Մեխատրոնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MechatronicsDiagram (ru).svg

Մախատրոնիկան-գիտություն է, որը հիմնած է էլեկտրական, մեխանիկական և ծրագրային կոմպոնենտների միջև եղած սիներգետիկ կապերով: Այսպես ասած մեխատրոնիկան զբաղվում է ժամանակակից տեխնոլոգիաների հիմքի վրա ինտելեկտուալ մեխանիզմների ստեղծմամբ:

«Մեխատրոնիկա» տերմինի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1930-ական թվականներից տարբեր զարգացած երկրներում էլեկտրական հոսանքով աշխատող և շարծում ապահովող սարքերը նկարագրելու համար սկսեցին օգտագործել էլեկտրաշարժաբեր տերմինը:

Գիտության զարգացման հետ մեկտեղ շարժաբերները սկսեցին կիրառվել տարբեր բնագավառներում, սկսած ծանր արդյունաբերությունից, վերջացրած տրանսպորտային միջոցներից: Այդ իսկ պատճառով հարկավոր էր միավորել մեխանիկան, էլեկտրոնիկան, ուժային սխեմաները, միկրոպորցեսորային ղեկավարման համակարգերը, միկրոքոնթրոլերները, որպեսզի հնարավոր լինի օգտագործել էլեկտրոշարժաբերների ամբողջ հնարավորությունները:

Այս ոլորտի զարգացմամբ հիմնականում զբաղվում էր Ճապոնիան, որի հետևանքով համակարգը նկարագրելու համար մտցվեց «Մեխատրոնիկա» տերմինը: Տերմինի հեղինակը Ճապոնացի ինժեներ Տեցուրո Մորին(Tetsuro Mori) է, որը Yaskawa Electric ընկերության գլխավոր ինժեներն էր: Տերմինը առաջ է եկել 1969 թվականին:

Տերմինը բաղկացած է երկու մասից «մեխա» ՝մեխանիկա, և «տրոնիկա» ՝ էլեկտրոնիկա: Սկզբում այդ տերմինը եղել է ապրանքանիշի անուն(գրանցված է 1972 թ.), սակայն նրա լայն տարածման հետևանքով ընկերությունը հրաժարվել է ապրանքանշանից:

Ճապոնիայից մեխատրոնիկան սկսեց տարածվել ամբողջ աշխարհով մեկ:

Մեխատրոնիկան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008թ. Բրիտանական խորհրդի հովանավորությամբ կնքվեց պայմանագիր Միացյալ Թագավորության Բրեդֆորդի քոլեջի և Երևանի ինֆորմատիկայի պետական Քոլեջի հետ, «Մեխատրոնիկա» մասնագիտության կրթական չափորոշիչի և մոդուլային ծրագրերի մշակման վերաբերյալ: Երկու տարվա համատեղ աշխատանքի արդյունքում 2011թ. առաջին անգամ Հայաստանում «Մեխատրոնիկա» մասնագիտությամբ կատարվեց առաջին ընդունելությունը:

Մեխատրոնիկան այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մեխատրոնային համակարգը ինտելեկտուալ, պերիֆերային սարքերի հավաքածու է: հագեցած է ինֆորմացիան արտապատկերող տարբեր սարքերով: Ներկայումս մեխատրոնիկան և մեխատրոնային համակարգերը կիրառվում են ռոբոտաշինության, ավտոմեքենաշինության, ինքնաթիռաշինության, տիեզերական տեխնիկայի, բժշկության, կենցաղային իրերի և այլ բնագավառներում:

Մեխատրոնային համակարգերի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

SCORBOT-ER 4u ուսումնական մեխատրոնային համակարգի արտաքին տեսքը

Սիպիկ մեխատրոնային համակարգի օրինակ է ավտոմեքենայի ավտոմատ փոխանցման տուփը, անհատական համակարգիչը, ԹԾԿ հաստոցները, և այլն:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мехатроника: Պեր հետ япон. / Исии Խ Иноуэ Խ Симояма Պաշտոնակատար եւ այլն: — Մ.: Աշխարհ, 1988. — Ս. 318. — ISBN 5-03-000059-3
  • Подураев Յ. Վ. Мехатроника. Հիմքերը, մեթոդները, դիմում. 2 — րդ խմբ., перераб եւ լր. — Մ.: Ճարտարագիտություն, 2007. — 256 ս. — ISBN 978-5-217-03388-1
  • Ներածություն мехатронику: 2 kn. Ուսումնական ձեռնարկ / Ա. Կ. Тугенгольд, Ի. Վ. Богуславский, Ե. Ա. Լուկյանովը և այլն Տակ խմբ. Ա. Կ. Тугенгольда. — Ռոստով ն/Ե: Հրատարակչական կենտրոն ДГТУ, 2004. ISBN 5-7890-0294-3.
  • Կարնաուխովը. Ֆ. Էլեկտրամեխանիկական և мехатронные համակարգի. — Ռոստով ն/Ե: Phoenix, 2006. — 320 ս. — ի (կրթություն). — 3000 экз. ISBN 5-222-08228-8.
  • Եգորով Հ. Դ., Подураев Յ. Վ. Конструирование мехатронных մոդուլներ. — Մ.: Հրատարակչություն MSTU "Станкин", 2004. — 368 գյուղ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]