Մեծ խաղ (ֆիլմ, 2014)
Մեծ խաղ (անգլ.՝ Big Game), ֆինլանդացի ռեժիսոր և սցենարիստ Յալմարի Հելանդերի ֆիլմը։ Ֆինլանդիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրությունն է։
Ֆիլմը ցուցադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Տորոնտոյի կինոփառատոնին[10][11]։ Ֆինլանդիայում ֆիլմը վաճառքի է հանվել 2015 թվականի մարտի 19-ին, Ռուսաստանում՝ 2015 թվականի ապրիլին, իսկ ԱՄՆ-ում` ապրիլին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ի նախագահը Air Force One ինքնաթիռով պաշտոնական այցով մեկնում է Ֆինլանդիա։ Նախագահի թիկնազորի պետը, հանցավոր համաձայնության գալով, անջատում է ինքնաթիռի հակահրթիռային համակարգը։ Ահաբեկիչները Հազարի գլխավորությամբ Լապլանդիայի օդային տարածքում խոցում են ինքնաթիռը։ Նախագահը հայտնվում է լեռներում՝ Ֆինլանդիայի հյուսիսում։ Նրան գտնում է 13-ամյա դեռահաս, որին ուղարկել էին իր առաջին որսին։ Պենտագոնի կողմից ուղարկված «Ծովային կատուները» փորձում են փրկել նախագահին, իսկ ահաբեկիչները՝ բռնել կամ սպանել։
Դավադիրներին չի հաջողվում սպանել նախագահին, դրա համար նրանք սպանում են ԱՄՆ-ի փոխնախագահին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմում ներգրավված են ավելի քան 20 դերասաններ, չհաշված զանգվածային տեսարաններում նկարահանվածները։
Դերասան | Դեր |
---|---|
Սեմյուել Լ. Ջեքսոն | ԱՄՆ-ի նախագահ |
Օնի Թոմիլա | դեռահաս Օսկարի |
Մեհմեթ Կուրտուլուշ | ահաբեկիչ, Հազար |
Ֆելիսիտի Հուֆման | ԿՀՎ-ի տնօրեն |
Վիկտոր Գարբեր | ԱՄՆ-ի փոխնախագահ |
Թեդ Լեվայն | գեներալ Անդերվուդ |
Ջիմ Բրոդբենտ | Հերբերթ |
Ռեյ Սթիվենսոն | Մորիս |
Jորմա Թոմիլա | Օսկարիի հայրը, Տապիո |
Ռիստո Սալմի | Համարա |
Բյուջե և նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նկարահանված է Դեն Սմիթի համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմի բյուջեն կազմում է 8,5 միլիոն եվրո, ինչը ֆինլանդական կինեմատոգրաֆիայի համար ռեկորդ էր։
Ֆիլմը նկարահանվել է 8 շաբաթվա ընթացքում Բավարիայում, դրա համար ֆիլմում ցուցադրված լեռները նույնիսկ մոտավորապես նման չեն հյուսիսային Ֆինլանդիայի թեք բլուրներին, որտես, ըստ սցենարի, տեղի են ունենում իրադարձությունները։
Տղայի դերում նկարահանված Օնի Թոմիլան հանդիսանում է ռեժիսոր Յալմարի Հելանդերի զարմիկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt2088003/
- ↑ 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/big-game
- ↑ http://www.filmstarts.de/kritiken/221400.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.mafab.hu/movies/big-game-140408.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://bbfc.co.uk/releases/big-game-film
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 Internet Movie Database — 1990.
- ↑ 'Big Game': Toronto Review // The Hollywood Reporter(անգլ.)
- ↑ Toronto 2014 Review: BIG GAME, Big Fun That Feels Totally Fresh. Archived 2014-09-09 at the Wayback Machine.(անգլ.)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Relativity Media ֆիլմեր
- 2014 ֆիլմեր
- Ֆիննական ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Գերմանական մարտաֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Գերմանական արկածային ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ֆիլմեր ահաբեկչության մասին