Մեծ Բուենոս Այրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեծ Բուենոս-Այրեսից)
Մեծ Բուենոս Այրեսի ագլոմերացիան: Դեղինը ցույց է տալիս Բուենոս-Այրես քաղաքը ,կապույտը 24 շրջանները , մանուշակագույնը 6 շրջանի գոտիները, վարդագույնը Մեծ Լա-Պլատան

Մեծ Բուենոս Այրես (իսպ.՝ Gran Buenos Aires, GBA, իսպ.՝ Área Metropolitana de Buenos Aires, AMBA), ագլոմերացիան Արգենտինայի արևելքում։ Ներառում է Բուենոս Այրես մայրաքաղաքը և Բուենոս Այրես նահանգի հարակից տարածքները[1]։ Սովորաբար Մեծ Բուենոս Այրես անվան տակ հասկացվում է հենց քաղաքը և 24 շրջան-մերձքաղաքներ, հազվադեպ դեպքերում նեռարում են նաև հարակից բնակելի տարածքներ։

Ագլոմերացիայի տարածքը կազմում է 6 000 կմ2, որից 200 կմ2 ֆեդերալ շրջանի տարածք է։ Մեծ Բուենոս Այրեսին վերագրում են նաև Մեծ Լա Պլատայի ագլոմերացիան, որը կազմում է 1200 կմ²։ Դրա համար Մեծ Բուենոս Այրեսի ընդհանուր տարածքը կազմում է 7,200 կմ²։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բուենոս Այրեսի ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 12,701,364 մարդ (2010 թվականի մարդահամար), որից 2,891,082-ը բնակվում է Արգենտինայի մայրաքաղաքում, 9,910,282-ը՝ քաղաքամերծ տարածքում (24 շրջան) և 0,79 մլն մարդ՝ Մեծ Լա Պլատայում[2]։

Բուենոս Այրեսի բնակչությունը 1940 թվականից ի վեր նվազում է, միևնույն ժամանակ նկատվում է մերձքաղաքային բնակավայրերի բնակչության թվի աճ, ինչի շնորհիվ էլ Մեծ Բուենոս Այրեսի բնակչության թիվը աճում է։

Բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բուենոս Այրեսը պայմանականորեն բաժանվում է՝

  1. Ֆեդերալ շրջան - Բուենոս Այրես քաղաք
  2. Բուենոս Այրեսի քաղաքամերձ տարածքներ՝ համաձայն վիճակագրության և մարդահամարի ազգային ինստիտուտի տվյալների այն ներառում է Բուենոս Այրեսի 24 շրջանները, մասնավորապես[1]՝:
  3. Շրջանի ամբողջ ուրբանիզացիան(14)։
Շրջան Հրապարակ, կմ² Բնակրություն,(2010)[3] Վարչական կենտրոն
Ավելյանեդա 55,2 340 985 Ավելյանեդա
Վիսենտե Լոպես 34,0 270 929 Օլիվոս
Իտուսաինովո 38,5 168 419 Իտուսաինովո
Կիլմես 125,0 580 829 Կիլմես
Լանուս 45,0 453 500 Լանուս
Լոմաս դե Սամորա 89,0 613 192 Լոմաս դե Սամորա
Մալվինաս Արխենտինաս 63,8 321 833 Լոս Պոլվորինես
Մորոն 52,0 319 934 Մորոն
Սան Իսիդրո 21,0 291 608 Սան Իսիդրո
Սան Միգել 83,0 281 120 Սան Միգել
Թրես դե Ֆեբրերո 46 343 774 Կասմերոս
Ուրլինգամ 35,4 176 505 Ուրլինգամ
Խեներալ Սան Մարտին 56,0 422 830 Խեներալ Սան Մարտին
Խոսե Կլեմենտե Պաս 50,1 263 094 Խոսե Կլեմենտե Պաս

2.2.Շրջանի մասնակի ուրբանիզացում(10) ընդգրկված է XX դարի կեսերի ագլոմերացիայում։

Շրջան Հրապարակ, կմ² Բնակչությունը, (2010)[3] Վարչակամ կենտրոն
Ալմիրանտե-Բրաուն 129,3 555 731 Ադրոգե
Բերասատեգի 188,0 320 224 Բերասատեգի
Էսեիսա 237,0 160 219 Էսեիսա
Էստեբան Էչեվերիյա 29,0 298 814 Մոնտե Գրանդե
Լա Մատանսա 325,7 1 772 130 Սան Խուստո
Մերլո 170,0 524 207 Մերլո
Մորենո 186,1 462 242 Մորենո
Սան Ֆերնանդո 950,0 163 462 Սան Ֆերնանդո
Տիգրե 220,0 380 709 Տիգրե
Ֆլորենսիո Վարելա 190,0 423 992 Ֆլորենսիո Վարելա

3.Շրջանի հարակից տարածքների ագլոմերացիան(6), որոնք չեն հանդիսանում Բուենոս Այրեսի տարածք, սակայն մոտ ապագայում կարող են դառնալ։

Շրջան Հրապարակ, կմ² Բնակչություն,(2010)[4] Վարչական կենտրոն
Էսկոբար 277,0 210 084 Բելեն դե Էսկոբար
Մարկոս-Պաս 470,0 53 462 Մարկոս-Պաս
Պիլար 352,0 298 191 Պիլար
Պրեսիդենտե-Պերոն 120,7 25 415 Գերնիկա
Սան Վիսենտե 666,0 59 708 Սան Վիսենտե
Խեներալ Ռոդրիգես 360,0 87 491 Խեներալ Ռոդրիգես

4.Լա Պլատա քաղաքի ագլոմերացիան(3 շրջան), որը սերտորեն կապված է հարևան Բուենոս Այրեսի հետ

Շրջան Հրապարակ, կմ² Բնակչություն, (2010)[4] Վարչական կենտրոն
Բերիսո 135,0 88 123 Բերիսո
Էնսենադա 135,0 55 629 Էնսենադա
Լա Պլատա (Արգենտինա) 926,0 649 613 Լա Պլատա շրջան (Կոլորադո)

Բուենոս Այրեսի 24 շրջաններն երբեմն բաժանվում են գոտիների կամ օղակների, կախված մայրաքաղաքից ունեցած հեռավորությունից։

  • Առաջին օղակ՝ Ավելյանեդա, Լանուս, Լոմաս դե Սամորա, Լա Մատանսա, Մորոն, Տրես դե Ֆեբրերո, Սան Մարտին, Վիսենտե-Լոպես, Սան Իսիդրո
  • Երկրորդ օղակ՝ Կիլմես,Բերասատեգի, Ֆլորենսիո-Վարելա, Էստեբան Էչեվերիյա, Էսեիսա, Մորենո, Մերլո, Մալվինաս Արխենտինաս, Ուրլինգամ, Իտուսաինովո, Տիգրե, Սան Ֆերնանդո, Խոսե Կլեմենտե Պաս, Սան Միգել, Լա Մատանսա, Ալմիրանտե Բրաուն
  • Երրորդ օղակ՝ Սան-Վիսենտե, Պրեսիդենտե-Պերոն, Մարկոս-Պաս, Խեներալ Ռոդրիգես, Էսկոբար, Պիլար

Մյուս բաժանումներն հիմնված են աշխարհագրական սկզբունքի վրա՝

  • Հյուսիսային գոտին բաղկացած է Վիսենտե Լոպեսի, Սան Իզիդոյի, Սան Ֆերնանդոյի, Տիգրեի, Սան Մարտինի, Սան Միգուի, Խոսե Կլեմենտե Պազի, Մալվինաս-Արգենտինայի, Պիլերի շրջաններից։ Բնութագրվում է մեծ թիվ կազմող հարուստ շրջաններով, ինչպես նաև կարևոր արդյունաբերական կենտրոններով, հիմնականում՝ ավտոմոբիլային և դեղագործական։ Ափամերձ գոտին կարևոր զբոսաշրջային վայր է։ Այստեղ կան նաև մեծ թվով ծովային ակումբներ։
  • Արևմտյան գոտին բաղկացած է Լա Մատանզայի, Մորենոյի, Մերոտի, Մորոնի, Մարկոս Պազի, Ուռլգամամի, Իտուսինգոյի, Տրեզ դե Ֆեբերոյի շրջաններից։ Այն արդյունաբերական և քաղաքաշինական գոտի է։ Միգրանտները վերջին ժամանակներս կազմում են բնակչության զգալի մասը։ Ամենակարևոր շրջանը հանդիսանում է Լա Մատանզան։
  • Հարավային գոտին բաղկացած է Ավելյանեդաի,Կիլմեսի, Բերասատեգի, Ֆլորենսիո-Վարելաի, Լանուսի, Լամաս դե Սամորաի, Ալմիրանտե Բրաունի, Էստեբան Էչեվերայի, Էսեիսաի, Պրեսիդենտե Պերոնի և Սան Վիսենտի շրջաններից։ 19-րդ դարից ի վեր այս գոտում տեղակայված են եղել արդյունաբերական օջաղներ, հիմնականում՝ մսակոմբինատներ։ Բուենոս Այրեսի և Արևմուտքի գոտիները բաժանված են Մատանսա Ռիաչուելոն գետով։ Այն հիմնականում բնակեցված է բնակչության աղքատ հատվածով։ Մայրաքաղաքի հետ տարածքը համատեղված է Բուենոս Այրես- Լա Պլատա, Էսեյսա-Կանյուելազ, Կամինո- Նեգրո ավտոճանապարհներով, Իպոլիտո Իրոգոենա և Բարտոլոմեո Միտրե փողոցներով, ինչպես նաև Գենեռալ Ռոքի անվան երկաթգծով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  2. «Censo 2010 Argentina». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  3. 3,0 3,1 «Censo 2010 Argentina». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  4. 4,0 4,1 Censo 2010 Argentina Արխիվացված 2015-10-08 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]