Մեծ նարինջ (ռեստորան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ նարինջ
Gibeau Orange Julep
Տեսակռեստորան
ԵրկիրԿանադա
ՏեղագրությունԿանադա Կանադա, Քվեբեկ, Մոնրեալ
ՓողոցԴեկար Բելվեդերի փողոց 7700
Կառուցի ձևնարնջի օրինակով
Հիմնադրված է1932
Բացված1932 թվական
Քարտեզ
Քարտեզ

Մեծ նարինջ (ֆր.՝ Gibeau Orange Julep), ռեստորան և արագ սննդի կետ, որը գտնվում է Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում[1][2]։ Ռեստորանի շենքն արտաքինից հիշեցնում է հասարակ նարնջի։ Կառույցն ունի երեք հարկ և ընդհանուր հաշվով քառասուն ոտնաչափ տրամագիծ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեստորանը բացվել է 1932 թվականին կանադացի առևտրական Հերմաս Ջեբյուի կողմից։ Նա նպատակ ուներ կառույցի ներսում վաճառել սեփական արտադրության նարնջի հյութերը։ 1945 թվականին Ջեբյուն նույն շենքի տեղում կառուցում է նարնջի կոնստրուկցիայով երկհարկանի կառույց, որը պետք է ծառայեր որպես ռեստորան։ Բացի այդ, առևտրականը նպատակ ուներ նաև այդ շենքի ներսում ապրել իր կնոջ և երեխաների հետ։ «Մեծ նարինջ» ռեստորանն իր ներկայիս տեսքը ստանում է 1966 թվականին՝ դիզայներ Օլյուս Բոյսի նախագծի շնորհիվ։ Արտաքին շերտը բաղկացած է լամինացված փայտից պատրաստված շշերի շրջանակից։

Այդ հարմարանքի շնորհիվ առանց էլեկտրական միջամտության շենքը երեկոյան ժամերին մասնակորեն լուսավորվում է։ Ժամանակի ընթացքում ռեստորանը ստանում է պատմական նշանակություն և սկսում ծառայել որպես բազմաֆունկցիոնալ սննդկի կետ։ Ներկայումս ռեստորանի մենյուում շեշտը դրված է կանադական խոհանոցի ճաշատեսակների վրա։

Մատուցվում են հիմնականում ազգային ճաշատեսակներ, ինչպես նաև արտասահմանյան երկրի խոհանոցներին բնորոշ որոշակի խորտիկներ։ Այն հայտնի է նաև որպես արագ սննդի կետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեծ նարինջ ռեստորանը։ Ի՞նչն է զբոսաշրջիկներին գրավում Կանադայում. Տորոնտո, Կանադա: ECW Press. 2003.
  2. Բրաունշթայն, Բիլլ (2007 թ․ մայիսի 30). «Հիմնական տեսարժան վայրեր և ուղղություններ». The Gazette. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ նարինջ (ռեստորան)» հոդվածին։