Մեծ ժամանակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ ժամանակը
անգլ.՝ The Big Time և ֆր.՝ La Guerre des modifications
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Ձևվեպ
ՀեղինակՖրից Լեյբեր
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Կազմի հեղինակEd Emshwiller?
ՀրատարակչությունAce Books? և Gregg Press?
Հրատարակվել էմարտ 1958[1]

Մեծ ժամանակը (անգլ.՝ The Big Time), ամերիկյան ֆանտաստ Ֆրից Լեյբերի գիտաֆանտաստիկ վեպը, որն առաջին անգամ հրապարակվել է Galaxy Science Fiction ամսագրում 1958 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Նույն թվականին վեպն արժանացել է «Հյուգո» մրցանակի որպես լավագույն վեպում։ Ստեղծագործությունը նկարագրում է պատերազմի դրվագ Երկիր մոլորակի երկու խմբակցությունների՝ «սարդերի» (անգլ.՝ Spiders) և «օձերի» (անգլ. ՝ Snakes) միջև։ Երկու ցեղերն ունեն ժամանակի մեջ ճանապարհորդելու կարողություն։ Նրանց դիմակայությունն ազդում է մարդկության անցյալի վրա, ինչն անդրադառնում է ներկայիս Երկիր մոլորակի բնակիչների վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի աշխարհում տեղի է ունենում «փոփոխությունների պատերազմ» (անգլ.՝ The Change War), վեպում նկարագրվում է երկրացիների երկու խմբակցությունների՝ «սարդերի» (անգլ.՝ Spiders) և «օձերի» (անգլ.՝ Snakes) պատերազմը, որոնք կարող են ճանապարհորդել ժամանակի ու տարածության մեջ, և որոնց գործողություններն ազդում են անցյալի վրա և փոխում մարդկանց ապագան։ Արդյունքում պատերազմն ընթանում է անցյալի իրադարձությունների փոփոխության միջոցով՝ յուրաքանչյուր կողմին անհրաժեշտ «ներկա» իրավիճակի ստեղծման համար։ Վեպում չեն բացահայտվում, թե ովքեր են ղեկավարում խմբակցությունները, որոնք են պատերազմի պատճառները և հաղթելու պայմանները։

Վեպի բոլոր իրադարձությունները տեղի են ունենում «վերականգնողական կայանում» (անգլ.՝ Recuperation Station)՝ այն վայրում, որտեղ զինվորները վերականգնվում են ռազմական գործողություններից հետո։ Ընդ որում՝ բուժման հիմնական պատճառները հոգեկան խնդիրներն են, որոնք առաջանում են ժամանակի փոփոխությունների հետևանքով։ Երկրի վրա, մասնավորապես, որտեղ կատարվում է գործողությունների մեծ մասը, որոնցում ներգրավված են այս կայանի բնակիչները, ապրում է «փոքր ժամանակում»(անգլ.՝ Little Time), այդ ժամանակն էլ հենց փոխում են։ Կայանը ինքնին (ինչպես և մյուս ռազմական օբյեկտները, ինչպես նաև զինվորները և անձնակազմը) գտնվում է ժամանակի և տարածության մեջ պղպջակի մեջ՝ «Անսահման ժամանակում» (անգլ.՝ The Big Time), նրա համար գոյություն ունեն իր օրենքները։ Զինվորները «փոփոխությունների» պատերազմի համար հավաքագրվում են տարբեր ժամանակներում՝ անցյալ և ապագա, ամբողջ տիեզերքում։ Վեպի հերոսներն են ամազոնուհին, հռոմեական լեգեոները, հուսարը, Վերմախտի զինվորը, ամերիկացի զինվորը, տիեզերական դեսանտը, ինչպես նաև սատիրը Վեներայից և Լուսնի բնակիչը։ Նրանց վերցրել են իրենց հավանական մահից առաջ, և այլևս կարևոր չէ, թե ում են նրանք ծառայել։

Պատումը տարվում Գրետայի՝ մի երիտասարդ աղջկա նունից, որը ծառայում է կայանում։ Նա հավաքագրվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա մասնագիտությամբ «կոնֆերանսյե» է (անգլ.՝ Entertainer)՝ ինչ-որ բան բուժքրոջ, հոգեթերապևտի և մարմնավաճառի միջև։ Պատերազմի մասին շատ տեղեկություններ փոխանցվում են այլ կերպարների պատմությունների միջոցով, որոնք երբեմն զբաղեցնում են ամբողջ բաժիններ։ Այդ պատմություններից կարելի է իմանալ, որ անցյալում կատարված փոփոխությունների արդյունքում նացիստները հաղթել են Երկրորդ համաշխարհային պատերազմում, սակայն «փոփոխությունների պատերազմի» մասշտաբով այդ իրադարձությունը չափազանց մեծ չի համարվում։

Հիմնական սյուժեն կայանում ժամացույցի մեխանիզմով ատոմային ռումբի հայտնաբերումն է, այն լիցքաթափելու և այն տեղ հասցնողին գտնելու փորձերը։

Պատմություն և Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում «Մեծ ժամանակը»  թողարկվել է Galaxy Science Fiction ամսագրի երկու համարներում (մարտ-ապրիլ, 1958), որը նկարազարդել է Վյորջիլ Ֆինլին (անգլ.՝ Virgil Finlay)։ Նույն թվականին վեպն արժանացել է «Հյուգո» մրցանակի «Լավագույն վեպ» կատեգորիայում։ 1961 թվականին Ace Books հրատարակչության կողմից վեպը հրատարակվել է գրքի տեսքով (նույն տիեզերքի մասն «Մտքի սարդը և այլ պատմվածքներ» (անգլ.՝ «The Mind Spider and Other Stories») պատմվածքների ժողովածուի հետ միասին[2], իսկ 1976 թվականին թողարկվել է կոշտ շապիկով տարբերակը[3]։

Ալգիս Բուդրիսը վեպը համարում էր իր ժամանակի լավագույն գիտաֆանտաստիկ վեպերից մեկը[4][5]։ 2012 թվականին վեպն ընդգրկվել է «American Science Fiction: Nine Classic Novels of the 1950s» ժողովածուում[6]։

Վեպը թարգմանվել է իտալերեն[7], իսպաներեն[8], հոլանդերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն[9], ռուսերեն[10], լեհերեն[11] և մի շարք այլ լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Publication: The Big Time / The Mind Spider and Other Stories
  3. Publication: The Big Time
  4. Budrys, Algis (October 1967). Galaxy Bookshelf. Galaxy Science Fiction: 188—194.Budrys, Algis Galaxy Bookshelf (und) // Galaxy Science Fiction. — 1967. — С. 188—194.
  5. Budrys, Algis (February 1968). Galaxy Bookshelf. Galaxy Science Fiction: 157—162.Budrys, Algis Galaxy Bookshelf (und) // Galaxy Science Fiction. — 1968. — С. 157—162.
  6. Dave Itzkoff (2012 թ․ հուլիսի 13). «Classic Sci-Fi Novels Get Futuristic Enhancements from Library of America». Arts Beat: The Culture at Large. The New York Times. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  7. «Безмежний час» у італійській базі фантастики «Catalogo SF, Fantasy e Horror, A cura di Ernesto VEGETTI, Pino COTTOGNI ed Ermes BERTONI» (Indice Cronologico per Autore)
  8. ««Безмежний час» на сайті tercerafundacion.net». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  9. у міжнародній базі фантастики «The Internet Speculative Fiction Database»
  10. [в «Энциклопедия фантастики. Кто есть кто. Под ред. Вл. Гакова, 1995»]
  11. «Безмежний час» у Польській енциклопедії фантастики

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]