Մեծ գրադարան (Մոնրեալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեծ գրադարան
Grande Bibliotheque 13.JPG
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա[1][2]
Տեսակգրադարանի շենք
Հիմնվել էհոկտեմբեր 2002[3][2]
ՏեղադրությունՎիլ-Մարի
Հասցե475, boulevard De Maisonneuve Est, Montréal (Québec) H2L 5C4[4][1][2][…]
Այլ տվյալներ
Կայքbanq.qc.ca/a_propos_banq/informations_pratiques/grande_bibliotheque/(ֆր.) և banq.qc.ca/a_propos_banq/informations_pratiques/grande_bibliotheque/index.html?language_id=1(անգլ.)

Մեծ գրադարան կամ Գրանդ բիբլիոտեք (ֆր.՝ Grande Bibliothèque), հանրային գրադարան Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքի կենտրոնում, որի հավաքածուն կազմում է Քվեբեկի ազգային գրադարանի՝ Քվեբեկի ազգային գրադարան և արխիվ (BAnQ), մի մասը։

Գրադարանի անդամակցությունն անվճար է Քվեբեկի բոլոր բնակիչների համար։ Գրադարանն ամեն օր ունի 10000 այցելու, 2009 թվականին ունեցել է 3000000 ընթերցող[5], 2011 թվականին՝ 2,7 միլիոն։ Համարվում է Հյուսիսային Ամերիկայի և Ֆրանկոֆոնիայի ամենահաճախ այցելվող գրադարանը[6]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանդ բիբլիոտեքի հավաքածուն բաղկացած է մոտ 4000000 ստեղծագործություններից՝ ներառյալ 1140000 գրքեր, 1200000 այլ փաստաթղթեր և 1660,000 միկրոֆորմերից։ Աշխատանքների մեծամասնությունը ֆրանսերեն է, մոտավորապես 30%-ը անգլերեն, ինչպես նաև այլ լեզուներով։ Գրադարանն ունի 80 կիլոմետր պահարանատարածք[5]։

Աշխատանքները բաժանված են երկու հավաքածուների։ Ազգային հավաքածուն կամ Քվեբեկյան ժառանգության հավաքածուն, որը ներառում է շուրջ մեկ միլիոն աշխատանք, բաղկացած Քվեբեկի ազգային գրադարանին լեգալ դեպոզիտի համար տրված բոլոր գործերի օրինակներից, այն է՝ 1968 թվականից ի վեր նահանգում տպագրված յուրաքանչյուր գրքի, ինչպես նաև այլ տեղերում տպագրված մոտ 35 000 գրքերի քվեբեկյան թեմաներ արծարծող կամ առնվազն համահեղինակներից մեկը բնիկ նահանգից է եղել։ Այս թիվը ներառում է նաև նահանգի ֆրանսիացի-կանադացիների, ֆրանսիացի- ամերիկացիների կամ նահանգի բնիկների մասին փաստաթղթերը[7]։ Սա համալրվում է Saint-Sulpice հավաքածուի շուրջ 78000 աշխատանքներով, որոնց մի մասը թվագրվում է 1760-ական թվականներին և ներառում են գրքեր այնպիսի գործիչների անձնական գրադարաններից, ինչպիսիք են Լուի-Ջոզեֆ Պապինոն և Լուի-Իպոլիտ Լաֆոնտենը։ «Ազգային հավաքածուն» հասանելի է տեղում ծանոթանալու համար։

de prêt et de référence համաշխարհային հավաքածուն՝ բոլոր առարկաների վերաբերյալ երեք միլիոն աշխատանքների հավաքածու, ներառում է Մոնրեալի կենտրոնական գրադարանի հավաքածուն, որը նախագծի համար ձեռք է բերվել Մոնրեալ քաղաքից, ինչպես նաև նոր ձեռքբերումները։ Բացի հղումային աշխատանքներից, այդ աշխատանքները հասանելի են փոխառությամբ։ Գրավոր աշխատանքները դասակարգված են Դյուրիի տասնորդական դասակարգման համակարգով։

Բացի գրավոր աշխատանքները, հավաքածուն ներառում է նաև մեծ մուլտիմեդիա հավաքածու՝ ներառյալ 70000 երաժշտական ձայնասկավառակ, 5000 երաժշտական միավոր, 16000 DVD և Blu-ray ֆիլմեր, 500 ծրագրեր։ Գրադարանի հարմարեցված գրքային ծառայությունն ունի ավելի քան 50000 փաստաթղթեր տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար, այդ թվում՝ Բրեյլի գրեր և աուդիոգրքեր։

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանն ունի 1300 ընթերցանության համար նախատեսված աթոռներ, 850 ուսումնական նստատեղեր, 350 համակարգչային կայաններ։
Ներքնահարկն ունի հատուկ աուդիո-վիզուալ սարքավորումներով մանկական գրադարան՝ Espace jeunes:
Գրադարանի լայնածավալ մուլտիմեդիա միջոցները ներառում են 44 աուդիո կայաններ և 50 տեսակայաններ, ինչպես նաև մուլտիմեդիա համակարգչային տերմինալներ և երկու երաժշտական սենյակ՝ էլեկտրոնային երաժշտություն ստեղծելու համար։
Այլ մասնագիտացված ծառայությունները ներառում են աշխատանքային և կարիերայի կենտրոն, գործարար կապի կենտրոն, Քվեբեկի նորեկների համար հատուկ սպասարկման կենտրոն և լեզվի լաբորատորիա։
Բացի հավաքածուներից, ընթերցասրահներից և աուդիո-վիզուալ միջոցներից, Գրանդ բիբլիոտեքը պարունակում է նաև ցուցահանդեսային տարածքներ, կոնֆերանս սենյակներ, թատրոններ և լսարաններ։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանդ բիբլիոտեքը, որը Քվեբեկի նախկին վարչապետ Լյուսեն Բուշարի նախագծերից էր, նախագծվել է Քանվեյքից Վանկուվերի Patkau Architects և Քվեբեկի Croft-Pelletier/Gilles Guité ճարտարապետական ֆիրմաների կողմից։

33000 մ 2 տարածք ունեցող նոր գրադարանի 90,6 միլիոն դոլար արժողությամբ շինարարությունը սկսվել է 2001 թվականին նախկին Առևտրի պալատի ( Palais du commerce) տեղում։ Այն պաշտոնապես բացվեց 2005 թվականի ապրիլի 23-ին՝ Գրքի համաշխարհային և հեղինակային իրավունքի օրվա կապակցությամբ, նույն տարում, երբ Մոնրեալը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել էր Գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Գրադարանը հանրության համար բացվել է հաջորդ շաբաթ օրը՝ 2005 թվականի ապրիլի 30-ին, գրքերի փոխառությունը սկսվել է մայիսի 3-ից։

Ժամանակակից հարդարված հինգ հարկանի շենքը ծածկված է Հյուսիսային Ամերիկայում նախկինում երբևէ չօգտագործված U-shaped ապակու թիթեղներով, որոնք հորիզոնական տեղադրվել են շենքի ամբողջ բարձրությամբ ձգվող պղնձե հենարաների վրա։

2005 թվականի հունիսին ապակու երեք սալիկները կոտրվեցին։ 2005 թվականի հուլիսի առաջին երեք շաբաթների ընթացքում ևս երեք սալեր կոտրվեցին, շաբաթական՝ միջինը մեկ միջադեպ։ Մինչև խնդրի լուծումը տեղադրվեցին մետաղական բարիկադներ։

Ազգային և համընդհանուր հավաքածուները տեղավորված են փայտե երկու սենյակներում ( chambres de bois): Այս բազմահարկ տարածքները սահմանազատված են պատի փայտե շերտերով, որոնք թույլ են տալիս անուղղակի բնական լույսի թափանցում կամ դրա արգելափակում՝ ըստ հավաքածուի պահպանման կարիքների։ Պատի շերտերը պատրաստվում են Քվեբեկում աճող դեղին կեչուց, որը Քվեբեկի պաշտոնական ծառն է։

Քվեբեկի կառավարության արվեստի և ճարտարապետության ինտեգրման քաղաքականության համաձայնությամբ՝ շենքում կան արվեստի մի քանի ինտեգրված ստեղծագործություններ՝

  • Ժան-Պիեռ Մորինի «Espace fractal» դրսում գտնվող քանդակը
  • Դոմինիկ Բլայնի Rue Savoie ճակատի վրա գտնվող «Vous êtes ici» ապակե որմնանկարը
  • Լուիս Վիգերի «Voix sans bruit» մետրոյի մակարդակի կինետիկ լուսավոր որմնանկարը
  • Շենքի հյուսիսում գտնվող քանդակային այգին, որի տարածքը յուրաքանչյուր տարի լրացվում է քանդակագործության և լանդշաֆտային արվեստով. այժմ՝ Ռոջեր Գոդրոյի Jardin punk և Jardin de la forêt urbaine աշխատանքը

Գրադարանը գտնվում է 475 Boulevard de Maisonneuve East (45 ° 30'56.00 "N 73 ° 33'45.00" W) Բերի փողոցի անկյունում, Մոնրեալի Քվեբեկի համալսարանի կամպուսին կից գտնվող լատինական թաղամասում, Ville-Marie շրջանում։ Այն անմիջականորեն կապված է ստորգետնյա քաղաքից դեպի Berri-UQAM մետրո կայարան[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 StructuraeRatingen: 1998.
  2. 2,0 2,1 2,2 SkyscraperPage — 1998.
  3. Historique de construction de la Grande Bibliothèque — 1967.
  4. Grande Bibliothèque — 1967.
  5. 5,0 5,1 Guthrie, Jennifer. "La Grande Bibliothèque a 5 ans." Métro (Montréal), April 29, 2010, p. 10.
  6. «GRANDE BIBLIOTHÈQUE: La plus fréquentée de la Francophonie»։ Agence QMI։ 2012-11-02։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է նոյեմբերի 3, 2012 
  7. «Édition relative au Québec»։ BAnQ (ֆրանսերեն) 
  8. Guy, Chantal. "Le plus grand succès de la Francophonie." La Presse, October 16, 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]