Մեխանիկական դաշնամուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեխանիկական դաշնամուր
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումդաշնամուր և Մեխանիկական երաժշտական գործիքներ

Մեխանիկական դաշնամուր, դաշնամուրի տեսակ, ավտոմատ լարային-ստեղնաշարային երաժշտական գործիք, որի մեջ տեղադրված կամ մոնտաժված է սարք՝ երաժշտության վերարտադրման համար։ Երևան են եկել 1860-ական թվականներին (ոտնակային պատկերով)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մեխանիկական դաշնամուրը ստեղծվել է 1887 թվականին։ Ձայնագրման (սորաժապավենի վրա) և վերարտադրման սարքը հայտնագործել է Ժ. Կարպենտիեն 1880-ական թվականներին. նախ եղել է որպես կցորդ, ապա տեղադրվել է դաշնամուրի մեջ։ 1896 թվականին Էդվին Վոտին ստեղծել է առաջին պրակտիկ պնևմատիկ դաշնամուրը, որը կոչվում էր պիանոլա[1]։

Մեխանիկական դաշնամուրներ թողարկվել են տարբեր վերափոխումերով և անվանումերով՝ պիանոլա, ֆոնոլա, վելտե-մինիոն և այլն։ Ավտոպիանո տեսակում համադրված են կատարման մեխանիկական և սովորական հնարքները։ 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին հայտնի էլեկտրամեխանիկական դաշնամուրներն ունեցել են կատարողական, նույնիսկ ստեղծագործական մեծ նշանակություն[2]։ Գործածությունից դուրս է եկել 1930– 1940-ական թվականներից՝ Ժ. Կարպենտիենի ստեղծումից հետո։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիանոլայում կա լիսեռ, որը շարժվում է բռնակով, իսկ լիսեռի մակերեսին ամբողջ երկարությամբ կան ելուստներ, որոնք տեղակայված են որոշակի հաջորդականությամբ՝ ըստ կատարված երաժշտական ստեղծագործության նոտաների։ Լիսեռի ելուստները հաջորդաբար գործի են դնում մուրճիկերը, որոնք համապատասխանում են պիանոլայի ստեղներին և այդպիսով արտաբերում են երաժշտական հնչյուններ։

Հետագայում պիանոլայի դիզայնը բարելավվել է և ավտոմատացվել, և 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայտնվել են պիանոլաներ, որոնց ստեղները սկսել են կառավարվել թղթե ծակոտաժապավեններով, որոնց միջոցով օդի հոսքն ուղղվում է հատուկ պիանոլների վրա՝ դրանով իսկ ակտիվացնելով այն ստեղները, որոնց դիմաց օդը դուրս է գալիս։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխանիկական դաշնամուրներ առկա են որոշ վեպերում և կինոնկարներում։

  • Մեխանիկական դաշնամուր – Կուրտ Վոնեգուտի վեպը, 1952 թվական,
  • Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար - Ն. Ս. Միխալկովի ֆիլմը, որը հիմնված է Անտոն Չեխովի ստեղծագործությունների վրա, 1977 թվական
  • Մեխանիկական դաշնամուրը ներկայացված է Օ. Հենրիի «Դաշնամուր» նովելում («Արևմուտքի սիրտը» ժողովածու) և Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին» գրքում։
  • 1933 թվականի «Անտեսանելի մարդը» ֆիլմում (առաջին դրվագում) պանդոկի այցելուները զվարճանում են մեխանիկական դաշնամուրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aeolian Co. Pianola Model Piano Player». National Museum of American History. Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին. «Edwin Votey is attributed as the inventor for this instrument.»
  2. Roehl, Harvey (1973). Player Piano Treasury. Vestal Press. էջեր 316. ISBN 0-911572-00-7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grew, Sydney. The Art of the Player Piano: A text book for student and teacher (1922)
  • Reblitz, Arthur A. Player Piano Servicing and Rebuilding. 0-911572-40-6 Lanham, Maryland: Vestal Press, 1985.
  • Reblitz, Arthur A. The Golden Age of Automatic Musical Instruments. 0-9705951-0-7 Woodsville, New Hampshire: Mechanical Music Press, 2001.
  • White, William Braid. Regulation and Repair of Piano and Player Mechanism together with Tuning as Science and Art. New York: Edward Lyman Bill, 1909.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխանիկական դաշնամուր» հոդվածին։