Մեծ եգիպտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեծ եգիպտական թանգարան
Grand Egyptian Museum 2019-11-07j.jpg
Տեսակթանգարան և թանգարանի շենք
ԵրկիրFlag of Egypt.svg Եգիպտոս
ՏեղագրությունԱլ-Գիզա
ՎայրԳիզա
ՀասցեEl Remayah Sq., Cairo-Alex. Road, Giza և ميدان الرماية ، طريق القاهرة الإسكندرية الصحراوي ، الجيزة
Կայքgem.gov.eg

Մեծ եգիպտական թանգարան, թանգարան Գիզայում (Եգիպտոս), բացումը կլինի 2018 թվականին։ Այն քաղաքի նոր գլխավոր հատակագծի մասն է կազմում, նրա մակերեսը կկազմի 50հա։ 2002 թվականի հունվարի 5-ին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը թանգարանի հիմքում դրել է առաջին քարը։ Թանգարանի շինարարության արժեքը մոտ 550 միլիոն դոլար է։

Թանգարանի հեռավորությունը Գիզայի բուրգերից կազմում է մոտ 2 կմ։

Թանգարանի ճարտարապետական կառուցվածքը և դիզայնը որոշվել են 2002 թվականի հունվարի 7-ին կազմակերպված մրցույթի արդյունքում։ Կազմակերպիչները ստացել են 1557 նախագիծ աշխարհի 82 երկրներից։ Մրցույթի երկրորդ փուլում ընտրվել են 20 նախագիծ, 2003 թվականի հունիսի 2-ին հրապարակվել է հաղթողի անունը։ Հաղթողն է դարձել իռլանդական «Heneghan Peng» ընկերությունը Դուբլինից։ Թանգարանի սրահները կլիեն եռանկյունաձև` բուրգաձև տանիքով։ Պատերը կլինեն կիսաթափանցիկ քարից։ Գլխավոր մուտքի մոտ կցուցադրվեն ամենախոշոր ցուցանմուշները։

2010 թվականի փետրվարի 2-ին Եգիպտոսի ղեկավարությունը պայմանագիր է կնքել «Hill International» ընկերության հետ, որի մասնագետները կվարեն շինարարության կառուցողական և կազմակերպական ապահովումը[1]:: Շինարարության 550 միլիոն դոլարից 300 միլիոնը ֆինանսավորվում է միջազգային համագործակցության Ճապոնական բանկի կրեդիտի հաշվից, մնացած գումարը Հնությունների գլխավոր խորհրդի և այլ միջազգային ֆոնդերի նվիրատվությունների հաշվից[2]:.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hill International-Led Joint Venture Selected as Project Manager for the Grand Egyptian Museum»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-06-ին։ Վերցված է 2016-08-17 
  2. «World news and international headlines - The National»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-25-ին։ Վերցված է 2021-09-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]