Jump to content

Մեծ Արալյան ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Արալյան ծով
Տեսակնախկին լիճ
Երկիր Ղազախստան և  Ուզբեկստան
ՎարչատարածքԱկտոբեի շրջան, Կզըլ-Օրդայի մարզ և Կարակալպակստան
Խորություն40 մետր և 15 մետր
Մակերես3500 կմ² (2005), 7300 կմ² (2014) և 10 780 կմ² (2015)
Աղիություն100 ‰
Լիճ հոսող գետԱմուդարյա
Քարտեզ
Քարտեզ

Մեծ Արալյան ծով (Մեծ Արալ), հիպերգալային լճերի համակարգ՝ Արալյան ծովի բաժանված ավազանում, 1989 թվականին ստեղծվել է վերջինիս մակարդակի նվազման արդյունքում: 2001 թվականին Մեծ Արալյան ծովը բաժանվել է արևելյան և արևմտյան մասերի, որոնք միանում են ծովի մակարդակից 34 մ բարձրության վրա գտնվող Ուզուն

Արալ նեղ հոսանքով[1]։ Ջրի հոսքի սկզբնական ուղղությունը՝ արևելքից դեպի արևմուտք, ամուդարյան ջրերի մուտքը դեպի լիճ դադարեցումից հետո փոխվել է հակառակ ուղղությամբ[1]։ Մեծ Արալյան ծովի արևմտյան մասի տարածքը 3500–3800 կմ² է, միջին խորությունը՝ 14–15 մ, առավելագույնը՝ 37–40 մ[2]։ Ծովի արևմտյան հատվածը փոքր-ինչ համալրվում է ստորերկրյա ջրերով, ինչը զգալիորեն դանդաղեցնում է դրա չորացումը[3]։ Ստորերկրյա ջրերն ապահովում են տարեկան միջինը 2 կմ³ ջրի ներհոսք[2]։ Համեմատաբար խոնավ տարիներին Արևելյան ծովը մասամբ վերականգնվում է, բայց գետի վարարումների ավարտից հետո այն արագորեն անհետանում է, արևմտյան մասում ջրի հոսքի և ջրի գոլորշիացման պատճառով ծանծաղ աղի ճահճի մեծ տարածքի վրա:

2007 թվականին Մեծ Արալյան ծովի արևմտյան մասում աղիությունը կազմել է 70 գ/լ, արևելյան մասում՝ 100 գ/լ, ինչը լիովին բացառում է տարածաշրջանում որևէ տնտեսական ակտիվություն[2]։ 2009 թվականին ցուցանիշները հասել են համապատասխանաբար 100‰ և 200‰[1]։ Մեծ Արալի պահպանման համար գոյություն ունեցող նախագծի համաձայն՝ Ամուդարյա ջրանցքի շեղումը դեպի Արևմտյան Մեծ Արալ կարող է նվազեցնել ջրի աղիությունը[1] և վերականգնել ձկնորսությունը[4]։

Ջրամբարի դինամիկան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Փոքր Արալյան ծովը առանձնացվել է Մեծ Կոկարալյան ամբարտակով, ինչը հանգեցրել է Փոքր Արալյան ծովի պահպանմանը, բայց առաջացրել է Մեծ Արալի չորացում[1]։ 2009 թվականի մայիսին Արևելյան Արալյան ծովն ամբողջությամբ ցամաքել է[5][6]։ 2009 թվականի աշնանը ջրանցքը չորացել է, և ջրի հոսքը Արևմտյան Մեծ Արալից դեպի Արևելյան Արալ դադարել է[1]։ 2010 թվականին լիճը կրկին լցվել է Ամուդարյայի հալված ջրով[7], բայց չորս տարի անց նորից չորացել է[6]։ 2015-ի գարնանը ժամանակավորապես վարարած լինելով (ամբողջ Արալյան ծովի 7300 կմ²-ից մինչև 10780 կմ² 2014-ին), 2015-ի աշնանը ջրամբարը նորից փոքրացել է, և Արևելյան Արալը նորից չորացել է (մինչև 8303 կմ² ամբողջ ծովի տարածքը)[8]։ Արևելյան ծովը կա՛մ ամբողջությամբ կչորանա շոգ ամռանը, կա՛մ մասամբ կլցվի գետերի վարարումների ժամանակ, մինչդեռ Արևմտյան ծովը տարեցտարի շարունակում է շատ դանդաղ չորանալ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Плотников И. С., Аладин Н. В. Современное состояние остаточных водоёмов возникших на месте бывшего Аральского моря // Материалы XI научного семинара "Чтения памяти К.М. Дерюгина". — С. 44—64. Архивировано из первоисточника 31 հունվարի 2013.
  2. 2,0 2,1 2,2 Peter O. Zavialov, 2005, Physical oceanography of the dying Aral Sea, С. 112
  3. Groundwater discharge into the Aral Sea after 1960(անգլ.). — 2004. — doi:10.1016/j.jmarsys.2003.12.013 Архивировано из первоисточника 17 փետրվարի 2020.
  4. «Реабилитация экосистем и биопродуктивности Аральского моря в условиях дефицита воды» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-07-29-ին. Վերցված է 2011-04-25-ին.
  5. «Aralsee: Ostbecken ist jetzt Wüste» (գերմաներեն). Scinexx. Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին. Վերցված է 2011-04-25-ին.
  6. 6,0 6,1 «World of Change: Shrinking Aral Sea: Feature Articles». earthobservatory.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2009-05-21-ին. Վերցված է 2019-12-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Аральское море восстанавливается» (անգլերեն). Earth Observatory. Արխիվացված է օրիգինալից 2011-03-16-ին. Վերցված է 2011-04-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Карта динамики Аральского моря с 1960 по 2015 годы». www.ntsomz.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին. Վերցված է 2019-12-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Снимки NASA на конкретную дату». lance.modaps.eosdis.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2020-01-03-ին. Վերցված է 2019-12-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Արալյան ծով» հոդվածին։