամբ հետ հավաքվեց, 1936 թվականի հոկտեմբերի 2-ին այն տրվեց հանրապետությանը որպես նվեր և ճանապարը դարձավ անվճար[6]։

Վիթխարի շինարարությունը ավարտվեց 1932 թվականի նոյեմբերի 26-ին[6], և գրեթե անմիջապես այն ճանաչվեց, որպես աշխարհի ամենամեծ զինվորական հուշարձան։ Շինարարության կազմակերպիչ և ներշնչող՝ Հովարդ Հիտչքոքը (Howard Hitchcock), մահացել է ճանապարհի պաշտոնական բացումից 3 ամիս առաջ[7]։

1960 թվականին ճանապրհի մի մասը փոթորիկի պատճառով հայտնվեց օվկիանոսում, Լորնի մոտ ճանապարհը երկու անգամ քանդվել է սողանքների պատճառով՝ 1964[8] և 1971[9] թվականներին։ 1962 և 1964 թվականներին[10] ճանապարհը փակվել է բնական հրդեհների պատճառով։ 2011 թվականին փլվել են ճանապարհի վրա կախված ժայռերը։

1962 թվականին Tourist Development Authority կազմակերպության կողմից Մեծ օվկիանոսային ճանապարհը ճանաչվեց որպես «աշխարհի ամենագեղատեսիլ ճանապարհ»[11]։ Չնայած ճանապարհի որոշ բարեկարգումների, կապված նրա անվտանգության բարձրացման հետ, ճանապարհի շատ հատվածներ համարվում են բավականին վտանգավոր, օրինակ հայտնի է որ 1966 թվականին տեղի ոստիկանությունը այն օգտագործել է իր աշխատակիցների մարզումների համար[12]։

2004 թվականին ճանապարհի երկայնքով՝ 104 կմ, բացվել է քայլելու երթուղի (Great Ocean Walk )[13]։

2011 թվականին Մեծ օվկիանոսային ճանապարհը ավելացվել է ավտրալիայի ազգային ժառանգության գրանցամատյանում (Australian National Heritage List)[14]։

Ճանապարհի ուղենիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակելի տարածքներ (արևելքից դեպի արևմուտք)

Թորք (Torquay) → Էնգլիս (Anglesea) → Էիրիս Ինլեթ (Aireys Inlet) → Լորն (Lorne) → Վեյ Րիվեր (Wye River) →Կենեթթ Րիվեր (Kennett River) → Ապոլլո Բեյ (Apollo Bay) → Լվերս Հիլլ (Lavers Hill) → Փորթ քեմպբելլ (Port Campbell) → Պետերբորո (Peterborough)

Տեսարժան վայրեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Preserving the fragile Great Ocean Road на сайте theage.com.au, 2 января 2006, стр. 1-2
  2. 1 2 3 Surfing the vineyards on the Ocean Road на сайте independent.ie, 30 мая 2010
  3. Great Ocean Road 'top tourism experience' Արխիվացված 2012-03-31 Wayback Machine на сайте couriermail.com.au, 29 сентября 2008
  4. Highton man second in marathon на сайте geelongadvertiser.com.au, 20 мая 2012
  5. Great Ocean Road. History Արխիվացված 2011-09-24 Wayback Machine на сайте news.com.au
  6. 1 2 3 4 5 Road's still great, 75 years on на сайте theage.com.au, 10 апреля 2007
  7. 1 2 3 4 Moment in Time - Episode 27 на сайте abc.net.au, 14 августа 2009
  8. Landslide Closes Great Ocean Road, газета The Age, 12 августа 1964, стр. 11
  9. Ocean Road open — but watch out, газета The Age, 9 декабря 1971, стр. 8
  10. Council of War on state fire peril today, газета The Age, 8 января 1964, стр. 1
  11. Great Ocean Road In World Class, газета The Age, 15 августа 1962, стр. 4
  12. Tighter averages on poor roads in tough run, газета The Sydney Morning Herald, 4 декабря 1966, стр. 56
  13. Great Ocean Walk Արխիվացված 2011-12-27 Wayback Machine на сайте visitvictoria.com
  14. Great Ocean Road added to Australia's national heritage list(չաշխատող հղում) на сайте heraldsun.com.au, 7 апреля 2011

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ օվկիանոսային ճանապարհ» հոդվածին։