Մեծ երաշտահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ երաշտահավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Երաշտահավեր
Լատիներեն անվանում
Parus major
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մեծ երաշտահավ, (լատին․՝ Parus major), երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 22,5-25,5 սմ։ Փետրածածկը վառ գույներով է, մարմինը ներքևից՝ դեղին, կզակի սև շերտը տարածվում է մինչև փորը։ Հասունի գլուխը սև ու սպիտակ նախշերով է։ Արուի փորին կա սև, լայն հատված, էգի փորին այն նեղ է կամ բացակայում է։ Երիտասարդի գլխի նախշը սև ու դեղին է, դեմքի ստորին մասը երիզող սև շերտը բացակայում է։

Չափազանց շարժունակ է, կերը փնտրում է մանրակրկիտ։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում, ձմռանը՝ թփուտային կիսաանապատներում։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, պտուղներով։ Գարնանային երգի ամենավաղ ժամկետը հունվարի շրջաններում հունվար- փետրվարին է, բարձրադիր և հյուսիսային շրջաններում՝ մարտ-ապրիլին, վերջին ժամկետը՝ հուլիսի առաջին օրերին։

Բաշխման տեսակների առաջ

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջանի արգելոցում առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի վերջից։ Բների զանգվածային կառուցումը՝ ապրիլի 1-ին կեսից հունիսի վերջը (տևում է 9-11 օր), կրկնակի բնադրման դեպքում՝ 4-5 օր։ Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից, մամուռից։ Բնադրում է քարերի կույտերում, ժայռաճեղքերում, տանիքների տակ, տարբեր խոռոչներում, վառարանների խողովակներում։ Բույնը կառուցում է էգը։ Դիլիջանի և Խոսրովի անտառ արգելոցներում հաջողությամբ զբաղեցնում են արհեստ, թռչնաբները։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հունիսի վերջ, կրկնակի բնադրման դեպքում՝ նույնիսկ բներում ձագերի առկայության պայմաններում։ Դնում է 18 մմ տրամագծով, սպիտակ-կարմիր՝ դարչնագույն պտերով 4-12 ձու։ Թխասկալում է էգը՝ 14-16 օր, արուն պաշտպանում է էգին և բույնը։ Ձագերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի վերջ, թռիչքին տիրապետողները՝ մայիսի վերջից օգոստոսի սկիզբը, որոնք, հասունների հետ ընտանեկան խմբեր կազմած, տեղափոխվում են տեղից տեղ։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ երաշտահավը աչքի է ընկնում բարձր պտղաբերությամբ, 80-95% սերնդի պահպանությամբ, մասնավորապես արհեստական, բներում։ Դիլիջանի արգելոցում գրանցվել է ծնված ձագերի 96,2 %-ի թռիչքը բներից։ Վնասատու միջատների դեմ կենսական պայքարի բացառիկ միջոց է։ Գեղագիտական որոշակի արժեք է ներկայացնում ականջ շոյող սրնգային երգով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]