Մեծ անկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ անկում
անգլ.՝ The Great Degeneration: How Institutions Decay and Economies Die
ՀեղինակՆիլ Ֆերգյուսոն
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչAllen Lane?
Հրատարակման տարեթիվ2013

Մեծ անկում. ինչպես են քայքայվում ինստիտուտներն ու կործանվում տնտեսությունները (անգլ.՝ The Great Degeneration: How Institutions Decay and Economies Die), բրիտանացի պատմաբան Նիլ Ֆերգյուսոնի գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 2013 թվականին։ Գրքում հեղինակը պնդում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տնտեսական և քաղաքական գերակայությունն արագորեն մարում է։ Նա այն կարծիքին է, որ Արևմուտքն անկում է ապրում[1]։

Ֆերգյուսոնի պնդմամբ՝ «ինստիտուցիոնալ հիվանդությունն» է, որ սպառնում է Արևմուտքի 500-ամյա զարգացմանը[2]։ Financial Times-ի գրաքննադատ Սեմյուել Բրիտանը նշել է, որ գիրքն ապահովում է «ինֆորմատիվ և հաճելի ընթերցանություն»[3]։

Գիրքը 2020 թվականին Newmag հրատարակչության կողմից թարգմանվել և լույս է տեսել հայերեն[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում հեղինակը փորձում է հասկանալ, թե ինչու են հարուստ երկրներն անկում ապրում։ Նրա կարծիքով՝ դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Գրքում Նիլ Ֆերգյուսոնը առաջ է քաշում այն միտքը, որ արևմտյան ինստիտուտներ այսօր քայքայվում են։

Ֆերգյուսոնն այն կարծիքին է, որ արևմտյան ժողովրդավարությունն այսօր խզել է սերունդների միջև եղած համաձայնությունը, քանի որ հաջորդ սերունդներին մարդկությունը թողնում է պարտքի մեծ բեռ։ Ըստ նրա՝ շուկաների բնականոն զարգացումը խեղվում է չափազանց բարդ կարգավորումների պատճառով, եղած խնդիրները լուծելու փոխարեն դրանք ի հայտ են բերում նորերը։ Բացի այդ, Ֆերգյուսոնը պնդում է, որ իրավունքի գերակայությունը վերաճում է իրավաբանների գերիշխանության ու քաղաքացիական հասարակությունը դարձել է ոչ քաղաքացիական, մարդիկ էլ ծուլաբար ակնկալում են, որ իրենց բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը։

Արևմուտքի՝ երբեմնի գերիշխող քաղաքակրթության հետընթացը կանգնեցնելու համար Ֆերգյուսոնը զգուշացնում է՝ պետք է հերոսական առաջնորդություն և արմատական բարեփոխում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Great Degeneration: How Institutions Decay and Economies Die». Times Higher Education. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  2. «The Great Degeneration: How Institutions Decay and Economies Die». The Independent Institute. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  3. Brittan, Samuel (2012 թ․ նոյեմբերի 11). «A call to the west in its last-chance saloon». Financial Times. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  4. 4,0 4,1 info@f-s.am, FutureSystems. «Մեծ անկում». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.